Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

Արցախին ամերիկյան օգնությունը դադարեցնելու որոշումը վերջնական չէ. Արամ Համբարյան

Երկար ժամանակ է, ինչ տարբեր հարթակներում քննարկումներ են տեղի ունենում ԱՄՆ-ի՝ Արցախին տրվող օգնության ծրագրի դադարեցման վերաբերյալ։ ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մարտի 23-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացրել է ծրագրի վերաբերյալ իր դիտարկումները եւ, ի վերջո, պատասխանել այս օրերին ամենաշատ տարածված հարցին. արդյոք վերջնական է Թրամփի վարչակազմի որոշումը՝ դադարեցնելու Արցախին տրվող անմիջական ֆինանսավորումը։

Արամ Համբարյանը նշել է, որ արդեն մոտ 2 տասնամյակ է, ինչ այս ծրագիրը տարբեր «հարձակումների» է ենթարկվում։ «Սա ամենածանր հարձակումն էր, կարծում եմ՝ վատագույնը, որին երբեւէ ականատես ենք եղել։ Բայց այստեղ որեւէ նոր բան չկա։ Այս վարչակազմը հետեւում է Քլինթոնի, Բուշի, Օբամայի, իսկ հիմա արդեն Թրամփի ստեղծած ավանդույթներին»,- նշել է նա։


Իր խոսքում Ա. Համբարյանն ընդգծել է, որ նախքան որեւէ վերջնական գնահատական տալը, պետք է հաշվի առնել ԱՄՆ-ում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի սահմանադրական համակարգը։ Նա նշել է, որ դեռ 1997 թ., երբ Բրադ Շերմանը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացրեց ծրագիր՝ Արցախին օժանդակելու հայցով, այն չընդունվեց։ Ավելին՝ Ա. Համբարյանի դիտարկմամբ, այդ ժամանակ ծրագիրը քննադատվել եւ ընդդիմության է հանդիպել գրեթե նույն կերպ, ինչ այսօր։

Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ հենց այս քայլի շնորհիվ է, որ ծրագիրը ներառվել է 1998 թ. Ֆիսկալ տարվա բյուջեում։

«Այս ամենը անընդհատ շարունակվել է, որովհետեւ 20 տարվա ընթացքում մենք ծրագիրը կենդանի ենք պահել։ Երբեք հեշտ չի եղել, երբեք առանց գործադիր իշխանության ընդդիմության չի ընթացել», - նշել է նա՝ հայտնելով, որ ծրագրի դեմ տարբեր փուլերում հանդես է եկել թե՛ Ներկայացուցիչների պալատը, թե՛ Սենատը, սակայն այն շարունակել է գործել։

Ծրագրի նպատակը առաջին իսկ օրից Արցախին մարդասիրական օգնություն ցույց տալն է եղել։ Սկզբնական շրջանում այն ներառել է նյութական օգնություն առողջապահական ոլորտում, ապա՝ մաքուր ջրի խնդրի լուծում, այսօր արդեն՝ ականազերծման աշխատանքներ։ Համբարյանի որակմամբ՝ սա խաղաղության գործընթացի մի մասն է։

Անդրադառնալով վերջնական որոշման վերաբերյալ շատերին հուզող հարցին՝ Ա. Համբարյանը նշել է. «Վերջնական որոշումը առաջիկա շաբաթների, ամիսների ընթացքում ի հայտ կգա, երբ սկսվի 2021 թ. Օտարերկրյա պետություններին օգնության տրամադրման մասին օրինագծի (Foreign Aid Bill) մշակումը»։

Խոսելով այդ ընթացքում նախատեսված քայլերի մասին՝ Համբարյանը շեշտել է, որ այս շրջանը պատահական չի ընտրված, քանի որ ԱՄՆ օրենսդիրներն այս պահին առավել մտահոված են առողջապահական համակարգի, տնտեսության, ԱՄՆ բնակչության առողջությանը առնչվող հարցերով։ Ծրագրի վերագործարկման տեսլականը Ա. Համփարյանը տեսնում է Ամերիկայի հայկական համայնքի կողմից մտահոգությունների բարձրաձայնման ճանապարհով. «Կոնգրեսականները ներկայումս, ինչպես նշեցի, շատ զբաղված են այլ հարցերով, սակայն նրանք այս խնդիրներին ուշադրություն եւս դարձնում են, եւ եթե դուք այդ մասին չհայտնեք նրանց, ապա կենթադրեն, որ ձեզ համար միեւնույն է»,- ընդգծել է նա, կոչ անելով ԱՄՆ-ում բնակվող հայերին այս հարցի առնչությամբ նամակ ուղղել ԱՄՆ կոնգրեսականներին՝ այցելելով ANCA.org/aid կայք։

«Արդյո՞ք Արցախին վերաբերող այս որոշումը վերջնական է։ Պատասխանն է՝ ոչ։ Վերջնական որոշումը կկայացվի իշխանության գործադիր եւ օրենսդիր ճյուղերի փոխգործակցության արդյունքում»,- հայտարարել է Արամ Համբարյանը, հավելելով, որ թե՛ Հայ դատի հանձնախմբի, թե՛ Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան եւ Արցախի համար սա առաջնահերթություն է, ինչի համար նրանք համատեղ մեծ աշխատանքներ են տանում։ «Գործընթացը կավարտվի, երբ մենք դադարենք փորձել, իսկ դա երբեք տեղի չի ունենա»,- շեշտել է Ա. Համբարյանը։