Մեզ չեք խաբի, քանի որ մենք լավ գիտենք, թե ի՞նչն ենք բանակցել, և ինչը ո՛չ. Արտակ Զաքարյան
ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Աժ «Իմ քայլը» փակ բաժնետիրական խմբակցության պատգամավորների տարածած անհեթեթությունների պարտիային միացավ նաև ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ «…Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները:
«Լավրովի կողմից հայտարարված՝ 2019թ.-ին համաձայնեցված փուլային լուծման մասին արտահայտությունը, պարզվում է այդքան էլ չի մտահոգել ձեզ: Փաստորեն ձեր գերխնդիրն այն է, որ այս հարցում է՛լ անուղակի մեղավոր համարեք նախկին իշխանություններին: Ու այսքանից հետո, հանուն ընդհանուր շահի, մենք էլ մտածում ենք արցախյան հարցում իշխանություններին օգտակար լինելու մասին:
Երբ արտաքին քաղաքականության կարևորագույն հարց համարվող արցախյան բանակցային գործընթացն էլ եք փորձում ծառայեցնել էժանագին քաղաքական շահերին՝ այլևս հետևություններն առավել քան տխուր են դառնում:
Իսկ հետաքրքիր է, ու՞մ համար է նախատեսված ձեր ամենօրյա դարձած սուտը: Մեզ չեք խաբի, քանի որ մենք լավ գիտենք, թե ի՞նչն ենք բանակցել, և ինչը ո՛չ: Լավրովին չեք խաբի, քանի, որ նա և ԵԱՀԿ մյուս համանախագահող երկրները լավ գիտեն թե ձեր հետ ե՞րբ, և ի՞նչ են պայմանավորվել, ու ամենայն հավանականությամբ 2019թ. Լավորվը պատահական չի նշել: Վստահ եմ քաղաքականությունն էլ են լավ հասկանում, արցախյան բանակցություններին էլ են լավ պատկերացնում:
Մնում է, որ դրանով խաբեք Հայաստանի և Արցախի քաղաքացիներին: Դա՞ է ձեր պատկերացրած արտաքին քաղաքականությունը»:


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին