«Երբեք տեղիք չտալով բեւեռացման եւ բաժանումների». Գարեգին Բ-ն շնորհավորել է Արայիկ Հարությունյանին
Ապրիլի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորահավորագիր է հղել տիար Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առիթով։
«Վերջին շաբաթներին ուշադրությամբ հետեւել ենք Արցախ աշխարհում տեղի ունեցող ընտրապայքարին։ Համապետական այս ընտրությունները կարեւոր հանգրվան էին՝ ողջ աշխարհին փաստելու արցախահայության նվիրումը ժողովրդավարության համընդհանուր արժեքներին։
Արցախի մեր բարեպաշտ զավակները վստահություն հայտնեցին պետական կառավարման ոլորտում Ձեր բազմամյա փորձառությանը եւ հանրապետության ապագա զարգացման ու հզորացման Ձեր տեսլականին։
Համայն հայության ձգտումն ու ցանկությունն է տեսնել Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի միջազգային ճանաչումը, Արցախի Հանրապետության շեն ու առաջընթաց կյանքը։ Հանուն դրա է մեր ողջ ժողովուրդը կրել նեղություններ եւ զրկանքներ, հեղվել արյունը բազում հայորդիների: Հրամայական է Արցախի ժողովուրդի համար իշխանությունների գլխավորությամբ պահպանել միասնականությունը եւ համերաշխության ոգին հանդիման առկա մարտահրավերների, իսկ քաղաքական ուժերի պայքարում գերակայեն ողջախոհությունը, օրինահարգությունը եւ համագործակցությունը՝ երբեք տեղիք չտալով բեւեռացման եւ բաժանումների», - ասված է շնորհավորական նամակում:
Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է, որ տիար Հարությունյանի նախագահության տարիներին առավել շենանա ու պայծառանա կյանքը Արցախ աշխարհում։ Նորին Սրբությունը ընդգծել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր աշխարհասփյուռ բոլոր կառույցներով պիտի շարունակի իր ջանքերը ու զորակցությունը բերել Արցախին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Երկնավոր Տիրոջն Իր Ամենախնամ Աջով պահել ու պահպանել արցախցիներին եւ հանապազ օրհնել նրանց քաջարի ոգին ու Արցախի գալիք ամեն օրը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին