ՀԽ նախագահի նման պահվածքը համարում եմ անընդունելի
Հանրային խորհրդի անդամ դառնալուց հետո, սկսած 2019թ ապրիլից, թե խորհրդի նախկին, թե ներկա նախագահի օրոք, նիստերի ժամանակ մտահոգություն եմ հայտնել երկրում ստեղծված քաղաքական անհանդուրժողականության վերաբերյալ և առաջարկել եմ օրակարգային դարձնել այդ անհանդուրժողականությունը մեղմելու ուղիներ գտնելու հարցը, հիմք ընդունելով ՀԽ մասին ՀՀ օրենքը, համաձայն որի ՀԽ գործառույթներից են՝ կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը:
Ցավոք, այդպես էլ կարևոր այդ հարցն օրակարգային չդարձավ, իսկ քաղաքական անհանդուրժողականությունը գնալով ահագնանում է:
Ամիսներ առաջ հրապարակայնորեն իմ անհամաձայնությունը հայտնեցի ՀԽ ներկայիս նախագահի քաղաքական կողմնակալ պահվածքի վերաբերյալ և հորդորեցի հետևել օրենքի պահանջին և լինել քաղաքականապես չեզոք:
Օրերս ՀԽ նախագահը կրկին անգամ խախտել է քաղաքական չեզոքության պահանջը և Վեհափառի մասին հրապարակայնացրել տեսակետ, որը ոչ միայն չի նպաստում երկրում փոխադարձ վստահության, երկխոսության հարաբերությունների ձևավորմանը, այլև խթանում է առկա անհանդուրժողականության խորացումը:
ՀԽ նախագահի նման պահվածքը համարում եմ անընդունելի, գտնում եմ, որ այդ փաստը պիտի մտահոգի ՀԽ անդամներին ու, հատկապես, այդ պաշտոնին նշանակման լիազորություն ունեցող մարմնին՝ ՀՀ կառավարությանը:
Արծրուն Պեպանյան, Հանրային խորհրդի անդամ


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում