Ինչ է սպասվում Արցախում` նախագահական ընտրություններից հետո
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսպիսով, Արցախն ունի նոր ընտրված նախագահ։ «Ազատ հայրենիք»-ՔՄԴ կուսակցությունների դաշինքի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ձայների մոտ 88 տոկոսը։ Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցել է 47165 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 45%-ը, Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել է 5728 ընտրող կամ 12%-ը, Արայիկ Հարությունյանի օգտին` 39860 ընտրող կամ 88%-ը։ Իսկ երբ է Արայիկ Հարությունյանը ստանձնելու իր պարտականությունները։
Արցախի Սահմանադրության 91-րդ հոդվածը սահմանում է․ «Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է օրենքով սահմանված կարգով` Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հրավիրված հատուկ նիստում, ժողովրդին տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության եւ ի բարօրություն Արցախի ժողովրդի»:
Իսկ Արցախի արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե մինչեւ մայիսի 19-ը երկու կառույցներն էլ՝ խորհրդարանն էլ, նախագահական ինստիտուտն էլ գործելու են եւ ԱԺ հատուկ նիստն ու հետեւաբար լիազորությունների ստանձնումը տեղի կունենա մայիսի 20-ից։
Իսկ ինչ կադրային քաղաքականություն է վարելու նորընտիր նախագահը․ երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա ներկայացրեց այն չափանիշները, որոնցով առաջնորդվելու է, սակայն մեր տեղեկություններով, այս պահին դեռ վերջնական որոշում առկա չէ՝ ովքեր կգնան կամ կմնան, դա պարզ կլինի առաջիկայում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո