Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Դա ցինիզմ է ժողովրդի նկատմամբ. Նարեկ Սամսոնյանը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի «ստերը» (տեսանյութ)

 «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա ուղիղ եթերով հեռարձակված հարցուպատասխանին: Նարեկ Սամսոնյանը մատնանշեց այն հատվածները, որտեղ, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը ստել է:

Նարեկ Սամսոնյանը նախ զուգահեռներ անցկացրեց վարչապետի և վերջին օրերին ֆեյսբուքյան հանրությանն իր ուղիղ եթերներով հայտնի դարձած «Ջոնի Բրջոնի» մականունով ներկայացող քաղաքացու միջև և նշեց, որ իր խորին համոզմամբ՝ նրանք գործունեության առումով «զույգ եղբայրներ են»: Նարեկ Սամսոնյանը նշեց որ Նիկոլ Փաշինյանյանի ուղիղ եթերների դիտելիությունը 5-6 հազար էր, լավագույն դեպքում՝ 10 հազար, իսկ Ջոնի Բրջոնիի դիտելիությունը 10 հազարն է անցնում: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղիղ հեռարձակումը պատմության մեջ գրվելու է, քանի որ որևէ ճշմարիտ բան չի ասել վարչապետը:

Նարեկ Սամսոնյանը նախ նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի պատասխանները որևէ աղերս չունեն հարցերի հետ: Մասնավարոպես, հակառակ տնտեսական աճը բացառիկ համարելու վարչապետի գնահատականին՝ Նարեկ Սամսոնյանն ասաց, որ 2018 թվականին 5,6 տոկոս տնտեսական աճ է եղել, 2019 թվականին՝ 7,8 տոկոս, չնայած նախկին իշխանությունները ևս այդպիսի ցուցանիշ են ապահովել, մասնավորապես 2017 և 2012 թվականներին:

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ստում է նաև թանկացումների վերաբերյալ: Խոսելով ուսուցիչների աշխատավարձերի բաձրացման հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պատասխանի մասին՝ նա նշեց, որ նախ Փաշինյանը շեղեց հարցի պատասխանը: Նա սուտ համարեց հեռավար կրթության վերաբերյալ Փաշինյանի պնդումը և նշեց, որ Փաշինյանը նույնիսկ չգիտի, թե ինչ է հեռավար կրթությունը: «Հայաստանում չկա 80 տոկոսով պատրաստ հեռավար կրթության համակարգ, սա սուտ է հարցի մանպուլացում է: Հեռավար կրթության մեկ դպրոց այսօր ՀՀ-ում գոյություն ունի և դա ԱՅԲ-ն է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է դատավորների վեթինգի՝ բարեվարքության հարցին, ապա Նարեկ Սամսոնյանն ասաց.«Դուք որևէ բարեփոխում իրականացնելու ունակ չեք, երկու տարի է անցել և չկա որևէ բարեփոխում և միակ բարեփոխոումը Վահե Գրիգորյանն է, ով ստանում 796 հազարին մոտ աշխատավարձ և աշխատանքի չի գնում: Վեթինգի արդյունքում վնգստացող դատավորներն ավելացել են»:

Նարեկ Սամսոնյանը նաև սուտ համարեց Փաշինյանի ասածը, թե բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող բուհից դուրս չի մնա, քանի որ այդպիսի ուսանողները հիմնականում վարձը մուծելու կարիք չունեն, քանի որ անվճար են սովորում: Ըստ նրա՝ Փաշինյանի ասածը կարող է 10 տոկոսին վերաբերել միայն:

Խոսելով հաջորդ ստի մասին՝ Նարեկ Սամսոնյանն ասաց, որ որևէ տեղում 1 միլիարդ 100 միլիոն դոլարով պետբյուջեի ավելացում չեն հանդիպել, ինչպես նշում է Փաշինյանը: «Որևէ մեկը իր վրա դա չի զգացել, բացի պարգևավճարներ ստացողներից»,-ասաց նա:

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյան ամենահակառուսական գործիչն է եղել և նրա իշխանությունն ամենահակառուսականն է: Նարեկ Սամսոնյանը նկատեց, որ սուտ է Փաշինյանի այն ասածը, թե պետությունը հոգում է կոմունալ ծախսերը և կոմունալ վճարները չկատարելու համար անջատումներ չեն լինի: «Այս մարդն ասում է, որ լույսը չեն անջատի, եթե չմուծեք, բայց երկու ամիս հետո, օրինակ, 150 000 հազար դրամ պետք է մուծեք, և եթե չմուծեք, կանջատեն, և հարցը այն է, թե ինչպես մարդը այդքան պետք է աշխատի, որ միանգամից այդքան մուծի: Իրեն ընտրողներից շատերն արժանի են այս վերաբերմունքին, սա ցինիզմ է ժողովրդի նկատմամբ: Մի ստեք ՀՀ քաղաքացիներին, դուք դիկտատուրա եք երազում ստեղծել, մենք թույլ չենք տալու, ժողովուրդը թույլ չի տալու»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածին, թե եթե ինքը մի պահ կարծի, որ նմանվում եմ նախկիններին, ապա բարոյապես կոչնչանա, դուրս կգա այս կաբինետից, Նարեկ Սամսոնյանն ասաց.«Նիկոլ Փաշինյանն ինչում մեղադրում է նախկիններին, տասնապատիկ վատն է անում: Նա 27 միլիարդ դրամի պրեմիա է տալիս, խաբում ասում է մեկ միլիարդ ենք տվել: Ես չեմ հիշում Սերժ Սարգսյանի այդքան մոտ բարեկամներ պետական համակարգում աշխատեին, իսկ Ձեր բարեկամները, պարոն Փաշինյան, թաթախված են պետական համակարգում: Ընտանիքով մտել եք «ֆեյքեր», «ֆեյքաբուծարաններ» եք պահում, բիզնես եք խլում, ես գիտեմ որ «Նոր զովք» սուպերմարկետը Ձեզ շատ է դուր գալիս, գոնե Ձեր բարեկամներից մեկին: Դուք նախկիններին գերակատարել եք»: Նա նաև նկատեց, որ նախկինները երբեք պետական բյուջեից այդքան պարգևավճար չեն տվել:

Ինչ վերաբերում է վարկերին, Նարեկ Սամսոնյանը նկատեց, որ վարչապետը նախկին իշխանությունների վերցրած վարկերով գնված զենքերն իրեն է վերագրում, այնինչ այդ վարկերին դեմ է քվերակել պատգամավոր եղած ժամանակ:

Նարեկ Սամսոնյանը անդրադարձավ նաև Վերին Լարսի կուտակումների խնդրին վաչապետի մեկնաբանությունը, թե դա պայմանավորված է եղանակային պայմաններով, կարանտինով և թուրքական բեռնատարներով և դա ևս սուտ համարեց: «ՊԵԿ-ը խոչընդոտում է այդ մարդկանց ելքը, օրիինակ՝ եգիպտացորենը չի թողնում մարդիկ դուրս տանեն»,-ասաց նա:

Նարեկ Սամսոնյանն անդրադարձավ նաև գազի գնին՝ նշելով, որ գազի գինը մանիպուլացվել է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից: Խոսելով Քաղավիացիայի մասին՝ նա ասաց.«Մենք ասում էինք, որ Քաղավիացիային զրկել են Եվրոպա չվերթներ իրականացնելուց, Դուք ասում եք՝ սուտ եք ասում և նշում եք՝ Հայաստանը զրվկել է Եվրոպա չվերթ կատարելուց: Իսկ մենք ի՞նչն էինք ստում, ինչը Ձեր մեղքով է լինում, ասում եք՝ սաբոտաժ է, ի՞նչն է սաբոտաժ, որ Տաթևիկ Ռևազյանը չի կարողացել կառավարել ու զրվկել է, դա սաբոտա՞ժ է»:

Նարեկ Սամսոնյանը ամենամեծ, ամենաստոր սուտը համարեց պարգևավճարների վերաբերյալ վարչապետի հայտարարությունը: Նա տեղեկացրեց, որ 27,5 միլիարդ դրամ չհաշված ուժային կառույցների, պետությունը պրեմիաներ է տվել, իսկ վարչապետը ընդամենը 1 միլիարդ է նշում: «Միայն Ազգային ժողովում 1 միլիարդ 417 միլիոն պրեմիա է բաժանվել, վարչապետը անգամ այդ թիվն է սուտ ասում»,-ասաց նա և ավելացրեց, որ եթե այդ պրեմիաները չլինեին, կենսաթոշակները 5000 դրամով ավելի կլինեին:

Մանրամասները՝ տեսանյութում: