Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Նամակներ են հրապարակում, որ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարն ընդհանուր առմամբ վատ աղջիկ չէ. Միհրան Հակոբյան

 Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակին, հրապարակված միջազգային զեկույցին, որը, նրա խոսքով, առաջիկա տարիների ընթացքում լուրջ խնդիրներ է առաջացնելու Քաղավիացիայի կողմից լիցենզավորված տնտեսվարողների համար:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Արդեն երկու օր է՝ հետևում եմ Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակին: Սկզբնաղբյուրում սևը սպիտակի վրա գրված է, որ Քաղավիացիայի կոմիտեի տրված լիցենզիաները կասկածի տակ են առնված: Եվ ոչ մի խոսք չկա Քաղավիացիայի կոմիտեին լիցենզիայից զրկելու մասին: Բայց արի ու տես, որ հայտնվեցին կամ ավելի շուտ նպատակաուղղված ատեղծվեցին նյութեր, որոնք տարածում էին, թե Քաղավիացիայի կոմիտեին են զրկել լիցենզիայից: Ինչն էլ այսօր իշխանությունը հերոսաբար հերքում է՝ պատրանք ստեղծելով, թե տեղեկատվությունը սուտ է:

Քաղավիացիայի կոմիտեի կողմից տրված լիցենզիաները կասկածի տակ են առնված
Մինչդեռ, փաստ է, որ կա 57 էջանոց զեկույց, որը վատն է, և առնվազն առաջիկա տարիների ընթացքում լրջագույն խնդիրներ է առաջացնելու Քաղավիացիայի կոմիտեի կողմից լիցենզավորվող տնտեսվարողների համար: Օրինակ՝ X ավիաընկերությունը չի կարողանալու լիցենզիա ստանալ Քաղավիացիայի կոմիտեից և կանոնավոր կամ չարթերային թռիչք իրականցնել եվրոպական ուղղությամբ: Ավելի ճիշտ՝ կարող է լիցենզիա ստանալ, բայց այդ լիցենզիան առոչինչ է լինելու գոնե թե եվրոպական տարածքում: Ի՞նչ է սա նշանակում. X ավիաընկերություններին Քաղավիացիայի կոմիտեն լիցենզիա է տրամադրել և այդ ընկերությունները չեն կարողացել «քննությունն անցնել» ԵՄ տարածքում, հետևաբար եվրոպական տարածքում Քաղավիացիայի կոմիտեի աշխատանքը «քննությունից կտրվել է» և նրա տված լիցենզիաները առոչինչ են համարվում ԵՄ տարածքում մինչև այն պահը, երբ բացթողումներն ու թերությունները Քաղավիացիայի կոմիտեում կշտկվեն: Իսկ մինչև ժողվարչապետի իշխանության գալը նման խնդիր երբևէ չի եղել: Կրկնում եմ՝ երբևէ չի եղել: Քաղավիացիայի կոմիտեի տված լիցենզիայով Եվրոպա թռչող ոչ մի բորտ երբևէ խնդիր չի ունեցել:

Հիմա հերոսաբար հերքում են, բուն թեման շեղում են ու տանում են չեղած բանը հերքելու ուղղությամբ, նամակներ են հրապարակում, որ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարն ընդհանուր առմամբ վատ աղջիկ չէ և այլն: Ահա այսպես շուրջ երկու տարի է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստում ու ստում է, ֆեյքնյուզ է հորինում և իր հորինածը հերոսաբար հերքում՝ կարծելով, թե հնարավոր է անվերջ խաբել ու մոլորեցնել ժողովրդին: Չի ստացվելու, ուղղակի չի ստացվելու:

Հ. Գ. Ինչու՞ եք ICAO-ի նամակը հրապարակում, երբ խնդիրը EASA-ի հետ է կապված: Սուտը չի անցնելու»: