Հինգ ամերիկացուց մեկը Ռուսաստանին թշնամի է համարում
Ամերիկացիների մեկ երրորդը (33%) Ռուսաստանը «ոչ բարեկամական երկիր» է համարում, 22%–ը այն ԱՄՆ թշնամի են անվանում եւ միայն 16%-ն է դիտարկում Ռուսաստանը որպես բարեկամական երկիր։ Այդ մասին վկայում են YouGov հետազոտական կազմակերպության հարցման տվյալները։
Ինչպես նշվում է, ԱՄն նախագահական ընտրությունների ժամանակ իրենց ձայնը Դոնալդ Թրամփին տված հարցվածներից 45%-ը Ռուսաստանը դիտարկում են որպես «ոչ բարեկամական», իսկ «թշնամի» են համարում 10%-ը։ Միեւնույն ժամանակ, Հիլարի Քլինթոնի կողմնակիցներից 38%-ն է Ռուսաստանը համարում «ոչ բարեկամական» երկիր, իսկ 39%-ի համար Ռուսաստանը «թշնամի» է։
Հանրապետականների շրջանում Ռուսաստանին որպես «բարեկամ» ընդունողների քանակը երկու անգամ ավել է (23%), քան դեմոկրատների դեպքում (12%):
Ավելի վաղ Լեվադա–կենտրոնի հարցումը ցույց էր տվել, որ ռուսաստանցիները ավելի լավ են սկսել վերաբերվել ԱՄՆ–ին եւ ԵՄ–ին։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը