Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելով Ընդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. Գալջյան Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակ ԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս Պետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ով Շիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)

ՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասինԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ովՇիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացըՈւշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակիցՀունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթԱմիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոցՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերըԽուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանումFreedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և ԲահրեյնԱշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ ՀովհաննիսյանՀարցազրույց Գեղամ Նազարյանի հետՊենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԼեհաստանՈչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններիցԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներԴավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերինՆախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ըԻրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասինԳագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայիցԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառովԿառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծԹրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքըՊատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՀունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆՇարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս ՌոքֆոյինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԽուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Արցախ

Տարասովն առաջարկում է ԼՂ հարցով ժամանակավոր զինադադարի համաձայնագիր կնքել

«168 Ժամ»-ը գրում է․ «Իրավիճակն աշխարհում այնքան արտասովոր է, արտակարգ, որ պանդեմիայի պայմաններում քաղաքականություն խաղալը երկրորդ պլան է մղվում, նույնիսկ Ղարաբաղյան հակամարտությունն է երկրորդ պլան տեղափոխվում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Արցախում կայանալիք նախագահական, խորհրդարանական ընտրություններին և ԼՂ հակամարտության գոտում ներկայումս առկա անվտանգային խնդիրներին։

Ստանիսլավ Տարասովը նախ անդրադարձավ Արցախում առաջիկայում կայանալիք ընտրությունները հետաձգելու մասին առաջարկ-պահանջներին՝ ասելով, որ դա, իհարկե, ԼՂՀ իշխանությունների ներքին գործն է, որին չի միջամտում Հայաստանը, և, առավել ևս՝ Ռուսաստանից դժվար է դրան անդրադառնալ։

Ըստ նրա՝ երևում է, որ դրա վերաբերյալ Արցախում կան ներքին գաղափարներ, ընկալումներ։ «Մենք պարզապես համաշխարհային պրակտիկան դիտարկելով ենք գնահատում իրավիճակը։ Մեզ մոտ՝ Ռուսաստանում, ամսի 22-ին նախատեսված էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, մեր նախագահը հետաձգեց դա կորոնավիրուսի տարածման պատճառով։

Նիկոլ Փաշինյանը ևս Սահմանադրական դատարանի հանրաքվեն հետաձգեց, իսկ ինչո՞ւ Ղարաբաղը չի անում նույնը՝ դժվար է ասել։ Այն փաստարկները, որ Ղարաբաղում չկա կորոնավիրուսով վարակված անձ, համոզիչ չեն, քանի որ Արցախն Իրանի հետ սահման ունի, իսկ Իրանի հյուսիսում պանդեմիայի էպիկենտրոն է ձևավորվել։ Պետք է հասկանալ, որ վիրուսը չի ճանաչում անձնագիր, ազգություն, ուստի ավելի նպատակահարմար կլիներ իրավիճակը գնահատել այլ դիտանկյունից, բայց կրկնեմ՝ խոսքն իմ անձնական կարծիքի մասին է, և բոլոր հարցերը որոշում են Ստեփանակերտն ու Երևանը»,- ասաց Տարասովը։

Հարցին, թե ի՞նչ նշանակություն է ունենալու այն հանգամանքը, թե ում են այս ընտրություններում ոչ հրապարակային կերպով աջակցում ՀՀ իշխանությունները, Ստանիսլավ Տարասովը պատասխանեց․ «Որքանով մենք գիտենք, բոլոր ղեկավարները՝ թե Նիկոլ Փաշինյանը, թե Բակո Սահակյանը, հրապարակային չեզոք դիրքորոշում են ստանձնել, և այս իրավիճակում դա ճիշտ մոտեցում է, հայերը քաղաքականապես զարգացած ժողովուրդ են, նրանք ունակ են ունենալ ընտրություն՝ առաջնորդվելով սեփական ներքին շահերով, և ում ընտրեն՝ նրա հետ էլ կաշխատեն։ Կարծում եմ՝ մոտեցումն այսպիսին է, իսկ Մոսկվան հակված է աշխատել և հարգել ցանկացած հաղթողի գալիք ընտրություններում»։

Ռուս քաղաքագետն ասաց, որ Ռուսաստանը որևէ նախընտրություն չունի թեկնածուների շարքում։ Նրա խոսքով՝ իրենք կարող էին հետաքրքրություն ցուցաբերել, ավելին, ռուսական քարտ խաղարկել, սակայն, ինչպես տեսնում են, դիսկուսիան ներքաղաքական հարցերի և օրակարգի շուրջ է, տեղական լոկալ խնդիր է լուծվում։ Ուստի, Տարասովի հավաստիացմամբ, այս գործընթացում Մոսկվան միմիայն դիտորդի դերում է և ոչ ավելի։

«Մենք վստահ ենք, որ Հայաստանում գործող քաղաքական ուժերը միտված են իրավիճակի կայունացմանը՝ ինչպես ԼՂ հակամարտության գոտում, այնպես էլ՝ տարածաշրջանում։ Շատ բարդ իրավիճակ է ստեղծվում նաև տարածաշրջանում այս պանդեմիայով պայմանավորված: Այստեղ իրավիճակը դեռ երկար ժամանակ է լարված լինելու և հստակ է դառնալու, թե ով ով է։ Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա ռազմավարական գործընկերությունը չափազանց կարևոր նշանակություն է ձեռք բերում, և ոչ Ռուսաստանում, ոչ էլ Հայաստանում չենք տեսնում որևէ ուժ, որն այդ փաստը կասկածի տակ կդնի»,- ասաց Տարասովը:

Խոսելով կորոնավիրուսային պանդեմիայի պայմաններում ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակից և հնարավոր անվտանգային խնդիրներից՝ ռուս վերլուծաբանն ասաց, որ ներկայումս իրավիճակն աշխարհում այնքան արտասովոր է, արտակարգ, որ պանդեմիայի պայմաններում քաղաքականություն խաղալը երկրորդ պլան է մղվում, նույնիսկ Ղարաբաղյան հակամարտությունն է երկրորդ պլան տեղափոխվում։

«Անդրկովկասյան երկրներն ունեն սահման Իրանի հետ, Անդրկովկասի բոլոր երկրները, թեև փակել են սահմանները, սակայն ապահովագրված չեն պանդեմիայից, վիրուսն անձնագրով չէ, և պանդեմիան կարող է տարածվել բոլորի վրա, և ճիշտ, մարդասիրական կլիներ, որպեսզի Փաշինյանն ու Ալիևը ստորագրեին ժամանակավոր համաձայնագիր՝ ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին, թեկուզ շատ ժամանակավոր՝ այս կորոնավիրուսի պատճառով, քանի որ նման երևույթներն ազգություն չեն ճանաչում, այն տարածվում է և ախտահարում է հայերին, ադրբեջանցիներին, ռուսներին, ում ցանկանաք։

Այս իրավիճակում քաղաքականություն վարելը ողջամիտ չէ, Աստված չանի, որ պանդեմիան լրջորեն տարածվի, իսկ գագաթնակետը դեռ առջևում է, այս իրավիճակում ամեն խնդիր երկրորդ պլան է մղվում։ Շատ կիրթ մոտեցում կլիներ, եթե ղեկավարներից մեկը հանդես գար նախաձեռնությամբ՝ ստորագրել ժամանակավոր համաձայնագիր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։ Սիրիայի և Իդլիբի օրինակով մենք տեսնում ենք, որ կորոնավիրուսն այնտեղ նպաստում է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունն էապես կրճատվի, սա անվտանգային խնդիր է»,- նման կարծիք հայտնեց Տարասովը՝ շարունակելով, որ գալիս է մի պահ, երբ պետք է սթափվել, կանգ առնել և մտածել, թե ինչպես առաջ շարժվել հետո, ինչն է առաջնային և ինչը՝ երկրորդային։

Նրա խոսքով՝ պանդեմիան երևույթ է, երբ միլիոնավոր մարդկանց է վերացնում, սա այնպիսի երևույթ է, որին պատմության տարբեր փուլերում առնչվել է նաև այս տարածաշրջանը. Խլվել են բազում կյանքեր։

«Ո՞ւմ է պետք իր ետևից դատարկ դաշտեր թողնել, պանդեմիան փոխում է աշխարհագրական սահմանները, վերացնում է քաղաքական ռեժիմները, փոխում է երկրների կառուցվածքը, դրան շատ լուրջ է պետք վերաբերվել, պետք է կանգ առնել։ Փաշինյանն ու Ալիևը միջազգային հանրության մեծ հարգանքին կարժանանային, եթե պայմանավորվեին հրադադար հաստատել առցանց եղանակով, թեկուզ կարող են նաև պայմանավորվել և դադարեցնել երկու-երեք ամսով, որից հետո կարող են շարունակել հարաբերություններ պարզել»,- ասաց Տարասովը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այս միջավայրում Հայաստանը կարող է հանդես գալ մի գլոբալ նախաձեռնությամբ, որը պայմանականորեն կարելի է կոչել «Պանդեմիկ զինադադար», մշակելով և ՄԱԿ-ի անդամ երկրներին ներկայացնելով այսպիսի զինադադարը հայտարարելու մասին կոչ-բանաձև: Իհարկե, ես միամիտ չեմ, որ կարծեմ, թե նման փաստաթղթերը կայունացնելու են իրավիճակը մոլորակում:

Սակայն մի կողմից՝ այդ նախաձեռնությունը խիստ բարենպաստ դիրքավորում կբերի մեր երկրին, կնպաստի Հայաստանի հեղինակության բարձրացմանը, մյուս կողմից՝ ևս մեկ կարևոր հիշեցում կհանդիսանա գլոբալ պատասխանատվության մասին իր դարդուցավով ապրող աշխարհին: Մտքում պահենք նաև Արցախյան հակամարտությունը: Վստահ եմ, որ սրանից կշահի Հայաստան պետությունը»: