Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Մի օր արթնացանք ու իմացանք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ոչնչացրել է հայկական քաղավիացիան. Միհրան Հակոբյան

 Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով՝ ո՞ւմ մտքով կանցներ, որ մի ակնթարթում պարզվելու է, որ ժողվարչապետի ռեժիմը և Տաթևիկ Ռևազյանն ուղղակի ոչնչացրել են հայկական քաղավիացիան: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակը ձնծաղիկն է այն սողացող աղետի, որի մասին երկու տարի է` խոսվում է: Ճգնաժամի մասին չէ, աղետի: Ճգնաժամն այն ժամանակ էր, երբ պաթոլոգիկ ստախոսների խմբակը՝ վուլգար պոպուլիստի առաջնորդությամբ, Բաբկենենց հարևան պողոսներից ու ջոնիբռջոնիներից կազմված ամբոխով՝ սորոսական ցանցի մեդիա և քաղտեխնոլոգիական աջակցությամբ, իշխանություն էր զավթում:

Ավաղ, մեր ժողովուրդը հավատաց, որ դա էր իր խնդիրների լուծման լավագույն տարբերակը, և որ իշխանությունը զավթող ամբարտավաններն իրենց մղումներում ազնիվ են: Մեր ժողովուրդը խաբվեց այնպես, ինչպես 17-ամյա աղջկան են խաբում` ստիպելով սիրել ականջներով: Այդ հետո պետք է կյանքը ցույց տար, որ խոսքերից բացի կա նաև գործի անհրաժեշտություն, իսկ բոլոր ժամանակների ստախոսներն ունեն մի մեծ ընդհանրություն. գործ անելուց աչքի չեն ընկնում, գործ անելու հարցում բարդույթավորված են և ձախողում են իրենց վստահված ամեն բան:

Դա էր ճգնաժամը, իսկ աղետի նախերգանքը հիմա է, վաղը կարող է վրա հասնել իսկական աղետը: Չէ որ պատահեց այնպես, որ մի օր արթնացանք ու իմացանք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ոչնչացրել է հայկական քաղավիացիան: Իսկ հիշու՞մ եք չէ՝ ինչպես էին զանգվածներին ստիպում հպարտորեն ծափ տալ տոմսավաճառից Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար դարձած Ռևազյանին, ինչպես էին նրան ներկայացնում՝ որպես անկախ Հայաստանի պատմության թիվ մեկ մեգակադր և ռեֆորմատոր, իսկ այդ նույն ժամանակ փորձագետներն ու ոլորտի մասնագետները բարձաձայնում էին, որ աղջիկն ավիրում է քաղավիացիան, բայց նրանց լսող չկար, համընդհանուր ծափերի մեջ լսելի չէր ոլորտի մոտալուտ աղետի մասին խոսացողների ձայները:

Իսկ կարո՞ղ է մի օր էլ արթնանանք ու պարզվի, որ երկրում ցորեն չկա ընդհանրապես, պարզվի, որ երկրում բենզին չկա ընդհանրապես, պարզվի, որ բանկոմատները փող չեն տալիս ընդհանրապես, պարզվի, որ Արցախն Ադրբեջանի կազմ են մտցրել ու կան դրա փաստաթղթերը, պարզվի, որ սրանք մեր պետությունը հանձնել են: Կասեք` խուճապ եմ տարածում: Կասեք` ապոկալիպսիս եմ ներկայացնում: Ոչ, քավ լիցի, նման նպատակ ու ցանկություն չկա: Բայց եկեք անկեղծ լինենք. բացի քաղավիացիայում տիրող խայտառակ վիճակի մասին խոսացող փոքրաթիվ և անուշադրության մատնված մասնագետներից, ու՞մ մտքով կանցներ, որ մի ակնթարթում պարզվելու է, որ ժողվարչապետի ռեժիմը և մասնավորապես` փիառի տեսանկյունից սրբադասված Տաթևիկ Ռևազյանը ուղղակի ոչնչացրել են հայկական քաղավիացիան:

Հիմա բոլորս արդեն պարտավոր ենք ինչ-որ կերպ պատրաստվել սողացող աղետին: Գոնե հոգեբանորեն պատրաստվել, համակերպվել ու խաղաղվել է պետք, որ պետք եղած ժամանակ ձգենք գոտիներս ու բոլորի, կրկնում եմ` բոլորի, այդ թվում նաև երկրի կառավարումը ձախողած այս խմբակի ջանքերով փորձենք աղետը հնարավորինս փոքր կորուստներով վերապրել: Գոնե հոգեբանորեն պետք է պատրաստվել, որ պատմությանը չենք կարողանալու խաբել, որովհետև չի եղել մի վուլգար պոպուլիստ, որը երկիրը աղետի չի հասցրել՝ Հիտլեր, Մուսոլինի, Գամսախուրդիա, Էլչիբեյ, Սաակաշվիլի, Պորոշենկո...

Սրանց բոլորին միավորում է մեկ բան՝ շիզոֆրենիայի և վուլգարության հասնող պոպուլիզմը, տեղի և անտեղի ստելն ու մարդկանց անիմաստ և սին հույսերով կերակրելը: Արդյունքում` սրանք իրենց երկրներին աղետի են հասցրել ու դժբախտացրել իրենց ժողովուրդներին: Ցավալի է, բայց փաստ. մեր ժողվարչապետը սրանց դասարանից է ու չի արգելակելու, եթե հասարակության առաջնորդող ուժերն ու մեր ժողովուրդն իենց մեջ իմաստություն և ինստիտուցիոնալ ուժ չգտնեն` «ռուչնոյ տոռմուզով» անդունդը գլորվող մեքենան կանգանցնելու համար:

Հ.Գ. Հիմա մեղավորներ գտնելու ժամանակը չէ, պատմության դատաստանից մեղավորները չեն փրկվելու: Հիմա, եթե հնարավոր է` աղետից խուսափելու ժամանակն է: Եթե ոչ` գոնե թե փոքր կորուստներով աղետը վերապրելու մասին մտածելու ժամանակն է»: