Հայ առաքելական եկեղեցու հասցեին հնչեցվող կշտամբանքներն անընդունելի են. «Բարգավաճ Հայաստան»
Պետք է գոնե ինչ-որ նվազագույն հարգանք ցուցաբերել պետական եւ հոգեւոր հաստատությունների նկատմամբ: Այս մասին ապրիլի 20-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով կառավարության ներկայացուցիչների կողմից հնչեցրած քննադատությունն Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ վերջինիս դիրքորոշման կապակցությամբ:
Պատգամավորի խոսքով` կաթողիկոսի հայտարարությունը քաղաքական շրջանակներում քննարկման առարկա չէ: «Կարծում եմ, որ այս հայտարարության հասցեատերը պետք է դատարանը լինի, եւ հենց դատարանը կորոշի` ինչպես արձագանքել կաթողիկոսի կոչին: Իսկ կեղտոտ եւ ցածր արշավը, որը սկսվել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ, պարզապես անընդունելի եմ համարում, քանի որ դա կործանարար է: Այն պետք է կասեցվի: Նման պահվածքն անընդունելի է»,- շեշտել է Զոհրաբյանը:
«Բարգավաճ Հայաստանի» մեկ այլ պատգամավոր` Միքայել Մելքումյանը, աջակցեց իր գործընկերոջը եւ հավելեց, որ ավանդական քրիստոնեական եւ ընտանեկան արժեքները, որը մարմնավորում է ՀԱԵ-ն, ըստ էության, հարվածի տակ են հայտնվել: Ըստ խորհրդարանականի` պետությունը պետք է զբաղվի իր գործունեությամբ, իսկ հոգեւոր կենտրոնները` իրենց:
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին քննադատությունը, այդ թվում ` իշխանությունների եւ իշխանամետ ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից, սկսվել է վերջինիս կողմից առողջության հետ խնդիրներ ունեցող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մարդասիրաիան մոտեցում ցուցաբերելու մասին կոչից հետո: Կաթողիկոսը, մասնավորապես, կոչ էր արել փոխել ՀՀ նախկին նախագահի խափանման միջոցը, ինչպես դա արվում է այլ երկրներում` բանտերում կորոնավիրուսով վարակման սպառնալիքի պայմաններում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում