Ռոբերտ Քոչարյանին ազատելու որոշումից հետո Փաշինյանը կոչ էր արել արգելափակել դատարանները. Amnesty International
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «2019 թվականին Մարդու իրավունքներն Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում» զեկույցը: Զեկույցում նշվում է, որ 2019 թվականին աճել է սպառնալիքների թիվը: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մոլդովան եւ Հայաստանը, դատական համակարգերն իրենց վրա զգացել են քաղաքական ճնշումը:
Հայաստանի մասով զեկույցում ասվում է, որ դատական իշխանությունների վրա գործադիր իշխանության հնարավոր ճնշման անհանգստության ֆոնին տեղի են ունեցել բարձրաստիճան պետական անձանց ձերբակալություններ եւ քրեական հետապնդումներ:
2019 թվականի հունիսի 25-ին երրորդ անգամ ձերբակալվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ կապված «սահմանադրական կարգը տապալելու» եւ կաշառք ստանալու վերաբերյալ 2018 թվականին նրան առաջադրված մեղադրանքների հետ: Ըստ դատախազության վարկածի՝ նախկին նախագահը պատասխանատու է 2008-ի մարտին տեղի ունեցած բողոքի ցույցերը բռնությամբ ցրելու համար, որի ժամանակ զոհվեց 10 մարդ:
Ռոբերտ Քոչարյանը հերքել է մեղադրանքները՝ որպես անհիմն եւ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, եւ մեղադրել է կառավարությանը դատական համակարգի վրա ճնշում գործադրելու մեջ: Երբ 2019 թվականի մայիսին դատարանը գրավի դիմաց ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջել էր անցկացնել դատական համակարգի համակողմանի բարեփոխումներ՝ հրապարակավ քննադատելով դատավորներին այդ որոշման համար, եւ կոչ արել կողմնակիցներին արգելափակել դատարանների շենքերը:
2008 թվականի մարտին հանրահավաքը բռնի ուժով ցրելու, ինչպես նաեւ իշխանությունը չարաշահելու այլ ենթադրյալ դեպքերի կապակցությամբ մեղադրանքներ են առաջադրվել նաեւ այլ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին: Տարեվերջի դրությամբ դատավարությունը դեռեւս չի ավարտվել:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում