Ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլ. ԿԸՀ նախագահ
Արցախի Հանրապետությունում երեկ տեղի ունեցած նախագահական ընտրություններում թեկնածուներից որեւէ մեկը չի ստացել ընտրություններին կողմ քվեարկած ընտրողների ձայների 50 տոկոս + 1 քվեն, ուստի Արցախում տեղի է ունենալու նախագահական ընտրությունների 2-րդ փուլ: Այս մասին քիչ առաջ հայտարարեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ հիմնվելով տեղամասային հանձնաժողովներից ստացած աղյուսակավորման տվյալների վրա:
Համաձայն Արցախի ընտրական օրենսգրքի՝ 2-րդ փուլը տեղի է ունենում քվեարկությունից 14 օր հետո: Սա, ըստ Արզումանյանի նշանակում է, որ 2-րդ փուլը կանցկացվի ապրիլի 14-ին: Բայց մինչ այդ դեռ այսօր մինչեւ 20:00-ն ԿԸՀ-ն կամփոփի նախնական արդյուքները: Իսկ 2-րդ փուլի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ապրիլի 7-ին:
Ներկայացնելով ստացված նախնական տվյալները՝ Արզումանյանն ասաց, որ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 104 348, իսկ քվեարկության մասնակիցների թիվը՝ 76 728: Ըստ Արզումանյանի այս թվերում որեւէ անհամապատասխանություն չկա, քանի որ դրանք ձեւավորվում են լրացուցիչ ցուցակների ներառման պարագայում:
Այսպիսով, նախագահական ընտրություններում անվավեր քվեաթերթիկների թիվը 2625 է կամ քվեարկության մասնակիցների 3.5 տոկոսը:
Կողմ քվեաթերթիկները բաժին են հասել հետեւյալ համամասնությամբ.
Քրիստին Բալայան – 202 քվե կամ նախագահական ընտրոթյուններում կողմ քվեարկածների 0.3 տոկոսը,
Վիտալի Բալասանյան – 1755 քվե կամ 14.7 տոկոսը,
Սերգեյ Ամիրյան – 106 քվե կամ 0.2 տոկոսը,
Դավիթ Բաբայան – 587 քվե կամ 0,8 տոկոսը,
Բելլա Լալայան – 162 քվե կամ 0.2 տոկոսը,
Արայիկ Հարությունյան – 36 076 քվե կամ 49.6 տոկոսը
Հայկ Խանումյան – 962 քվե կամ 1.3 տոկոսը,
Դավիթ Իշխանյան – 1873 քվե կամ 2.56 տոկոսը,
Վահան Բադասյան – 743 քվե կամ 1 տոկոսը,
Մասիս Մայիլյան – 19 360 քվե կամ 26.4 տոկոսը,
Աշոտ Ղուլյան – 1683 քվե կամ 2,3 տոկոսը,
Ռուսլան Իսրայելյան – 368 քվե կամ 0.5 տոկոսը,
Աշոտ Դադայան- 198 քվե կամ 0.3 տոկոսը,
Մելսիկ Պողոսյան- 141 քվե կամ 0,2 տոկոսը:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո