Գիտնականները ներկայացրել են աշխարհի վերջի 3 տարբերակ
Օքսֆորդի համալսարանի գիտնականները հայտնել են, որ պարզել են աշխարհի վերջի 3 ամենահավանական պատճառները: Նրանք կարծում են, որ մեր քաղաքակրթությունը կարող է ոչնչանալ տոտալ պանդեմիայի, միջուկային պատերազմի կամ կլիմայական փոփոխությունների հետեւանքով:
Հետազոտության հեղինակ Սեբաստիան Ֆարքվհարը կարծում է, որ համաշխարհային առաջնորդները քիչ ուշադրություն են դարձնում պանդեմիաները վերահսկելու միջոցներին: Հենց այդ պատճառով, ըստ նրա, մարդկությանն հիմա գլոբալ սպառնալիք են ներկայացնում Էբոլա եւ Զիկա վիրուսները: Դրանք շարունակվում են տարածվել, իսկ այդ գործընթացը կասեցնել բժիշկները չեն կարողանում:
2-րդ ամենալուրջ սպառնալիքը կլիմայի աղետալի փոփոխությունն է, որի պատճառը գլոբալ տաքացումն է: Մասնագետները կարծում են, որ սառցաբեկորների հալվելը կբարձրացնի Համաշխարհային օվկիանոսի մակարդակը, ինչի հետեւանքով առափնյա բնակավայրերի տարածքները կանցնեն ջրի տակ:
Երրորդ վտանգը միջուկային պատերազմի սպառնալիքն է: Թեպետ միջուկային պետությունները գիտակցում են միջուկային զենքի վտանգի աստիճանը, բայց միաժամանակ փորձագետները չեն բացառում, որ արկածախնդրությունն ու տակտիկական պլանավորման սխալները կարող են միջուկային պատերազմ հրահրել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը