Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Մեզնից միլիոններ անգամ փոքր մի վիրուս այսօր մեզ դաստիարակում է

«Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Դու հասկանում ես, որ ընդունել ես խաղի այնպիսի կանոններ, որտեղ քո մեջի մարդը ի սկզբանե, խաղը դեռ չմեկնարկած պարտվել է պրագմատիզմին և մեխանիզմներին, նորաձևությանն ու թրենդներին, համացանցին ու էյֆորիային...

Իսկ կարանտինն ընթացքի մեջ է... Դու վերջապես սկսում ես կարդալ տարիներով դարակի վրա դրված, բայց ժամանակին մեծ ջանքերի գնով ձեռքբերված գիրքը ու հերթական էջը թերթելով, լսելով, թե կողքի սենյակում ինչերից են խոսում երեխաներդ, փակում ես գիրքը ու գնում նրանց մոտ... Նրանք մեծացել են... Դու հասկանում ես, որ ուզում ես նրանց հետ ընկերություն անել, վայելել նրանց ամեն մի ժպիտը, կատակը, փորձել մի պահ դառնալ իրենց տարիքին...Հետո հիշում ես քո տարիքը ու ոչ միայն քոնը... Դու հասկանում ես, որ ժամանակը քո ծնողներից խլել է իրենց լավագույն տարիները և բաշխել քեզ ու դու հիմա հենց այդ տարիքում ես... Հանկարծ մեջդ մի աննորմալ կարոտ է առաջանում, դու արագ մի բան ես գցում վրեդ, նստում մեքենան ու սլանում դեպի քո սկիզբը... ԵՎ կապ չունի, որ կես ժամ առաջ ես խոսել հետները, դու ուզում ես բացել հայրական տանդ դուռը և տեսնել քո կյանքի երկու սյուներին... Տեսնել, որ նրանք ամուր կանգնած են իրենց ոտքերի վրա ու առանց արհեստական նախատինքի ուրախ են, որ եկար... Ու թեկուզ առանց գրկախառնվելու, միայն աչքերով քեզ շոյելով ու գրկելով սկսում են կատակել ու հենց իրենք քեզ ուժ տալ, որ ամեն ինչ լավ է... Դու իքնդ էլ չես հասկանում ինչպես վերադարձի ճանապարհին քո մեքենայի մեջ հայտնվում են մորդ պատրաստած թթուների, ջեմերի, մուրաբաների և կոմպոտների բանկաները ու ճանապարհին դու անդադար շնորհակալություն ես հայտնում Աստծուն, որ նա դեռևս իրենց ժամացույցին հետհաշվարկ չի միացրել... Որովհետև գուցե գիտի, թե նրանք ինչքան են քեզ պետք:

Տուն մտնելով, դու երկար ժամանակ չես կարողանում հայացքդ կտրել կնոջիցդ... Միայն հիմա, երբ դու մեկ շաբաթ է տանն ես, տեսնում ես, թե ով է իրականում իր ուսերի վրա կրում մեր բոլորի «պարտադրված բանտարկությունը» թեթևացնելու ամբողջ բեռը... Իսկ այդ բեռը եղել է միշտ... Բայց դու տանը չես եղել ու քո համար դա միշտ եղել է բնական... ինքնստինքյան... սովորական... դե դա այդպես էլ պետք է լիներ, դա այն դերաբաշխումն է, որը մենք ինքներս ենք ընտրել... Ուղղակի գլխավոր դերակատարների հարցն է հիմա արդեն հարաբերական... Հանկարծ դու հասկանում ես, որ քո կյանքում երկրորդ պլանի դերասաններ ուղղակի չկան... Բոլորն են կարևոր:

Դու քիչ-քիչ աշխարհին սկսում ես նայել ոչ թե ամերիկացու, իտալացու, ռուսի աչքերով, ոչ թե դրսից ներս, այլ ներսից դուրս... Առաջ, դու քո տանը փորձում էիր քայլել աշխարհին համընթաց, բայց հիմա... Ու՞ր է քո այդ աշխարհը... Ու՞մ է պետք այն... Ինչպե՞ս մի անտեսանելի վիրուս կարողացավ նրա հախից գալ...

Դու սկսում ես գիտակցել, թե ինչքան անիմաստ գումար ես ծախսում կյանքում ոչ մի նշանակություն չունեցող բաների վրա: Դու ամեն տարի գնում ես կիլոգրամներով չուլ ու փալաս, որոնք, եթե միամիտ պարզվի, որ 2 տարի տանից դուրս չպետք է գաս, ոչ մեկին պետք չեն... Նույնիսկ քեզ... Որովհետև էդ չուլ ու փալասը քեզ իրականում պետք էր ուրիշի աչքին ավելին երևալու համար... Այսինքն քեզ պետք չէր, որովհետև հիմա տանը դու այն ես ինչ կաս...

Դու հասկանում ես, թե որքան հեշտ է սուտ խոսելը և ինչքան դրվար է միշտ ճշմարտություն ասելը... Դու գիտակցում ես, որ ցավոք մարդիկ հավատում են նրան ինչին ուզում են հավատալ և ահավոր դժվարությամբ են համակերպվում դառը իրականության հետ: Իսկ դառը իրականությունը միշտ եղել է, ուղղակի դու հավատացել ես «լայքերին և շեյռերին»... Հենց հիմա դու ապրում ես էդ իրականության մեջ, իսկ դառն է այն նրա համար, որ դու հավատացել ես նրան, ինչին ուզեցել ես հավատալ... Դու ուղղակի չես ցանկացել առերեսվել իրականությանը... Իսկ այն միշտ դառն է... Քաղցր «լիմոն» չի լինում, եթե նույնիսկ այն թաքնված է «ապելսինների» ետևում:

Այո... Մեզնից միլիոններ անգամ փոքր մի վիրուս այսօր մեզ դաստիարակում է այնպես, ինչպես չի կարողացել ոչ ոք... Որքան անիմաստ են իմ համար ձեր քաղաքական հայտարարությունները, ընդհատակյա պայքարը և համբերատար հերթական առճակատման պատրաստվելը, որովհետև ես ապրել եմ ուզում հիմա... ապրել եմ ուզում վաղը, ապրել եմ ուզում իմ կյանքի ամեն մի օրը այն մարդկանց հետ ու այն մարդկանց համար ում սիրում ու կարոտում եմ, նույնիսկ երբ իրենք իմ կողքին են: Ես ապրել եմ ուզում իրար ներող ու հարգող, իրար հանդեպ հոգատար և հանդուրժող մարդկանց երկրում, որտեղ կյանքը երբեք չի շարունակվելու կամ ընդհատվելու մի ինչ-որ «քոմենթի լայքերի» քանակից, կամ պակասից... ես ուզում եմ ապրել, ոչ թե հին, կամ նոր Հայաստանում, այլ ԼԱՎ Հայաստանում... ԼԱՎ...

Աշխարհը վերբեռնվում է... Մեր հոգին ու միտքն էլ են վերբեռնվում...

Աստված 6-րդ օրը ստեղծեց մարդուն իր պատկերով և նմանությամբ, իսկ 7-րդ օրը հանգստացավ... Հանգստացավ գուցե վերլուծելու համար այն 6 օրերը, որոնց ընթացքում ստեղծել էր այն, ինչն այսօր փակվել ու մեկուսացել է ինքն իրենից... Այն, ինչ վաղը հաստատ չի լինելու նախկինը... Այն, ինչ տա Աստված, լինելու է ոչ թե ՆՈՐԸ, այլ ավելի ԼԱՎԸ:
Այսօր, վաղը, ինչ որ մի ժամանակ, բայց այն լինելու է լավը:

Այսօր կարանտինի 7-րդ օրն է... Բուժաշխատողներին ուժ և համբերությունը: Առողջություն և ապաքինում մեր հայրենակիցներին: Աստված բոլորիս պահապան»: