Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Սա ի՞նչ է՝ քաղաքական ցինիկություն, քաղաքացիական անհնազանդություն, թե՞ տհասություն. Լիլիթ Գալստյան

Երեկ մեր պետականության հիմնադիր հայրերից Արամ Մանուկյանի ծննդյան օրն էր: Այս օրերին հազար ու մի տագնապով ծանրաբեռնված, տրտում միտքս սավառնում է ժամանակի մեջ, անցյալից արձագանքեր ու դասեր փնտրում: Հետո փորձում էի հասկանալ վարակին ու ճգնաժամին անփուսափելիորեն հաջորդող ապագայի նոր աշհարհակարգում մեր՝ իբրև պետության անելիքները, վարքագիծն ու մարտահրավերները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՑԻՆԻԶՄ, ԹԵ՞ ՏՀԱՍՈՒԹՅՈՒՆ» վերտառությամբ գրառման մեջ նշել է ՀՅԴ գործիչ Լիլիթ Գալստյանը։

«Իսկ մինչ այդ Արամի հետ եմ, որ ստանձնել էր ներքին գործերի նախարարի պաշտոնն ու կյանքը զոհեց հանուն պետականության՝ դառնալով այդ օրերին մոլեգնող տիֆի զոհ:


Այդ օրերին պետականության համար զոհաբերությունը ոչ արտասովոր էր, ոչ էլ՝ քննարման հարց: Առաջին վարչապետ Քաջազնունու որդին՝ Արամն, ընկել էր թուրքերի դեմ մղվող մարտերում, իսկ Ղարաքիլիսայի մարտերում անհայտ կորել էր մյուս վարչապետի` Օհանջանյանի Մոնիկ որդին: 1918թ. Վանում զոհվեց Հ. Թումանյանի Արտավազդ որդին: Որքան էլ ծանր է ու անողոք, բայց այսպիսին է անկախության և պետականության գինը: Ու սա հասկացել էին բոլորը՝ մտավորականից մինչև վարչապետ:

Արտակարգ դրության երրորդ օրն է: Աշխարհը փակված ու կաթվածահար մի փոքր կաթսա է դարձել, ուր բոլորին միացնում է միայն վարակակիրների մասին համաշխարհային թվատախտակը: Մենք մխիթարվում ենք զոհերի բացակայությամբ ու սպասում հետոյին: Իհարկե, վարակից հետո էլ կյանք կա: Բայց, հաստատ, ուրիշ որակներով, ուրիշ միջավայրում, խաղի այլ կանոններով, ուր մեծագույն դերակատարություն ունեն իշխանություն իրականացնողների պետականության գիտակցության իմունիտետը, արժեքային համակարգն ու դրանց նվիրվելու ինքնամոռաց խիզախումը:

Այս օրերին, երբ համաշխարհային տագնապն ու ճգնաժամը, բոլորից, իշխանություն իրականացնողներից հատկապես՝ աննախադեպ որակներ, ներազգային համախոհություն է պահանջում, ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանը հայտարարում է, որ դատական համակարգը չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը, հետևաբար հրաժարվում է կատարել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումն ու ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրենից:

Անկեղծ ասած, իմ ոչ կարճ կյանքում, գոնե մեր երկրում, չեմ հիշում նման դեպք, երբ դատարանի որոշումն այսպես արհամարհվեր, այն էլ՝ գործադիր իշխանության բարձր ներկայացուցչի կողմից:

Սա ի՞նչ է՝ քաղաքական ցինիկություն, քաղաքացիական անհնազանդություն, թե՞ տհասություն… Բայց սա սոսկ դատական իշխանության նկատմամբ արհամարհանք չէ, սա արհամարհանք է պետականության, օրենքի, սահմանադրականության, մեր ողջ պետական ժառանգության նկատմամբ, որի մի հատվածը կառավարելու <<բախտին>> է արժանացել նույն նախարարը:

Սա պետությունն ու նրա ինստիտուտները քաոսի տանելու ամենակարճ ճանապարհն է, այն էլ արտակարգ դրության պայմաններում: Ի դեպ, անցյալն այդքան հիվանդագին ու մոլեռանդ մերժող նախարարը գիտի՞ արդյոք, որ ՀՀ-ում այսօր գործող արտակարգ դրությունն հայտարարվել է՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով, որն ընդունվել է նախկինների ժամանակ:

Արդյոք ես կամ ուրիշները, նկատի ունենալով նախարարի վարքագիծը, նրա հանգույն կարող ենք հայտարարել, թե նախարարը չի վայելում մեր վստահությունը, հետևաբար չենք հավատում վարակի դեմ պայքարի նրա քաղաքականությանն ու գործողություններին: Իրավունք ունենք, իրավունքը նաև նախադեպով է հիմնավորվում…

Բայց լավ է, որ մեր հասարակության մեջ, այնուամենայնիվ, կան ինստիտուցիոնալ հիշողությամբ և պետական արժեքներով առաջնորդվող քաղաքացիներ, ովքեր, մանավանդ, համազգային տագնապի պահին պետական ու ազգային շահով ուղղորդվել գիտեն…

Սա էլ կանցնի, վարակից հետո կյանք կա, ուրիշ կյանք, ուրիշ քաղաքական, բարոյական ու ազգային ազդակներով, և այդ իրականության մեջ ոչ ազգային, ոչ պետական մտածողությամբ, այս հողի հետ կապ չունեցող մարդիկ, նրանք, ովքեր չունեն մեր հայրենիքը հզոր ու միասնական տեսնելու երազանք, տեղ պիտի չունենան…», գրել է Լիլիթ Գալստյանը։