Ով էլ դառնա Արցախի նախագահ ծանրագույն պատասխանատվության տակ է մտնում. Ստեփան Դանիելյան
Ով էլ դառնա Արցախի նախագահ ծանրագույն պատասխանատվության տակ է մտնում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անցել են այն ժամանակները, որ նա կարողանա կոռուպցիոն սխեմաները շարունակել (հատկապես տնտեսական ծանր ճգնաժամի պայմաններում), որովհետև մանրադիտակի տակ է ամեն մի քայլը ուսումնասիրվելու։ Մարդիկ այլևս այն չեն, որ լռեն ու հանդուրժեն։ Նման պայմաններում ընդդիմություն լինելով ու պատասխանատվություն չկրելով քննադատել, նշանակում է իրավիճակի վրա ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան դառնալ իշխանություն ու կրել ողջ պատասխանատվությունը։ Հիմա այնտեղ նախագահ դառնալը քաղաքական, իսկ գուցե ոչ միայն քաղաքական, ինքնասպանության նման բան է։ Բայց դա մի կողմ թողնենք։
Արցախի ընտրությունները Հայաստանի իշխանամերձ շրջանակի համար փրկօղակ է մարդկանց զբաղեցնելու և ուշադրություն շեղելու, իսկ մի որոշ հատվածի համար դեմոկրատիա խաղալու համար։ Դա այն ժամանակ, երբ դատարանների շրջափակելու, ինչպես նաև մարդկանց ազատությունները սահմանափակելու մասին ԱԺ նոր օրենքի հանդեպ խիստ լոյալ վերաբերմունք են դիսևորում, հատուկենտ ամաչկոտ քննադատությունները մի կողմ դրած։ Գուցե Արցախում էլ են ցանկանում նման «դեմոկրատիա» տարածել։
Թե ով կլինի Արցախում նախագահ, ոչ մի ազդեցություն չունի համաճարակի վիճակի ու դրա տնտեսական հետևանքների վրա։ Բայց դե կարելի է որոշ ժամանակ մարդկանց զբաղեցնել, իսկ որոշներին էլ ինքնազբաղվելու հնարավորություն տալ»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում