Ղարաբաղյան կարգավորման առաջընթացը փուլային մոտեցում է ենթադրում. Լավրով
Անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանն առաջարկված ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումներն ակտիվորեն քննարկվում են, դրանց ստորագրումը կարեւոր քայլ կլիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի իրականացման ուղղությամբ: Այս մասին երեքշաբթի օրը Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կան մադրիդյան սկզբունքները, կան փաստաթղթեր, որոնք պատրաստվել են Ռուսաստանի Դաշնության կողմից 2010-2011 թվականներին` այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը: Կան նախագծեր, որոնք տարածվել են անցյալ տարվա ապրիլին համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, եւ դրանք այժմ ակտիվորեն քննարկվում են»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:
Լավրովը պարզաբանել է, որ այդ փաստաթղթերը «փուլային մոտեցման հիման վրա կարգավորմանը հասնել են նշանակում` առաջին փուլում ենթադրելով առավել հրատապ խնդիրների լուծում, Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»:
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ դրանց ստորագրումը լուրջ քայլ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի իրականացման գործում: «Համոզված եմ, որ երբ մենք հանգենք այդ փաստաթղթերը ստորագրելու որոշմանը, սա կարեւորագույն քայլ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերը կյանքի կոչման ուղղությամբ, որոնց մասին է խոսքը եւ որոնք, կրկնում եմ եւս մեկ անգամ, պահանջում էին վերջ տալ պատերազմին եւ սկսել պայմանավորվել»,- շեշտել է Լավրովը:
«Սկսել են պայմանավորվել, հիմա պետք է պայմանավորվել: Հենց դրան էլ մենք ձգտում ենք` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Բացի այդ, Լավրովը լավ եւ օգտակար է անվանել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Հենց դրանում է մարմնավորվել Անվտանգության խորհրդի հենց այդ պահանջն այն մասին, որ անհրաժեշտ է վերջ տալ պատերազմին եւ սկսել պայմանավորվել»,- հավելել է նա:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է