Կառավարության սուպերանտրամաբանական քայլերը
Կառավարությունը որոշեց կեսով փոխհատուցել նրանց կոմունալ ծախսերը, ովքեր փետրվարին սպառել են 10 հազար դրամից ավելի քիչ գազ եւ 5 հազար դրամից ավելի քիչ էլէներգիա: Ո՞վ է այս սուպերանտրամաբանական որոշման հեղինակը: Ո՞վ է այս անհեթեթության հեղինակը: Նրան անպայման պետք է գտնել եւ հատուկ մրցանակ շնորհել:
Հիմա շատերը կառավարությանը քննադատում են, որ քիչ են փոխհատուցում, բայց մոռանբում են մի կարեւոր հանգամանքի մասին: Ի վերջո տրամաբանությունը, առողջ տրամաբանությունը հուշում է, որ պետք է փոխհատուցում տրվի նրանց, ովքեր տուժել են արտակարգ դրության սահմանումից:
Փետրվարին հինգ հազար դրամից քիչ էլէներգիա ծախսած մարդը կամ 10 հազար դրամից քիչ օգտագործած մարդը հաստատ այս կարանտինից չի տուժել: Ենթադրվում է, որ դրանք միայնակ թոշակառուներն են, որոնք այսպես թե այնպես իրենց կենսաթոշակը ստանում են կամ աշխատել չսիրող մարդիկ, որոնք այսպես, թե այնպես առանց կարանտինի էլ չէին աշխատելու:
Հիմա էս խավին օգնում եք, փոխհատուցում եք որ ի՞նչ անեք: Մի՞թե միայն նրա համար, որ ասեք թե այսքան մարդու աջակցել եք: Ոչ, այսպես երկիր չեն կառավարում: Սա ընդամենը մեկ օրինակ է, թե ինչպես չի կարելի կառավարել երկիրը: Ընդամենը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար