Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

Մենք Արցախում կունենանք 2-րդ փուլ, անկախ նրանից` թեկնածուներից մեկն ինչ կոչ է արել իր ընտրողներին. Իրավապաշտպան

Ապրիլի 5-ին Արցախի նախագահի թեկնածու, ընտրությունների երկրրոդ փուլ անցած Մասիս Մայիլյանը հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում ընտրողներին չմասնակցել Արցախի նախագահի երկրորդ փուլի ընտրություններին` պայմանավորելով այն կորոնավիրուսից բխող վտանգով:

«Սա հապճեպ քաղաքական որոշում չէ, այլ բխում է մինչ այդ հստակեցված իմ դիրքորոշումից և կատարված քայլերից, որոնք միտված էին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխմանը»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Ըստ Արցախի Ընտրական օրենսգրքի 85-րդ հոդվածի 5-րդ կետի Հանրապետության Նախագահի թեկնածուն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան տասն օր առաջ` մինչև ժամը 18:00-ն, դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունի հանելու իր թեկնածությունը:

Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:

Ինքնաբացարկի դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուի գրանցումը ճանաչում է ուժը կորցրած, իսկ թեկնածուն պարտավոր է հատուցել իր նախընտրական քարոզչության համար։

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասել է, որ նման դիմումներ իրենք ոչ մի թեկնածուի կողմից դեռ չեն ստացել:

«Ընտրական գործընթացում կա քաղաքական հայտարարությունների ընթացակարգ, որից թեկնածուները կարող են օգտվել կամ չօգտվել, դա իրենց իրավասության տիրույթում է, իսկ իրավական լուծումներն օրենքում հստակ տրված են: Քանի որ ինքնաբացարկի ժամկետն անցել է, այս դեպքում 2-ի անունն էլ` Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի, լինելու է քվեաթերթիկում: Օրենքի շրջանակում ընտրության օր կհայտարարվի, քվեաթերթիկում կլինի 2 անուն, և ընտրողների տված քվեի համապատասխան ամփոփումներ կանենք»,- ասել է նա:

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ գործ ունենք, ոչ թե իրավական գործիքի հետ, այլ գործ ունենք քաղաքական հայտարարության հետ, երբ քաղաքական գործիչները ազատ են ցանկացած հայտարարությամբ հանդես գալ եւ քանի դեռ չկա թեկնածությունը հանելու դիմում ԿԸՀ, երկրորդ փուլ տեղի կունենա:

«Մենք կունենանք երկրորդ փուլ, անկախ նրանից, թե ընտրողներից մեկը ինչ է կոչ արել իր ընտրողներին` գնալ ընտրության, չգնալ ընտրության, մասնակցել, կամ չմասնակցել, դա հարցի քաղաքական կողմն է: Բայց իմ համար բոլոր տարբերակներից ամենավատն այն է, որ կարող է լինել ընտրությունների երկրորդ փուլ 1 թեկնածուով: Չնայած, կարծում եմ, որ սա ժամանակավրեպ է, քանի որ պետք է կիրառվեր 10-օրյա ժամկետը դիմում ներկայացնելու, ինչը չի ներկայացվել իմ տեղեկություններով»,-ասաց նա:

Մելիքյանի խոսքով` քաղաքական հայտարարությունները իրավական հետեւանքներ չեն ներկայացնում եւ իրավական առումով որեւէ բան չի փոխվել. «Վաղը պետք է առաջին փուլի արդյունքները պաշտոնապես ամփոփվեն եւ երկրորդ փուլ անցկացնելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություն լինի»:

Իրավապաշտպանի խոսքով` նոնսենս է մեկ թեկնածուով երկրորդ փուլի անցկացումը եւ ինքը այդ մոտեցումը հակաիրավական է համարում. «Այդպես կարող է լիներ, եթե մենք ունենայինք մեկ թեկնածու ի սկզբանե, այց մենք այս պարագայում մենք ունենք 3-րդ եւ 4-րդ տեղեր զբաղեցրած թեկնածուներ եւ նրանցից մեկը պետք է մասնակցի երկրորդ փուլին»: