Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Նախագահին կոչ եմ անում չստորագրել «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը և ուղարկել ՍԴ.Ավետիք Չալաբյան (տեսանյութ)

Ազգային ժողովն ապրիլի 16-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն ու կից ներկայացված նախագծերի փաթեթը,որը, ըստ էության, թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Օրենքը վերաբերում է մինչև 1991 թվականը ձեռք բերված գույքին:

Այս հարցի վերաբերյալ Tert.am-ը զրուցել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր, ռազմավարական կառավարման մասնագետ Ավետիք Չալաբյանի հետ:

«Եթե օրենքի կիրառումը տեղի ունենա իր տառին համապատասխան, ապա 29 տարվա ընթացքում խոսքը կվերաբերի տասնյակ հազարավոր դեպքերի, և այդ բոլորը դեպքերը պետք է վերաքննվեն, արած-չարածը հայտնաբերեն, դատապարտվեն և իրենց ձեռքից բերած գույքը հայտնվում է թիրախի տակ»-ասաց Չալաբյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում կա արդարության հաստատման խնդիր, հասարակությունը դա ուզում է, և այն անձինք ովքեր չարաշահել են իրենց դիրքն ու պետական ռեսուրսը, դրա դիմաց պատասխանատվության պետք է կանչվեն:

«Բայց խնդիրն այն է, թե ինչ շրջանակներում ենք դա անում՝ խոսքը հնչեղ անուններին է վերաբերում, թե տասնյակ հազարավոր մարդկանց: Առաջին դեպքում խոսքը սահմանափակ գործերի մասին է, եթե երկրորդ տարբերակն է, ապա դա երկիրը կվերածի քաոսի»,-ասաց Չալաբյանը:

Մեջբերելով միջազգային փորձը՝ Ավետիք Չալաբյանն ասաց, որ միջազգային պրակտիկայում մեխանիզմ աշխատում հետևյալ կերպ. եթե անձը ծանր հանցագործություն է գործել, մեղքն ապացուցվել է դատավճռով, ապա միայն այդ դեպքում է այս մեխանիզմը գործում:

«Դա ենթադրում է, որ մարդը արդեն մեղավոր է ճանաչված, մեր դեպքում կա 5-րդ հոդվածը, որով օրենքը տարածվում է ոչ միայն այն մարդկանց նկատմամբ, ովքեր դատավճռով մեղավոր են ճանաչվել, այլև այն մարդկանց վրա, որոնց նկատմամբ քրեական վարույթ է հարուցված, սակայն դեռ մեղավոր չեն ճանաչվել, բացի այդ ,տարածվում է նաև այն մարդկանց վրա, որոնց նկատմամբ կասկած է առաջացել և քրեական գործ հարուցած չէ: Կասածի առաջացման համար բազմաթիվ պատճառներ կարող են լինել, ընդհուպ մեկի գրառումը, հեռախոսազանգը: Արյդունքում գույքը կարող է բռնագանձվել, հետո այդ մարդը դատարանում արդարացվում է, գործը կարճվում է, բայց մարդու գույքը բռնագանձված է, հարց է առաջանում, այդ դեպքում մարդու գույքը ինչո՞ւ եք բռնագանձել, կամ եթե բռնագանձել եք, ինչու հետադարձ մեխանիզմ չկա, որ մարդը գույքը վերադարձնի: Քանի որ օպերատիվ կասկածի առաջացման դեպքում կասկածի մեծ կամայականություն կա, ապա բազմաթիվ մարդիկ կարող են հայտնվել դատախազության թիրախում, նրանց գույքը բռնագանձեն, բայց պարզվի, որ մարդն անմեղ է: Հաշվի պետք է առնել նաև այն, որ այդ ողջ գործընթացը գաղտնի է, ի տարբերություն քրեական հետապնդման, երբ նրան ներգրավվում են գործում»,-ասաց Չալաբյանը:

Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա այս օրենքը ներդրումների տեսակետից, քանի որ ստացվում է, որ որևէ գույք կամ տարածք ձեռք բերելու և բիզնես ներդրում անելու համար, գործարարը նախ պետք է ստուգի, թե արդյոք այդ գույքը, որն ինքը պատրաստվում է առնել, ձեռք է բերվել օրինական ճանապարհով, Ավետիք Չալաբյանն ասաց, որ այդտեղ ևս խնդիր կա, քանի որ այսպես, թե այնպես ՀՀ-ում բիզնես միջավայրը ոչ բարենպաստ է:

«Այս օրենքը բերելու է նրան, որ ներդրումային միջավայրն ավելի վատը դառնա, որովհետև ամենամեծ բացն այն է, որ օրենքի 20-րդ հոդվածով օրենքը տարածվում է նաև բարեխիղճ գնորդների վրա: Հիմա այս օրենքով բարեխիղճ գնորդի սահմանումը փոխվել է, դա ոչ թե այն մարդն է, ով լրացուցիչ պետք է ապացուցի, որ գույքը գնելու պահին տեղյակ չի եղել, որ այդ գույքը վաճառողը այն ապօրինի միջոցներով է ձեռք բերել: Դա նշանակում է, որ դատախազությունը կարող է գալ ու ասել, որ այս գույքը ձեռք բերելու ժամանակ դու պետք է իմանայիր, որ գույքի տերը այն ապօրինի միջոցներով է ձեռք բերել:

«Մենք օրենք ենք ընդունում, որ օգուտ տանք, եթե մենք նման իրավիճակներ ենք ստեղծում, ապագայում ո՞վ դրանից լավ լինելու, եթե մեր երկրում ներդրումները կրճատվեն»,-ասաց Չալաբյանը:

Հարցին, թե «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքով ինչ է սպասվում բանկերում գրավադրված գույքերին, Ավետիք Չալաբյանն ասաց, որ հարվածի տակ են դրվում բանկերը՝ բացարձակ անիմաստ. «Այս օրենքն անցնում է աբսուրդի գիծը, կոչ կանեի նախագահին՝ դիմել Սահմանադրական դատարան, եթե նախագահը ստորագրի այս օրենքը, մենք պանդորայի արկղ ենք բացում, որը բերելու է երկարատև բացասական հետևանքների»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: