Հատուկ կոճակներով կանչելու է բուժքրոջը. Արսեն Թորոսյանը ցույց տվեց Նորքի ինֆեկցիոնի նոր մոդուլը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրել է «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի բակում կառուցվող նոր մուդուլը։
«Ուրախալի փաստ չէ, որ մենք ստիպված ենք նման կառուցապատում իրականացնել հիվանդանոցների տարածqում, բայց ուզում էի անպայման ցույց տալ, քանի որ այն իր տեսակի մեջ առաջին փորձերից է, կարծում եմ լավ ստացվեց»,– ասաց նա։
Նախարարն ուղիղ եթերում ցույց տվեց, թե հատկապես ինչ առավելություններ ունի նոր շինությունը. «Դռներ կան նաեւ դրսի կողմից, որպեսզի պացիենտը միանգամից դրսից մտնի ներս եւ չշփվի այլ պացիենտների հետ։ Ներսից կա նաեւ կանչի համակարգ, քանի որ պացիենտներին թույլատրված չէ դուրս գալ, հատուկ կոճակներով կանչելու է բուժքրոջը, որպեսզի նա մոտենա եւ հասկանա՝ ինչումն է խնդիրը»։
Նախարարի խոսքով՝ այսօր ինքն այցելել է նաեւ մյուս գրեթե բոլոր կորոնավիրուսի պայքարի հիվանդանոցները. «Փաստացի նրանք 2 շաբաթվա ընթացքում են ինտենսիվ ծավալվել՝ Արտաշատի ԲԿ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատան մասնաշենք, որտեղ վաղը չէ մյուս օրվանից պացիենտներ կընդունենք, ոստիկանության հոսպիտալ, որտեղ էլ պացիենտներ կան, այդ թվում՝ բուժված եւ դուրս գրված, կան նաեւ դրական դինամիկայով պացիենտներ, թոքաբորբերը բուժված։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի պացիենտների թիվը չավելանան, մեր կանխարգելիչ միջոցառումներով, դրան պետք է նպաստեք նաեւ դուք՝ այս օրերին մնալով տանը»։


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...