Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Դուք փողը տվեք եւ մի կողմ քաշվեք, իսկ մենք ինչ կուզենք, այն էլ կանենք

Կառավարող ՀՀԿ-ի  խոսնակ Էդուարդ Շարմազանովը հորդորում է Եվրամիության դեսպանին՝ պահպանել քաղաքական կոռեկտությունը եւ չմիջամտել երկրի ներքին օրակարգային խնդիրներին։ Ավելին, Շարմազանովը Պյոտր Սվիտալսկուն նաեւ հիշեցնում է՝ Հայաստանը ինքնիշխան երկիր է։

ԵՄ դեսպանի մեղմ քննադատությունը հունից հանել է ՀՀԿ վերնախավին: Ապրիլի 2-ի ազգային խայտառակությունից հետո ՀՀԿ-ն ցանկանում է վայելել պյուռոսյան հաղթանակը, եւ երբ գտնվում են մարդիկ, որոնք համարձակվում են խախտել իրենց անդորրը, բնականաբար, հունից դուրս են գալիս:

Շարմազանովը մեծահոգաբար ասում է, թե ՀՀԿ-ն ընդունում է, որ Հայաստանի Եվրամիության գործընկերները կարող են առաջարկություններ անել, գնահատականներ հնչեցնել, բայց շատ ավելի ճիշտ կլինի, երբ որ այդ առաջարկություններն արվում են ավելի կոռեկտ, ավելի դիվանագիտական բառապաշարով։ «Երբեմն մարդիկ, միգուցե մոռանում են, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է, եւ նույնիսկ նույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների խնդիրը, նույն ռեյտինգային խնդիրը, ընտրությունները բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի եւ պառլամենտում ընդգրկված քաղաքական ուժերի մենաշնորհն է»,- ասել է Շարմազանովը։

ՀՀԿ-ի խոսնակը մոռանում է, որ Հայաստանի ինիշխանության մասին գրեթե ամեն օր հենց ինքը եւ իր կուսակիցներն են մոռանում, եւ որ ամենակարեւորն է, ԿԸՀ-ի խնդիրը, ռեյտինգային խայտառակ ընտրակարգի խնդիրը ոչ թե քաղաքական ուժերի եւ հատկապես կասկածելի ճանապարհով խորհրդարան անցած ուժերի, այլ ժողովրդի մենաշնորհն է:

Զավեշտն այն է, որ Շարմազանովն իրեն այնպես է պահում, կարծես տեղյակ չէ, որ իրոք հանրությունը չի վստահում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իրավապահ մարմիններին: Այն, ինչ ասել է Շարմազանովն «Ազատություն» ռադիոկայանին, իսկական անեկդոտ է. «Մի բան կարող եմ ասել, որ այս ընտրություններն, ի գիտություն պարոն Սվիտալսկու, ցույց տվեցին, որ համեմատության մեջ՝ եւ՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վստահելիության մակարդակն է ավելանում, եւ՛ իրավապահ մարմինների»։

Այստեղ են ասել՝ մեկնաբանություններն ավելորդ են: Ընդամենն արձագանքենք, որ Հայաստանը թեւակոխել է բրեժնեւյան փուլ, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով: Առաջ շարժվելու փոխարեն Հայաստանը հայտնվել է 1970-ականների վերջում եւ 1980-ականների սկզբում: Ամենուր իշխում է սուտը եւ կեղծիքը: Ինքը՝ Շարմազանովը քաջատեղյակ է, հրաշալի գիտի, թե ինչ է մտածում ժողովուրդը ԿԸՀ-ի եւ իրավապահ մարմինների մասին, բայց ասում է այն, ինչը ձեռնտու է ապահով կյանք վայելելու համար:

Ճիշտ այսպես էր Բրեժնեւի կառավարման շրջանում. բոլորը գիտեին, թեիրականում ինչ խայտառակ վիճակ է, բայց պաշտոնական ելույթների ժամանակ վստահ էին, որ կոմունիզմ են կառուցում, չմոռանալով արտերկրին կոչ անել չմիջամտել երկրի ներքին գործերին:  

Հիմա Շարմազանովն ասում է, թե դեսպան, մի միջամտեք Հայաստանի գործերին, բայց նույն այդ Եվրամիությունը միլիոնավոր դոլարներ է հատկացրել, որ ավելի ազատ, արդար եւ վստահելի ընտրություններ անցկացվեն։

ՀՀԿ խոսնակը, կարծես ասում է՝ դուք փողը տվեք եւ մի կողմ քաշվեք, մնացածը մենք գիտենք, թե ոնց կանենք: Երբ կասկածելի ազնվությամբ դիտորդները գովերգում են խայտառակ ընտրությունները, ասում, թե ամեն ինչ շատ լավ է, Շարմազանովը եւ նրա ընկերները կոչ չեն անում չմիջամտել Հայաստանի ներքին գործերին, իսկ երբ հնչում է անգամ մեղմ քննադատություն, հիշում են Հայաստանի ինքնիշխանության մասին:

Մի խոսքով, տխուր եւ ճահճոտ ժամանակներ են, եւ մեր բազմաչարչար երկիրը սպասում է, թե երբ ենք սթափվելու:

Հակոբ Ասատրյան