Իսկ Քայլո՞ն ու Մոլլի՞ն
Երեկ մի ուշագրավ բան տեղի ունեցավ, որը «360 աստիճանով» փոխեց օրվա մթնոլորտը. համաճարակի վրա սկսվեց PR-ը։ Մինչ երեկ դա չէր արվում։
Ինքը տեսարանը տխուր էր, հանպատրաստից, լավ կլիներ, եթե չլիներ։ Բայց ժամեր անց, մինչ հանրությունը քննարկում էր առանց ձեռնոց, առանց դիմակ, տպագիր բուկլետներ բաժանելու թույլատրելիության հարցը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակային շնորհակալություն հայտնեց վարչապետի տիկնոջն այդ ակցիայի համար։
Չէ, մասնագիտական կարծիք չհայտնեց, անհամաձայնություն կամ զգուշացում չհայտնեց, չողջունեց այն մարդկանց անհանգստությունները, որոնք կասկածի տակ էին դնում այդ ակցիայի թույլատրելիությունը՝ զուտ առողջապահական տեսանկյունից։
Շնորհակալություն հայտնեց։ Ուրեմն թքա՞ծ ունենանք մինչև այժմ նույն պարետատան կողմից (և նույն այդ բուկլետներում զետեղված) զգուշացումների վրա՝ բոլոր նախազգուշական միջոցառումների մասին, որոնք այսօր երկրում անցկացվում են։ Թքա՞ծ՝ բոլոր մասնագետների կարծիքի, մտահոգությունների, ամենուր բարձրաձայնվող կոչերի վրա՝ մնալ տանը, խուսափել ֆիզիկական կոնտակտից, ախտահանել ամեն ինչ (ձեռքից ձեռք անցնող բուկլետներն ինչպե՞ս ախտահանել)։
Այս դրվագում միտքդ է գալիս Ֆրանսիս Վեբերի «Խաղալիք» ֆիլմի հայտնի դրվագը՝ մեզնից ո՞վ է հրեշը։
Երկու հետևություն.
ա/ Չի կարելի ամեն ինչի վրա PR անել։ Իրական դժբախտություններով կյանք է աշխարհում, պետք չէ PR-ի ծաղրանկարի վերածել այն։
Բ/ Այս տեմպերով եթե գնա Արսեն Թորոսյանը դեմքի մտահոգ արտահայտությամբ առաջիկայում մեզ կարող է հայտնել Քայլոյի, Արջուկի, Մոլլիի և Փաշինյանների մյուս շների թեսթերի արդյունքները։ Մնացեք առողջ
Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում