Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ) Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Սիրո անունը Հայաստան է Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում Հորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինի Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին Հրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկում Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին

Եթե դատական նիստ լինի, անձամբ կմասնակցեմ և կհաստատեմ իմ միջնորդությունը․ Խոսրով Հարությունյան. Yerevan.today

«Մենք մեր երաշխավորությունը ներկայացրել ենք՝ հաստատ համոզված լինելով, որ նախագահ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը կալանքի ընտրությունը հակաօրինական է»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ՀՀ եւ Արցախի Հանրապետության նախկին 4 վարչապետների երաշխավորությանը։

Շուտով կլրանա մեկ ամիսը, սակայն դեռ չի քննվել միջնորդությունը։ Նախկին վարչապետը, խոսելով երկրորդ նախագահի կալանքի մասին, շեշտել է․ «Այն հակաօրինական է ցանկացած պայմաններում եւ ցանկացած պարագայում՝ ըստ իս: Ուստի իմ եւ համոզված եմ՝ նաեւ իմ գործընկերների միջնորդությունը որեւէ փոփոխության չի կարող ենթարկվել՝ իրադարձությունների փոփոխության արդյունքում»:

«Ես կարծում եմ, եթե հաշվի առնենք այն հանգամանգը, որ նույնիսկ միջազգային հայտնի կազմակերպությունները, որոնք զբաղվում են մարդկանց խոշտանգումների դեմ խնդիրներով, հայտարարում են, որ այս ճգնաժամին, այս համավարակի պայմաններում պետք է նախաձեռնել բոլոր հնարավոր դեպքերում խափանման միջոցները փոխել եւ հատկապես այն անձանց համար, ովքեր ռիսկային խմբում են, այս պայմաններում միանգամայն տարօրինակ է դատական իշխանությունների վերաբերմունքը, որովհետեւ ի՞նչ է նշանակում դատավոր Դանիբեկյանի անհետանալը։ Մենք հետեւում ենք Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի բոլոր նախաձեռնություններին դատական գործընթացը սկսելու համար, նրանք հանդիպում են պատի, սա ուղղակի անթույլատրելի է, սա անմարդկային է, վերջին հաշվով: Հետեւաբար, այս պայմաններում, եթե դատական նիստ լինի, անկասկած ես անձամբ կմասնակցեմ եւ կհաստատեմ իմ միջնորդությունը»:

Ինչպես նշել է Հարությունյանը, անգամ եթե երաշխավորւթյունը չլիներ, դատելով կորոնավիրուսի տարածման վերաբերյալ միջազգային արձագանքներից, պետք է խափանման միջոցի փոփոխություն լինի. «Վերջին հաշվով մարդու խոշտանգումների դեմ եվրոպական կոմիտեն ուղղեց հորդոր խորհրդի անդամ բոլոր երկրներին՝ հետեւելով այդ պահանջների կատարմանը, որովհետեւ խոսքը գնում էր ոչ միայն մարդու իրավուքնների, այլեւ ամենակարեւորը՝ կայնքի մասին: Ես ուղղակի սկսում եմ ենթադրել, թեպետ անկեղծ ասած նույնիսկ համոզված եմ, որ Քոչարյանի նկատմամբ այս ամենն ունի բացարձակապես քաղաքական ենթատեքստ, հետապնդում է քաղաքական նպատակներ, այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէ այլեւս:

Մենք տեսնում ենք, որ պաշտպանական խմբի բոլոր նախաձեռնությունները համառորեն կամ արհամարհվում են, կամ մնում են անպատասխան, եւ որեւէ պարագայում նման իրավիճակը, նման վերաբերմունքը խիստ դատապարտելի է, կորոնավիրուսի համավարակի պայմաններում՝ հատկապես: Ուստի ես կարծում եմ, որ միայն պատկան մարմինները՝ սկսած դատխազից, կարող էին հանդես գալ միջնորդությամբ՝ նախագահ Քոչարյանի խափանման միջոցը գրավով կամ այլ հնարավորություններով փոխարինելու: Տեղյակ եմ, որ եղել են դեպքեր, որ առանձին դատավորներ սեփական նախաձեռնությամբ հանդես են եկել եւ կալանավորվածների նկատմամբ խափանման միջոցը փոխել են: Այս դեպքում ինձ համար որեւէ մեկնաբանություն կամ որեւէ հիմանավորում ես չեմ տեսնում, հայտնի չէ քիչ թե շատ բանական հիմնավորում այս ձգձգումների համար: Եվ ակնհայտ է, որ եթե խափանման միջոցը շարունակի մնալ այսպես, դա բացարձակապես քաղաքական նպատականերով պայմանավորված կլինի:

Այնպես որ, ես, համոզված եմ՝ նաեւ իմ գործընկերները, մեր միջնորդությամբ կլինենք հետեւողական։ Որեւէ մեկնաբանություն ինձ բավարարող, որ դատական նիստը չի հրավիրվում, ես չեմ լսել, ինձ հայտնի չէ:

Կրկնում եմ՝ այս ամենն անընդունելի է հատկապես համաճարակի պայմաններում: Կա նաեւ միջազգային հայտնի կազմակերպությունների հորդորները պետություններին՝ ձեռնարկել ամեն քայլ, որպեսզի կալանավորվածների նկատմամաբ՝ հատկապես ռիսկային խմբի, կիրառվի խափանման միջոցի փոփոխություն: Հիմա եթե այս ամենը չի արվում, դա խոսում է այն մասին, որ ակնհայտորեն քաղաքական նպատակներ է հետապնդում տվյալ դեպքում: Սա նույնսիկ հակամարդկային է, նման անտարբերությունը որեւէ հիմավորում չի կարող ունենալ»,- ասաց Խոսրով Հարությունյանը եւ շեշտեց․ «Ըստ էության, դատական իշխանությունը սպասում է այդ հարցում վարչապետի ուղղակի ցուցումին»:

Ինչ վերաբերում է հարցին՝ սա չի՞ կարելի դիտարկել նաեւ վարչապետի ինստիտուտի դեմ անհարգալից վերաբերմունք, քանի որ դատարանը, փաստորեն, անպատասխան է թողնում նախկին վարչապետների միջնորդությունը, Խոսրով Հարությունյանը պատասխանել է. «Ես համաձայան եմ ձեզ հետ, բայց երեւի կհիշեք, որ ես բաց նամականով ամիսներ առաջ դիմել էի Նիկոլ Փաշինյանին եւ հիմանվորել էի, որ չի կարելի հանարապետության նախագահին կալանքի տակ պահել, չի կարելի եւ վերջ, որովհետեւ դա պետականության խորհրդանիշ ինստիտուտ է, դա պաշտոնյա չէ լոկ: Բաց նամակն ուղղել եմ եւ հորդորում էի գնալ այդ ճանապարհով, այսինքն դուրս գալ այդ բանից եւ խափանման միջոցը փոխել, ցավոք, դա մնաց անհաղորդ: Եթե մի իշխանություն կարող է անտեսել երկրի պետականության խորհրդանիշ հանդիսացող ինստիտուտը կրող անձին, եւ այդ պաշտոնյայի նկատմամբ դրսեւորել այսպիսի վերաբերմունք, կարծում եմ՝ վարչապետների նկատմամբ անկասկած նրանք կարող են այդպսիի վերաբերմունք դրսեւորել: Իհարկե, ես համամիտ եմ ձեզ հետ, սա անհարգալից վերաբերմունք է ոչ թե իմ հանդեպ, այլ պետության ու պետականության հանդեպ: Եվ ես պետք է ասեմ նաեւ, որ մի ժողովուրդ, որը դարեր շարունակ չի ունեցել պետություն եւ պետականություն եւ ըստ էության պետականաշինության ավանդույթները օբյեկտիվորեն չի ձեւավորել եւ սերունդներով չի փոխանցում, այդ ժողովրդի համար նման խնդիրները պետության խորհրդանիշների նկատմամաբ հարգանքի, վերաբերմունքի ձեւավորումը, քաղաքացիական հանրության շրջանակներում շատ էական է: Ես համոզված եմ, որ բոլոր ժամանակների իշխանության հիմնական առաքելություններից մեկն է լինելու դա մշտապես: Սա շատ էական եմ ես համարում, այնպես որ որեւէ հիմնավորում այս ամենի համար չեմ տեսնում, ավելին՝ համոզված եմ, որ այս ամենն ուղղակի քաղաքական հետապնդում է եւ ուրիշ ոչինչ»: