Վաղ թե ուշ կորոնավիրուսով վարակվելու են բոլոր մարդիկ. Newsgeorgia.ge
Վաղ թե ուշ կորոնավիրուսով վարակվելու եւ առողջանալու են բոլոր մարդիկ. մարդկության 80 տոկոսը ոչ մի ախտանիշ չի ունենալու, իսկ մնացյալ 20 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանալու է միջին, ծանր կամ կրիտիկական ձեւով: Այսպիսի կարծիք է հայտնել Թբիլիսիի Համալսարանական առաջին կլինիկայի տնօրեն Լեւան Ռաթիանին, փոխանցում է newsgeorgia.ge-ն:
«Մեր կլինիկան մյուս կլինիկաներից տարբերվում է նրանով, որ մենք ոչ միայն պացիենտներին ենք բուժում, այլեւ այս հիվանդության մասին տեղեկություններ ենք ստանում եւ փոխանցում: Ո՛չ ինձ համար, ո՛չ աշխարհի առաջատար գիտնականների համար այս վիրուսի ստրատեգիան դեռեւս պարզ չէ: Միայն մեկ բան գիտենք, որ սա հիվանդություն է, որով պետք է հիվանդանան բոլորը, ամբողջ մարդկությունը: 80 տոկոսը ակլինիկական ձեւով, իսկ 20 տոկոսը կհիվանդանա միջին, ծանր եւ կրիտիկական ձեւով»,- ասել է Ռաթիանին:
Նա հիշեցրել է, որ այսօր շատ է խոսվում ԲՑԺ պատվաստանյութի մասին, որը, ըստ տարածված կարծիքի, օգնում է հեշտ տանել կորոնավիրուսով վարակումը: Վրաստանը երկրներից մեկն է, որտեղ այդ պատվաստումը պարտադիր է, եւ Ռաթիանին հույս ունի, որ դա Վրաստանի քաղաքացիներին կօգնի խուսափել կորոնավիրուսի հետեւանքով բարդություններից:
Ներկայումս Համալսարանական կլինիկայում է 66 պացիենտ, որոնցից 52-ը վարակված է կորոնավիրուսով: Ռաթիանիի խոսքով՝ նրանց վիճակը կայուն է: 6 պացիենտ վերակենդանացման բաժանմունքում է, իսկ նրանցից 3-ին միացված է արհեստական շնչառության սարք:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...