Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Վերջ տվեք աբսուրդի թատրոնին

Տնտեսագետ Կարեն Ադոնցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սպասվող ճգնաժամի մասին.

Սպասվող ճգնաժամը, մեր պարագայում, չի կարող համեմատվել ոչ՝ 91-94թթ., ոչ՝ 2008-2009թթ. ճգնաժամերի հետ։ Նախ՝ 91-94թթ.-ի ճգնաժամը «առաջարկի» ճգնաժամ էր։ Այսինքն՝ մարդիկ, որոշ չափով, գնողունակ էին, բայց առաջարկը սուղ էր՝ թե ներքին արտադրողների, թե ներմուծողների կողմից։ 2008-2009թթ.-ի ճգնաժամը՝ մեծ հաշվով «պահանջարկի» ճգնաժամ էր՝ ֆինանսա-բորսային ուռճացված «փուչիկի» փլուզմամբ պայմանավորված։ Բայց՝ Հայաստանն այն ժամանակ արտաքին պարտք ներգրավելու ներուժ ուներ, բնակչությունը սպառողական, հիպոթեքային ու բիզնես վարկերով բեռնված չէր եւ կուտակած ռեսուրս ուներ։

Այս ճգնաժամը զուտ «պահանջարկի» ճգնաժամ է՝ համաշխարհային տնտեսության գործունեության ակնթարթային ու տեւական կասեցմամբ պայմանավորված։ Պահանջարկի ճգնաժամի պարագայում, ապրանքային պաշարների գծով մտահոգություններն անիմաստ են՝ առաջարկը լինելու է լեցուն։ Սուղ են լինելու միջոցները՝ վճարունակ պահանջարկը։ Խնդիրը սրվում է, եթե հաշվի առնենք, որ մեր պետությունն արդեն մեծ ներուժ չունի՝ առանց ռիսկերի արտաքին ու ներքին պարտք ներգրավելու, իսկ բնակչությունը զգալիորեն բեռնված է սպառողական, հիպոթեքային ու բիզնես վարկերով, գումարած դրան՝ հանրության հմտություններն ու լայն կապերը դրսում, տեւական ճգնաժամի պարագայում, «սողացող արտագաղթի» մեծ վտանգ են պարունակում։ Մինչդեռ, թող զարմանալի չթվա, բայց մեր տնտեսության ներկայիս փոքր ու աղքատ կարգավիճակը, կարող է որոշ առումով, նույնիսկ նպաստել հակաճգնաժամային քայլերի արդյունավետությանը՝ հատակին մոտ գտնվող տնտեսությունը ընկնելու մեծ բարձրություն չունի։

Մեր տնտեսության պահանջարկային նվազեցման 7 հիմնական աղբյուրներն են (վտանգները).

1) Վերամշակված ապրանքների եւ գյուղմթերքների արտահանման ծավալների նվազեցում եւ որպես հետեւանք նաեւ՝ գյուղմթերքների մթերումների ծավալների նվազեցում։

2) Հանքահումքային ոլորտի մուտքերի հավանական նվազեցում։

3)Արտագնա աշխատանքից ստացվող տրասֆերտների ծավալների պակաս,

4) Բյուջետային մուտքերի պակասեցմամբ պայմանավորված, բյուջետային ծախսումներով գոյացող պահանջարկի անկում։

5) Տուրիզմի եւ տուրիզմի ոլորտը սպասարկող ընկերությունների շրջանառության ծավալների էական նվազեցում։

6) Հատուկ դրությամբ պայմանավորված տնտեսության մի զգալի մասի գործունեության ժամանակավոր կասեցում։

7) Ներդրումների եւ ներքին պահանջարկի անկմամբ պայմանավորված, պահանջարկի հետագա մուլտիպլիկատիվ նվազեցում։

Պահանջարկի անկմամբ պայմանավորված վտանգների չեզոքացմանն ուղված քայլերից առավել կարեւորներն են.

1) Վերամշակված ապրանքների եւ գյուղմթերքների (նաեւ՝ հանքահումքային ոլորտի) արտահանման ծավալների նվազեցման չեզոքացումը։

Նախ ասեմ, որ ձեռնարկատերերին առաջարկվող Հակաճգնաժամային միջոցառումները եւ թերի են եւ կտրված իրականությունից։ Ներկայացված Հակաճգնաժամային փաթեթով ձեռնարկատերերին առաջարկվում է՝ ներկա ճգնաժամով պայմանավորված վնասները փոխհատուցել արտոնյալ վարկերով՝ պետության կողմից վարկերի համաֆինանսավորմամբ կամ տոկոսների սուբսիդավորմամբ։ Սա նշանակում է, որ ձեռնարկատերերերը պետք է ինքնուրույն որոշում կայացնեն՝ շարունակել վնասով աշխատել, թե ոչ։ Մինչդեռ, վնասի վարկավորումը ամենեւին չի չեզոքացնում կրած վնասը՝ այն միայն երկարաձգում է վնասի ծածկման ժամկետը, ուրիշ ոչինչ։ Սա հատկապես անհանգստացնող է Ռուսաստան արտահանող վերամշակող ընկերությունների առումով, որոնք մթերման շղթայով սերտորեն կապված են բազմաթիվ փոքր ու միջին գյուղացիական տնտեսությունների հետ։ Այստեղ անհրաժեշտ է՝ պետական ուղղակի աջակցությամբ չեզոքացնել ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված հավանական վնասի ռիսկը, բեռնափոխադրումների ձգձգումներով գոյացող կորուստները՝ երաշխավորելով եւ (համատեղ) կնքելով եռակողմ մթերման համաձայնագրեր, կամ պայմանագրեր, վերամշակող ընկերությունների եւ գյուղացիական տնտեսությունների միջեւ։ Հակառակ պարագայում՝ վերամշակված արտադրանքի արտահանման եւ մթերման ծավալների կրճատումը կարող է մեզ բազմակի անգամ առավել մեծ վնաս հասցնել։ Սա կարեւոր է նաեւ, գյուղացիական տնտեսություններին՝ արտադրատեսակների, դրանց մթերման գների եւ ծավալների առումով, կողմնորուշում ու երաշխիքներ տրամադրելու տեսանկյունից։

2) Արտագնա աշխատանքից ստացվող տրասֆերտների պակասով, ինչպես նաեւ բյուջետային ծախսումներով գոյացող պահանջարկի անկման չեզոքացումը,

Այստեղ կարծես ամեն ինչ պազ է՝ պետք է ընդլայնել պետական կապիտալ շինարարության ծավալները։ Սակայն, հակաճգնաժամային քայլերի գլխավոր առաքելությունը չպետք է լինի զուտ՝ «պաշտպանվելն ու դիմակայելը»։ Հակաճգնաժամային քայլերի գլխավոր նպատակը պետք է լինի՝ արագ հավասարակշռելով իրավիճակը, անցնել «հարձակողական մարտավարության»։

3) Ներդրումների եւ ներքին պահանջարկի անկմամբ պայմանավորված, պահանջարկի հետագա մուլտիպլիկատիվ նվազեցման կասեցումը։ «Հարձակողական մարտավարություն»։

Ներմուծման փոխարինում.

Տեղական արտադրողների ներմուծվող հումքի (ոչ գյուղատնտեսական) ու մեքենասարքավորումների մաքսային սահմանին ԱԱՀ-ով հարկման դադարեցումը՝ հարկումը տեղափոխելով ներքին շրջանառություն։ Սա այն անհրաժեշտ ու պարտադիր քայլն է, որը էապես կբարձրացնի ներքին արտադրողների մրցունակությունը։ Առավել եւս որ՝ այս քայլով չեն նվազում բյուջետային մուտքերի ծավալները, այլ տեղաբաշխվում են ժամանակի մեջ, ավելացնելով ներդրումների ավելացմամբ եւ ներմուծման փոխարինմամբ պայմանավորված մուտքերը։

Արտահանման եւ ներդրումների խթանում.

Ա) Բոլոր արտահանող ընկերությունները (բացի վերամշակող), իրենց արտահանման ծավալների չափով պետք է ստանան «ներդրումային անտոկոս վարկ»՝ հումք եւ մեքենասարքավորում ձեռք բերելու դիմաց։ Արտոնյալ վարկի ծավալը չպետք է գերազանցի կատարված լրացուցիչ ներդրումների 50%-ը։

Բ) Ժամանակավոր ներմուծման ռեժիմով օգտագործվելիք հումքի ծավալի մասին համապատասխան հայտ ներկայացնելու պարագայում, ձեռնարկատերերը պետք է ազատվեն այդ գումարի դիմաց մաքսային սահմանին մաքսատուրք վճարելուց։ Սա չի հակասում ԵԱՏՄ պայմաններին՝ գործող օրենքի մեջ որոշ շտկումներ են պետք եւ վերջ։

Գ) Երբ ես խոսում եմ «Համահայկական առեւտրա-արդյունաբերական կորպորատիվ համակարգի» ձեւավորման կարեւորության մասին, պետք է հասկանալ, որ ես խոսում եմ՝ արտաքին շուկաների հետ մեզ կապող «Սուեզի ջրանցք» կառուցելու մասին։ Հենց այդ «ջրանցքով» պետք է կապվեն մեր գործող ու նոր ստեղծվող, արտահանման ներուժ ունեցող, ձեռնարկությունները արտաքին շուկաների հետ։ Լավ է, որ այդ հնարավորությունը դեռ ունենք՝ դեռ «կիսափոշիացած» սփյուռք ունենք, ով դեռ կարող է մեզ օգնել այս հարցում։ Արդեն 20 տարի խոսվում է նույն բանի մասին՝ պարզ չի՞, որ այլ տարբերակ չկա։ Մատներով պատրաստված շոկոլադով, կամ պայուսակներով մեզ 100 տարի է պետք համաշխարհային շուկա դուրս գալու համար։ Առանց այս համակարգի բոլոր մեր «հեղափոխական» երազանքները հավասարվելու են զրոյի։

«Համահայկական առեւտրա-արդյունաբերական կորպորատիվ համակարգի» ձեւավորման արագացված գործընթաց՝ առանձին օրենքով։

Մեկնարկային ներդրումային փաթեթը՝ 250մլն$։

Մասնաբաժինները՝

1) Պետություն – 20% (ոչ ավելի), (50մլն$),

2) ՀՀ-ում գործող կոմերցիոն բանկեր, տրանսպորտային ընկերություններ - 20% (ոչ ավելի), (50մլն$),

3) 1մլն բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 150$ նոմինալ արժեքով, տեղաբաշխվում է սփյուռքի 3 հիմնական շուկաներում՝ Եվրոպական ուղղություն, Ամերիկյան ուղղություն եւ Ռուսաստան- (150մլն$)։

Անմիջապես բացվում են բաժնետերերի բանկային հաշիվները,՝գրանցվում են բաժնեմասերը, ապահովվում է կառավարման թափանցիկությունն ու մշակվում՝ կառավարմանը եւ որոշումների կայացմանը բաժնետերերի լիարժեք հեռակա մասնակցելու մեխանիզմները։

Մեկնարկային ծրագիրը ներառում է՝

Ա) 50 արտադրական ձեռնարկությունների գործարկում, արագ կազմակերպվող ու արագ իրացվող ապրանքների գծով՝ հետեւյալ արտադրական ոլորտներում.

- Հագուստ, կոշկեղեն, կաշվե իրեր, բիժուտերիա եւ այլն՝ (10 ձեռնարկություն),

- Վերամշակված արտադրանք, խմիչքներ՝ (10 ձեռնարկություն),

- Ինտերիեր, նկարներ, դիզայնի արտադրանք, տան տեքստիլ եւ այլն՝ (10 ձեռնարկություն),

- Տան համար ապրանքեր, գործիքներ, շինարարական նշանակության ապրանքներ եւ այլն՝ (10 ձեռնարկություն),

- Հիգենայի եւ առողջապահական արտադրանք՝ (10 ձեռնարկություն)։

Բ) 50 առեւտրային ընկերություններ, վարձակալված՝ պահեստային եւ լոգիստիկ (այդ թվում հեռավար վաճառքի) հզորություններով՝ հետեւյալ շուկաներում.

Ռուսաստան՝ 20 առեւտրային միավոր,

Եվրոպա՝ 20 առեւտրային միավոր,

ԱՄՆ՝ 10 առեւտրային միավոր։

Բազմակողմանի խթանման քաղաքականության ու քայլերի արդյունքում՝ գործի դնելով բոլոր հնարավոր ուղղիները, պարտադիր է հասնել նրան, որ 1մլն սփյուռքահայեր նախ դառնան բաժնետեր, ապա սեփական արտադրության այս լայն ապրանքացանկի շրջանակում, իրենց շուկաներում միջինը կատարեն ամսեկան՝ 150$-ի գնում։

Սա կապահովի՝

Կորպորատիվ տարեկան իրացում՝ 1,8 մլրդ դոլար,

Մաքուր կորպորատիվ տարեկան շահույթ՝ 180մլն$,

Հայաստանից, կորպորատիվ համակարգով արտահանման տարեկան ծավալը կկազմի մոտ՝ 1,2 մլրդ դոլար։

Հ.Գ.

Վերը շարադրվածը, ժող ջան, «տեսաբանական հանդես» չի՝ այն ծանր, արագ ու հետեւողական աշխատանքի ուղեցույց է։ Ուզում եմ ինձ ճիշտ հասկանաք։ Արդեն ասել եմ՝ կոնկրետ ես, երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվելու եւ պետական համակարգում չեմ լինելու՝ այս հարցը վաղուց փակված է։ Բայց ցանկացած իրավիճակում, մեզնից երեւի յուրաքանչյուրը, պետք է պատրաստ լինի անշահախնդիր ձեւով, առանց պատվախնդրության, նեցուկ լինել մեր երկրի զարգացմանը։ Մեզ պետք է շատ արագ դուրս պրծնել այս տեւական շրջապտույտից, որը մեզ արդեն քաշել է ճահճի խորքերը։ Եթե այս ճգնաժամը չլիներ հիմա, միեւնույն է՝ հաշված տարիներ անց, հայտվելու էինք նման մի ծանր վիճակում՝ մենք արդեն միացրել ենք մեր «վարկային հաշվիչը», դա էր մեզ ապահովում աճի «աննախադեպ» ու անիմաստ տոկոսները։

Այն ինչ այստեղ նշեցի՝ իրագործելի է։ Կա՞ն ռիսկեր։ Այո կան որոշակի ռիսկեր՝ որոնք հաղթահարելի են եւ չեն կարող արգելք հանդիսանալ։ Լուրջ ռիսկեր հիմնականում չկային՝ 2000թ.-ին, երբ նույն բանը առաջարկվեց ու մերժվեց։ Ռիսկերն ավելի քիչ էին՝ 2008թ.-ին, երբ էլի փաստացի նույն ծրագիրը առաջարկվեց ու անտեսվեց։ Ու եթե հիմա մենք չանենք այն ինչ ասվում է, հավերժ մնալու ենք նույն թշվառ վիճակում։ Հիմա ես ձեզ էլ ի՞նչ ասեմ։ Ուզո՞ւմ եք պայմաններ ստեղծեք՝ ինքս անեմ հանձնեմ ձեզ ու ապացուցեմ, որ այո, դա հնարավոր է։ Ասեմ ձեզ՝ գործի հենց սկզբից, հարցերի քննարկման ձեւից, բնույթից ու արագությունից, ձեր տրամադրությունը կտրուկ սկսելու է բարձրանալ։

Ուզում եք դուք արեք ի ուրախություն բոլորիս։ Բայց, մի փորձեք փաթեթավորել՝ «հոգնած», անհեռատես ու անհեռանկար քայլերը «աննախադեպ ու պսպղուն» բանտիկներով։ Չի աշխատել ու չի աշխատելու դա»։