ԵԱՀԿ․ Կորոնավիրուսին արձագանքը չպետք է խոչընդոտի Հայաստանում լրատվամիջոցների աշխատանքին
ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր մտահոգությունն է հայտնել COVID-19 համաճարակի հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում մարտի 23-ին Հայաստանում ներդրված քրեական և վարչական օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Ներկայիս արտակարգ իրավիճակի պայմաններում Հայաստանում ցանկացած «կազմակերպություն, որն իրականացնում է լրագրողական գործունեություն», կարող է հչապարակել միայն պաշտոնական տեղեկատվություն կորոնավիրուսային ճգնաժամի մասին: Նշվում է, որ կառավարությունը բացատրում է, որ դա անհրաժեշտ է՝ խուսափելու հիվանդների նկատմամբ ագրեսիայից կամ բնակչության շրջանում խուճապի առաջացումից: Լրագրողներն ու խմբագիրները քննադատել են այդ որոշումը, հայտարարելով, որ չկա հստակ ճշգրտություն, թե որ հաղորդագրությունները կարող են կամ չեն կարող խուճապ առաջացնել:
«Ես լիովին հասկանում եմ նոր օրենքի նպատակը՝ COVID-19 համաճարակի ժամանակ խուճապից, ագրեսիայից խուսափելու և կեղծ տեղեկությունների դեմ պայքարելու համար։ Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ները կարևոր դեր են խաղում հանրությանը կարևոր տեղեկատվություն տրամադրելու և համաճարակի վերաբերյալ կեղծ լուրերի դեմ պայքարելու համար: Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքին և նրանց՝ համաճարակի մասին հաղորդելու կարողությանը: Իշխանությունների կողմից տրամադրված միայն տեղեկատվության հրապարակումը շատ խստացուցիչ միջոց է, որը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը և անհամաչափ տեղեկատվության հասանելիությունը»,-ասվում է Հարլեմ Դեզիրի հայտարարության մեջ:
Ասվում է, որ արտակարգ դրության ժամանակ սահմանափակումները խախտած հրատարակությունների համար առավելագույն տուգանքը հայտարարվել է 300 000 դրամ (մոտավորապես 600 դոլար): 24 ժամվա ընթացքում արգելված տեղեկատվությունը չջնջելը կհանգեցնի տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 500-1000 անգամ (1000-2000 դոլար):
Դեզիրը նաև հիշեցրել է նախորդ շաբաթ իր, ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դեյվիդ Քեյնի, Մարդու իրավունքների Համաամերիկյան հանձնաժողովի հատուկ զեկուցող Էդիսոն Լանզայի համատեղ հայտարարությունը, որում ասվում էր, որ մարդու առողջությունը կախված է ոչ միայն մատչելի բուժօգնությունից, այլ նաև ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքից:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում