Վիտալի Բալասանյանը պատիվ է համարում Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահի եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին։ Այս ընթացքում նախագահի 14 թեկնածուները հիմնականում ակտիվ քարոզարշավ էին անում, հանդիպում ընտրողների հետ, ծրագրեր ներկայացնում։
Եվ չնայած ՀՀ գործող իշխանությունները կարեւորել են Արցախում ընտրությունների ազատ ու թափանցիկ անցկացումը, սակայն ժամանակ առ ժամանակ նշվում է առանձին ներկայացուցիչների կողմից այս կամ այն թեկնածուին սատարելու մասին։
Նկատենք, որ այս հարցում ակտիվ են հատկապես նախկին իշխանությունները։ Տեւական ժամանակ է՝ տեղեկություններ են տարածվում, որ ՀՀԿ-ն, ինչպես նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները պաշտպանում են Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին, իսկ Քոչարյանը նույնիսկ ֆինանսավորում է նրան` միջնորդների միջոցով։
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ այս հարցով մեկնաբանության համար դիմեց Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին, որը մեզ հետ զրույցում նշեց․ «Կարծում եմ, որ Արցախի ցանկացած քաղաքական գործիչ իր համար պատիվ պիտի համարի վայելելու ԼՂՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը, որի ավանդը մեր պետությունների շինարարության գործում անհերքելի եւ անգնահատելի է: Իսկ ինչ վերաբերում է ֆինանսավորմանը` իմ նախընտրական քարոզարշավը իրականացվում է բացառապես ԱՀ ընտրողների նվիրատվություններից իմ նախընտրական հիմնադրամին»:
Նկատենք՝ Բալասանյանը չհերքեց, որ Քոչարյանը թիմը աջակցում է իրեն եւ ֆինանսական օգնություն տրամադրում` շտաբի աշխտանքներ կազմակերպելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո