Փաշինյանը կհրաժարվի՞ քինախնդրությունից. Ռուբեն Հակոբյան
«Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փաշինյանը կհրաժարվի՞ քինախնդրությունից...
Լա՛վ, Ն. Փաշինյանի կողքին չկա մեկը, ով կհամարձակվի նրան բացատրել, որ ստեղծված իրավիճակում, որպես խափանման միջոց Ռ. Քոչարյանին կալանքի տակ պահելը ընդամենը փոքրոգի, մանր ու քենախնդիր մարդու պահված է։
Առնվա՛զն...
Բացահայտ փաստ է, չէ՞, որ իր անմիջական հրահանգով է կալանավորվել ԱՀ 1-ին և ՀՀ 2-րդ նախագահը «հետհեղափոխական ժողովրդավարական» Հայաստանում և արմենդանիելյանական ստրկամիտ տեսակի անխնա օգտագործումով շարունակել է դատաիրավական համակարգի ոչնչացումն ու իշխանության մյուս ճյուղերի բռնազավթումնը «ես եմ պետությունը»՝ միջնդարյան հայտնի կարգախոսի գործադրմամբ։՛
Լա՛վ, չկա՞ մեկը, թեկուզ ընտանեկան իշխանական կապալի շրջանակից, բացատրի, որ իշխանությունը հավերժ չէ և քաղաքական քինախնդրության բումերանգն էլ կարող է նույն ստորագրությունն ունենալ, ինչն այսօր թողնում ես դու...
Եվ, վերջապես, մասնագետների շրջանում չկա՞ մտերիմ մեկը, ով կարողանա նրան համբերատար բացատրել, որ կորոնավիրուսը դալտոնիկ է, սև ու սպիտակ գույները միմյանցից չի տարբերում, գրոհելուց էլ քեզ ու նախկիններին նույն արշինով է չափելու... Գուցե ժամանակն է հրաժարվե՞լ քինախնդրությունից ու տարիներ շարունակ հասարակությանը պառակտող բաժանարար գծեր քաշելու հեղափոխական այդ կորոնավիրուսից և, ժողովրդին համախմբելով, հավաքաբար դիմակայել իրական կորոնավիրու՞սը...
Կհամոզվի՞...»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում