Մեր օրերի որոշ անհեռատես խեղկատակներ սևերի և սպիտակների բաժանեցին բնակչությանը, սեպ խրեցին մեր մեջ
Կոմիտաս վարդապետ Հովնանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այս օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված՝ ՀՀ ներկայիս իշխանությունների մեղադրանքներին: Նա մասնավորապես նշել է, որ Ամենայն Հայոց Հայրապետի հասցեին ուղղված անհիմն մեղադրանքները ստիպեցին իրեն իր ձայնը բարձրացնել։
«Սիրելի ՖԲ ընկերներ, վերջին ժամանակաշրջանում հետևելով ՖԲ էջերթւմ տեղի ունեցող մարաթոնին՝ քաղաքական և ազգային գետնի վրա տեղի ունեցող գզվռտոցի, որի գագաթնակետը հանդիսացավ Ամենայն Հայոց Հայրապետի հասցեին ուղղյալ անհիմն մեղադրանքները, ստիպեցին տկարիս իմ ձայնը բարձրացնելու, ասելու համար, ինչպես 1917թ երբ Ռուսաստանը բաժանվեց երկու մասի բոլշեվիկների և մենշևիկների, որը տարավ ազգի պառակտման և քայքայման, այնպես էլ մեր օրերի որոշ անհեռապես քաղաքական ոչ թե գործիչներ, այլ՝ ներողություն խոսքիս համար, խեղկատակներ, երկուսի բաժանելով երկրի բնակչությանը, իբրև սևերի և սպիտակների, սեպ խրեցին մեր մեջ, ստեղծելով երկփեղկում։ Այսպես կոչված քյառթուների և սուպեր մոդեռնիսների, որոնք հպարտությամբ հիացան մարդու անատոմիական կառուցվածքը սխալ հասկացած, ընկալած օրգանափոխությունների պրոպագանդիստներին, տրամադրելով այն հարթակը, որ հնում տրամադրում էին ծերակութականներին, մեծերին․ Սոկրատ, Պլատոն, Արիստոտել, Ցիցերոն։ Բայց Էլթն Ջոնի օրհնված սահաթը, երբ ոտքը հասավ Դրախտավայր Հայաստան, ամեն բան փոխվեց, մտքի փոխարեն եկավ նստատեղը արժևորվելու, խոսքի փոխարեն՝ բարբաջանքը։ Ահա այս մտադրությունն ինձ ստիպեց երկար լռությունից հետո, բարձրացնել, աղաղակելով անարդարության, ասելու, մի փորձեք խաչելությամբ իմաստավորել քրիստոնեությունը, այլ՝ Հարության խորհրդով․․․»,- գրել է Հովնանյանը։


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին