Լուլուն կրկին սուր քննադատության ենթարկեց Արսեն Թորոսյանին (Տեսանյութ)
Նախ ուզում եմ ասել, որ ԱԱԾ–ն մեզ չի պատկանում ու չի ենթարկվում, այդպիսի բան չկա եւ երկրորդ՝ երեկ Առողջապահության նախարարը իմ հարցազրույցներից մեկի վերնագիրը, որն արդեն մանիպուլացված էր, ծաղրի առարկա է դարձրել ֆեյբուքում։ Այս մասին այսօր՝ մարտի 31–ի, ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, ադրադառնալով աղմուկ հանած օրինագծերին, որոնք վերաբերում են հեռախոսազանգերի միջոցով մարդկանց տեղորոշելուն, խոսակցության ժամանակը ֆիքսելուն եւ այլն:
«Ուզում եմ նախարարին եւ ընդհանրապես բոլորին վերահաստատել այն ինչ երեկ ասել եմ ու փոքրիկ справочка հատուկ նախարարի ու մնացած մարդկանց համար, ովքեր չեն հասկանում։ Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով եւ հետեւաբարա մահացածին դիահերձման ժամանակ, քանի որ օդակաթիլային ճանապարհով չի կարող անցնել, քանի որ դիակը չի շնչում, չի հազում եւ չի փռշտում, հետեւաբար վարակը փոխանցվում է մակերեսների հետ շփման միջոցով։ Հետեւաբար դիահերձման կանոնները պետք է համապատասխանեն վարակիչ կամ սուր վարակիչ հիվանդություններից մահացած մարդկանց դիահերձման կանոններին։»,– ասաց պատգամավորը։
Բադալյանն առաջարկեց՝ ֆեյսբուքյան չարաճճիությունների եւ վերնագրեր մանիպուլացնելու փոխարեն, ոլորտին եւ նախագծին վերաբերող հարզազրույցները լսել ամբողջությամբ, ապա դիմեց նախարարին. «Դա 1, հնարավոր է շատ բան սովորեք եւ երկրորդ, եթե մի օր ես որոշեմ ձեր բոլոր սխալները պարոն նախարար, մանիպուլացնել կամ դնել ֆեյսբուքյան քվեարկության կամ էլ այստեղից հայտնել՝ հետեւանքները վստահ եմ հաստատ ձեզ հաճույք չեն պարգեւի եւ ես կարծում եմ, որ քննադատությանը պետք է ինչ որ կերպ դիմանալ եւ հիել, որ ԱԺ ցանկացած պատգամավոր կարող է արտահայտել ցանկացած միտք, կարող է քննադատել ցանկացած նախագիծ եւ որեւէ մեկն իրավունք չունի նրան դրա համար ծաղրել, կարող է ամենաշատը նրա հետ քննարկելեւ նրան համոզել։ Առողջապահության նախարարն էլ, որ մի քիչ ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղված լիներ, շատ հնարավոր է, որ այսօր մենք չունենանյինք այս նախագծերի անհրաժեշտությունը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում