Հատուկ կորոնավիրուսի վիճակագրության սիրահարների համար
Հոգեբանները կբացատրեն, թե ինչու է այդպես, բայց փաստ է, որ այսօր հարյուր հազարավորներ Հայաստանում հեռուստացույցով եւ համացանցի օգնությամբ կորոնավիրուսի վերաբերյալ նյութեր են կլանում եւ առանց խորամուխ լինելու դրանց մեջ՝ հավատում ամեն ասվածի եւ ամեն գրվածի: Ոմանք նույնիսկ սիրում են հաշվել վարակվածների թիվը: Կան նաեւ մարդիկ, որոնք քիչ չենք, որ համոզված են, որ թիվն ավելի շատ է, քան հրապարակվում է: Չգիտես ինչու, նրանք ուզում են, որ այդ թիվն ավելի բարձր լինի:
Հիմա հատուկ նրանց համար, ովքեր դարձել են կորոնավիրուսի վիճակագրության սիրահարներ եւ կլանված կորոնավիրուսի մասին լուրեր եւ հաղորդումներ են լսում մի քանի փաստ եւ վիճակագրական թիվ հրապարակենք:
Մեկ միլիարդ չորս հարյուր միլիոն բնակչություն ունեցող Չինաստանում մեկ օրում հայտարարեցին, որ կորոնավիրուսը վերացված է եւ բնակչությունը դուրս եկավ փողոց:
ԱՄՆ նախագահ Դոնոլդ Թրամփը հայտարարեց, որ ապրիլի 12-ից կյանքը վերադառնալու է նորմալ հուն: Ի դեպ, վարակվածների թվով ԱՄՆ-ն առաջատարն է:
Գրթե նույն բնակլիմայական պայմաններ ունեցող Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը տարբեր է: Ընդ որում, Հայաստանում վարակվածները զգալի գերազանցում են հարեւան երկրներին, այն դեպքում, երբ բնակչությամբ մոտ երկու անգամ զիջում ենք Վրաստանին եւ մոտ երեք անգամ Ադրբեջանին:
Չինաստանին եւ հատկապես Ուհան նահանգին մոտ գտնվող երկրներում կորոնավիրուսը, չգիտես ինչու, լայն տարածում չգտավ, բայց այն թռավ եւ հասավ Իրան ու Իտալիա, իսկ հետո նաեւ ԱՄՆ:
Կորոնավիրուսով վարակվում են հայտնի դեմքեր եւ պետական եւ քաղաքական գործիչներ, անգամ երկրների ղեկավարներ, որոնք անպայման ուղերձով դիմում են բնակչությանը:
Ասում էին, որ եղանակի տաքանալուն հետ մեկտեղ կորոնավիրուսը կանհետանա, որքան տաքացան եղանակները, այնքան աճեց վարակվածների թիվը: Եւ հետաքրքիր է, թե ինչու որեւէ մեկի մտքով չի անցնում այս փաստը վերլուծել եւ եզրահանգումներ անել:
Որեւէ մեկին հետաքրքիր չէ, թե ինչու Հայաստանի դարպաս հանդիսացող Տավուշի մարզում կորնավիրւոսով հիվանդ եւ ոչ մի մարդ չկա ()միայն թե հիմա չասեք, թե արդեն հայտնաբերվել են:
Հարցերն ու տարօրինակ թվերը շատ են: Հիմա բավարարվենք այսքանով:
Վարդան Մխիթարյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում