Քոչարյանը օր առաջ պետք է ազատ արձակվի. Նարեկ Մանթաշյան
«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Աստված մի արասցե, եթե նախագահ Քոչարյանին մի բան պատահի, դա որակվելու է պետական մահափորձ և պատասխանատուներն են Նիկոլ Փաշինյանը և Արդարադատության նախարարը...
Այն, որ նախագահ Քոչարյանի դատավարությունը վաղուց է դադարել իրավական գործընթաց լինել դա պարզ է, բայց երբ անձնական վրեժն ու անփառունակությունը կդրդեին այս իշխանություններին ամեն գնով պահել կալանքի տակ նախագահին, դրան էլ ենք ականատես եղել և ևս նորություն չէ, սակայն այսօր, երբ աշխարհում կա չարիք, որի դեմ ողջ աշխարհն է պայքարում, այս պայմաններում չքննել անձի ազատությանը վերաբերող հարց և անձին հիվանդանոցային հսկողությունից զրկել ու տեղափոխել քրեակատարողական հիմնարկ սա ուղիղ մահափորձ է:
Քաղաքակիրթ աշխարհում այսօր միջոցներ են կիրառվում և բանտերից ազատվում են մեղադրական դատավճիռներով պատիժը կրող դատապարտյալներ, իսկ մեր սուտ դեմոկրատ խաղացողները, նույնիսկ առանց մեղադրական վճռի, զուտ քաղաքական դրդապատճառով պահում են կալանավայրում:
ՔԿՀ փակ համակարգ է և տարբեր ՔԿՀ աշխատակիցներ պարբերաբար շփվում են միմյանց հետ, հետևաբար մեծ է ռիսկը այս վարակը այնտեղ տարածվելու:
Կոչ եմ անում, եթե ձեր մեջ կա գեթ մեկ գրամ պատասխանատվության զգացում, օր առաջ պետք է ազատ արձակվի նախագահը, այլապես դուք սրիկաներ եք և կկրեք ձեր արժանի պատիժը...»։


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...