Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Սորոսական էմիսարները՝ Արցախում

Մարտի 31-ին Արցախում (ԱՀ) կայացան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Բացարձակապես ազատ, արդար, ազնիվ մրցակցային հիմունքներով ձևավորվել է ԱՀ նոր խորհրդարանը։ Նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել ձայների 50%-անոց շեմը։ Նրանցից Արայիկ Հարությունյանը հավաքել է 49.26%։ Ընդամենը մի քանի հարյուր ձայն է պակասել նրան առաջին փուլով հաղթելու համար։

Երկրորդ տեղը գրաված Մասիս Մայիլյանը հավաքել է 26.4%։ Թվում է, թե շատ լավ է, առաջին անգամ ԱՀ պատմության մեջ կկայանա նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Այդպես էլ եղավ։ Իմ կարծիքով՝ Ա. Հարությունյանը հենց առաջին փուլում էր հաղթանակ տարել։ Նա չբողոքեց անվավեր ճանաչված հարյուրավոր քվեաթերթիկների կապակցությամբ, չպահանջեց վերահաշվարկել ձայները։
Հիմա, թվում է, թե՝ ի՞նչ է եղել, որ, գնանք 2-րդ փուլ և ամփոփենք ընտրությունները։
Բայց ահա Մ. Մայիլյանը սկսեց խաղաթղթերը խառնել, իբրև թե չի ուզում մասնակցել 2-րդ փուլին։ Ակնարկում է՝ դժգոհ է 1-ին փուլի արդյունքներից։ Տղամարդը պետք է ընդունի իր պարտությունը և չսևացնի իր մրցակցին, որը բացարձակ ազնիվ պայքարում հաղթանակ է տարել։

Ինչևէ, Մ. Մայիլյանն ինքն է որոշում իր անելիքը։ Բայց ահա ՀՀ-ից ժամանած սորոսական էմիսարները, ի դեմս Արսեն Խառատյանի, Մանվել Սարգսյանի և այլոց, օգտագործելով, այսպես կոչված՝ Արցախի հեղափոխական կուսակցության «ակտիվիստներին» (թվով 100-200 մարդ), նախագահ Արթուր Օսիպյանին՝ մեկ այլ սորոսական, ընտրությունները հայտարարում են կեղծված, պահանջում են դրանք չեղարկել, նոր ընտրություններ անցկացնել, և այլն։ Պահանջում են նաև այս պահին գործող ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը։

Բայց չէ՞ որ ընտրությունները դեռ չեն ավարտվել։ Այս ի՞նչ եք անում։ Հերթական անգամ կայացած, ձևավորված պետությո՞ւն եք քայքայում։ Սորոսական lragir.am կայքը հենց օդի միջից, իր սովորության համաձայն, հոդվածներ է տպում առ այն, թե՝ ի՜նչ վատ ընտրություններ էին Արցախում... Չկա գեթ մեկ լուրջ փաստ։

Իրականում այդ ընտրությունները եվրոպական մակարդակով են անցել։ Մեկ այլ սորոսական՝ Ռ. Մեհրաբյանը, գալեմատիկ դատողություններ է անում դեմոկրատիայի ու արդար ընտրությունների շուրջ, հայտարարում, որ արդեն տեղի ունեցած ընտրությունները ոչ թե լուծել են հարցերը, այլ ծնել են նոր, չլուծված պրոբլեմներ։

Պարզվում է՝ Արցախում վստահության ճգնաժամ կա։ Արցախում ինչքան գեներալ կա, ըստ նրանց, ժողովրդին դեմ է։ Այս ընկերը նման «հոդվածների» համար հաստատ փոխհատուցում կստանա։ Իսկ Արցախի իրական շահերի վրա թքած ունի։ Մեկ այլ սորոսական՝ Հ.Խուրշուդյանը, նախագահական ընտրություններում փաստացի հաղթած մարդուն «ջեբկիր» է անվանում։ Կյանքում ոչինչ չարած, կատարյալ ձախողված տհասը սա ասում է 16 տարեկանից զենքը ձեռքին թուրքի դեմ կռված մարդուն։ Մարդ, որն իր միջոցները ներդրել է Արցախում։ Ի դեպ, միայն մի տրանսազգային խոշոր կորպորացիայի հետ ահա արդեն 20 տարի շարունակվող համագործակցության արդյունքում Ա.Հարությունյանն իր բիզնես ծրագրերը կարող էր նույնիսկ կրկնապատկել։ Հարյուրավոր մարդիկ են աշխատում այդ գործարաններում։ Դրա դեմ արդեն 20 տարի բողոքում են Ադրբեջանը և Հ. Խուրշուդյանը։ Հարությունյանների ընտանիքը, մինչև վերջին մարդը, կռվում էր թուրքի դեմ, երբ այս ջահելը Երևանում «Սորոսի» գրասենյակի տեղն էր փնտրում։

Սիրելի հայրենակիցնե՛ր։ Մարտի 31-ին ԱՀ-ում անցկացվել են նախագահական և խորհրդարանական ընտրություններ՝ եվրոպական չափանիշերով։ Ապրիլի 14-ին նախատեսված է ընտրությունների 2-րդ փուլը։ Կոչ եմ անում հանգիստ, օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում անցկացնել այդ ընտրությունները, ձևավորել օրինական ու կայուն իշխանություն։ Արցախի իշխանություններին կոչ եմ անում երկրից վտարել քաղաքական հյուրախաղերով երկիր ժամանած սորոսական թափթփուկներին, պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։ Ամբողջ կյանքս անցել է արցախյան ազատամարտի բովով, աշխատել եմ ուժերս ներածին չափով նեցուկ լինել Արցախի իշխանություններին։ Բայց, չգիտես ինչու, ինձ թույլ չտվեցի ընտրությունների ժամանակ խառնվել Արցախի ժողովրդի սուվերեն իրավունքներին։ Իսկապես. իմ ի՞նչ գործն է։ Բայց արի ու տես, որ սորոսականներն Արցախի ինքնիշխանության վրա թքած ունեն։ Նրանք, ինչպես և Ադրբեջանը, դեմ են անկախ Արցախի ընտրություններին։

Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից