Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնական տվյալներ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ) Հաստատվեց Գյումրու 2026 թվականի բյուջեն Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին Հպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության աջակցությանը․ ԵՄ առաքելություն Կոռուպցիայի կանխարգելումն ավելի արդյունավետ կդառնա. օրենսդրական փոփոխություն Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գազայում վարակիչ հիվանդությունների բռնկում է գրանցվել. Al Jazeera Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում․ ԿԳՄՍՆ Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպան ԱՄՆ-ն դադարեցնում է Green Card-ի խաղարկության ծրագիրը․ ինչպես դա կազդի Հայաստանից դիմողների վրա TikTok-ը վաճառելու է իր ամերիկյան ընկերությունը Մենք չունենք տեղեկություն, որ «Ինտերը» մտադիր է պայմանագիր կնքել Էդուարդ Սպերցյանի» հետ

Անծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնական տվյալներ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կենտրոնների մոտՀաստատվեց Գյումրու 2026 թվականի բյուջենՍերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններինՀայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշների 6380 տուփ ծխախոտՀպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության աջակցությանը․ ԵՄ առաքելությունԴանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէԿոռուպցիայի կանխարգելումն ավելի արդյունավետ կդառնա. օրենսդրական փոփոխությունԳերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԳազայում վարակիչ հիվանդությունների բռնկում է գրանցվել. Al JazeeraԲունդեսրատը հավանություն է տվել Գերմանիայում զինվորական ծառայության մասին օրենքինՄենք պատրաստ ենք քննարկել Ուկրաինայում ընտրությունների անվտանգության ապահովման հարցը. Պուտին Պուտինը բաց է Մակրոնի հետ երկխոսության համար, եթե ֆրանսիական կողմն իսկապես պատրաստ է խոսելու և կպահպանի պարկեշտության տարրական չափանիշները․ ԼավրովՖինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում․ ԿԳՄՍՆԱլավերդի-Ճոճկան ավտոճանապարհին բшխվել են «Volkswagen Passat»-ը և «Howo» բետոնախառնիչը. 2 վիրավnրներից մեկին ուղղաթիռով տեղափոխել են ԵրևանԱռաջիկա օրերին պատրաստվում եմ դիմել ԿԽՄԿ ղեկավարությանը՝ խնդրելով պարզաբանում տրամադրել Ռուբենի կարգավիճակի վերաբերյալ. Վերոնիկա ԶոնաբենդՍարմեն Բաղդասարյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպանՆիկոլ Փաշինյանը Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըԼիբանանա-իսրայելական խաղաղության բանակցությունների երրորդ փուլը կկայանա 2026 թվականի հունվարի 7-ինԱՄՆ-ն դադարեցնում է Green Card-ի խաղարկության ծրագիրը․ ինչպես դա կազդի Հայաստանից դիմողների վրաՍեղանի խաղերը մտերմացնում են ընտանիքներին տոների ժամանակ. ConversationԱՄՆ Սենատը մինչեւ նոր տարի չի լուծի պետական մարմինների ֆինանսավորման հարցը. PoliticoԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվելԱրդյոք գիտեն՝ որ ուղղությամբ է համագործակցել. Սերժ Սարգսյանը՝ Եզրաս Սրբազանի՝ КГБ գործակալ լինելու մասինԿամպուչիայի մոտ 500 հազար բնակիչներ հեռացել են իրենց տներից Թաիլանդի հետ հակամարտության պատճառովԱռանց անկախ Ուկրաինայի Մոսկվան կգա Լեհաստանի հետեւից. ԶելենսկիՔայլի Ջենները Kylie Cosmetics-ի տոնական երեկույթին հիացրել է իր շքեղ վարդագույն զգեստովՀայկական YEPREM բրենդի զարդերը փայլել են «Էմիլին Փարիզում» սերիալի 5-րդ եթերաշրջանումTikTok-ը վաճառելու է իր ամերիկյան ընկերությունը FIFA The Best. Կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ու ավագի քվեարկությունըԲանգլադեշում բողոքի ցույցեր են տեղի ունենում երիտասարդ քաղաքական գործչի մաhից հետոՄենք չունենք տեղեկություն, որ «Ինտերը» մտադիր է պայմանագիր կնքել Էդուարդ Սպերցյանի» հետԲժիշկը զգուշացրել է ցածր յուղայնությամբ մթերքների վտանգների մասինԵրևակայության ուժը. Գիտնականները բացահայտել են դրական մտածողության նյարդակենսաբանական հիմքը«Իմնեմնիմի-2» անվանումը ստացած քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ փաստաբանՈւհանը Միսուրիի նահանգից պահանջել է 50 մլրդ դոլար անվանարկման համարՀՀ ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները վերջին այցի ժամանակ չեն գտել անվտանգության սպառնալիքներ. «Հետք»Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց Հայաստանի «Այրում» կայարան (տեսանյութ)29-ամյա տղամարդը Երևան-Մոսկվա չվերթի օդանավում իրեն ոչ ադեկվատ է պահել, ապա տևական ժամանակ հայհոյել աշխատակիցներին«Արմավիր» ՔԿՀ-ում մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ քննարկում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ԱՆ ՔԿԾ ներկայացուցիչների մասնակցությամբԵրևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր«Օպելում» պայթյուն է տեղի ունեցել. Վարորդին այրվածքներով տեղափոխել են հիվանդանոցՈստիկանության նախկին պաշտոնատար անձը կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից գումար է ստացել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԱդրբեջանի խորհրդարանը որոշում է ընդունել երկրում մասշտաբային համաներման մասինԴատախազության հայցը բավարարվել է. Արագածոտնի Շամիրամ համայնքին կվերադարձվի 17.7 հա մակերեսով հողատարածք Կառավարության ֆինանսավորմամբ նորոգվել է Երևանի մետրոպոլիտենի «ուղեղը»՝ կարգավարական կենտրոնըԾառայողական պարտականությունները անբարեխիղճ կատարելու մեջ մեղադրվող քննիչի գործն ուղարկվել է դատարանՌուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակելՊուտինը կասկածել է, որ Զելենսկին իսկապես տեսանյութը նկարահանել է Կուպյանսկի մուտքի մոտ
Կարծիք

Խախտելով ԵԱՏՄ կանոնները՝ շարունակել ենք մուտքագրել ավտոմեքենաների ներմուծումից ստացվող եկամուտներ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վարչապետ ՆՓ-ն ստորև նշված տեսանյութում ասում է, որ «Հայաստանի բյուջեն 2018-ից ի վեր ավելացել է 1.1 մլրդ դոլարով» : Կուզենայի հասկանալ նրա ասածը։ Վախենում եմ, որ գործ ունենք կատարյալ ապատեղեկատվության հետ։ Նախ, «Հայաստանի բյուջե» չկա։ Կան «ՀՀ պետական բյուջե» և «ՀՀ համախմբված բյուջե»։ Նրանց միջև տարբերությունը էական չէ։ Եվ այսպես, ըստ այդ նույն կառավարության պաշտոնական թվերի ՀՀ պետական բյուջեն եկամուտների մասով 2017-ին կազմել է 1.237 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 1.559 մլրդ դրամ (https://www.armstat.am/file/article/sv_12_17a_211.pdf;
https://www.armstat.am/file/article/sv_12_19a_211.pdf)։ Հավելաճը՝ 329 մլրդ դրամ կամ 650 մլն դոլար։ Ծախսերը կազմել են 1.503 և 1.623 մլրդ դրամ. հավելաճը 120 մլրդ դրամ կամ 250 մլն դոլար։ Այսպիսով, համաձայն պաշտոնական վիճակագրության 1.100 մլն դոլար թիվ գոյություն չունի։ Նույն տեսահոհովակում վարչապետն ասում է բյուջեի միջոցների տարեկան 30-35 կամ նույնիսկ 40% աճի մասին։ Նորից կատարյալ ապատեղեկատվություն։ 2 տարում բյուջեի եկամուտներն աճել են 26%-ով, իսկ ծախսերը սոսկ 8%-ով։ Գնաճն էլ չհաշված։ Եթե գնաճը հաշվի առնենք, ապա 2 տարում բյուջեի ծախսերն ավելացել սոսկ 3.5%-ով։ Միգուցե վարչապետը ոգևորված է ընթացիկ տարվա կատարողականով։

Բայց այստեղ էլ արտառոց ոչինչ չկա։ Հունվարին ստացվել է 152 մլրդ դրամ եկամուտ, որն, իհարկե, նախորդ տարվանից շատ ավելի շատ է։ Բայց փետրվարին ունեք սոսկ 90.7 մլրդ, նախորդ տարվա 91.3-ի և 2018-ի փետրվարի 90 մլրդ-ի դիմաց։ Բանն այն է, որ 2020-ի հունվարին խախտելով ԵԱՏՄ կանոնները շարունակել ենք մուտքագրել ավտոմեքենաների ներմուծումից ստացվող եկամուտներ։ Վերջ, դա էլ հատեց։ Իսկ ընդհանրապես, եթե 2018-2019թթ եկամուտներից հանում ենք ավտոմեքենաների ներմուծումից ստացվող եկամուտները (հիշեցնեմ, որ սեփական կարիքների համար նախատեսված մեքենաները ապօրինի ներմուծել ու վաճառել ենք ղազախներին) ապա 2018-2019թթ մենք ունեցել ենք պետական բյուջեի եկամուտների շատ չափավոր աճ, նույնիսկ շատ ավելի չափավոր քան ասենք 1993, 1995, 1997, 1998, 2002, 2003, 2005,2006, 2007, 2008, 2010, 2011թվականներին։ Ստվերի դեմ պայքարի մասին խոսակցություններն էլ իրականությանը չեն համապատասխանում։ Այսպես, պետական բյուջեի եկամուտներ / ՀՆԱ ցուցանիշը 2019-ին կազմել 23.2%, մինչդեռ «թալանի» տարիներին եղել է. 1992թ՝ 36%, 1993թ՝ 23.3%, 2010՝ 23.2%, 2011՝ 24%, 2012՝ 24.4%, 2013՝ 24,2%, 2014՝ 24.3%, 2015` 23.8%, 2016` 23.8%; Դիմելով կառավարության աշխատակազմին պիտի խնդրեի նվաստիս բացատրել. ի՞նչ աղբյուրներից պետք է օգտվել ուսանողներին ՀՀ պետական բյուջեի դինամիկան բացատրելու համար։

Հարգանքներով՝ ՀԲ»։