Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Յուրի Խաչատուրովի հայցը պատուհաս է դաձել Ստեփան Գրիգորյանի համար

Yerevan Today-ը գրում է.

«Հեղափոխությունից» հետո նախկին իշխանության դեմ հարուցված անվերջանալի դատական գործերի շարքում է նաև ԶՈւ Գլխավոր Շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն ըննդեմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի ընթացող դատական պրոցեսը։ Այն, սակայն, ստվերում է մնացել ու ավելի պասիվ է լուսաբանվում ԶԼՄ-ներում: Պարզվում է՝ Ստեփան Գրիգորյանն առանձնակի ջանքեր է թափում, որպեսզի գոնե իրեն հասու լրագրողական շրջանակներում հնարավորինս կանխի և թույլ չտա թեման ավելի հանրայնացնել՝ պատճառաբանելով, որ իր ռեպուտացիայի համար վտանգավոր թեմա է դա: Բնական է, որ Եվրամիության ու միջազգային մի շարք գրասենյակների հետ համագործակցող քաղաքագետի համար այս ամբողջ գործընթացը, մեղմ ասած, այնքան էլ պատվաբեր չէ իսկ իրականության մեջ կարող է վտանգ դարնալ հետագա գրանտային առաջարկներ ներկայացնելու դեպքում:

Ինքն անձամբ «վտանգավոր» ասելով, հավանաբար, նկատի չի ունեցել բուն դատական գործընթացը, որտեղ, իբրև, պատասխանող կողմ է ներգրավված և ինքն իր արտահայտություների գերին է դարձել երկու տարի շարունակ: Ըստ երևույթին, պարոն Գրիգորյանը լուրջ մտավախություն ունի՝ իր հայտարարությունների հիմքերի մասով: Ենթադրաբար, նա չէր կանխատեսել գեներալի վարքագիծը․ «հեղափոխությունից» հետո էյֆորիկ շրջանում ասուլիսի ժամանակ էմոցիոնալ, կոշտ քննադատական հայտարարություններ է արել, որոնք հետագայում պատուհաս են դարձել իր գլխին, ու այսօր, իր համար անսպասելիորեն դարձել են դատական հայցի հիմք ու լուրջ հաղթաթուղթ՝ ողջ գեներալիտետի ձեռքին:

Հիշեցնենք, դատարանում վիճարկվող՝ պարոն Գրիգորյանի հնչեցրած երեք մեղադրական հայտարարությունները վերաբերում են 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին և այդ ընթացքում, մասնավորաբար, Յուրի Խաչատուրովի գործողություններին:

Ստեփան Գրիգորյանը հայտարարել էր, որ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, ապրիլյան պատերազմի օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների, այդ թվում՝ Յուրի Խաչատուրովի կողմից: Օրինակ, Ստեփան Գրիգորյանն ասել է՝ «ԱԱԾ-ին կառաջարկեմ ստուգել Խաչատուրովի հաշիվները», իսկ «տարածքները ձրի չեն հանձնվում» և սրանում ԳՇ այդ ժամանակվա պետի ձեռքերն է տեսել: Այսինքն, նա ծանր հանցագործության՝ պետական դավաճանության մեջ է մեղադրել Յուրի Խաչատուրովին, սա նաև նրա շահերի պաշտպանի պնդումն է:

Ընդգծենք, դրանցից մեկը արդեն իսկ բացեիբաց հերքվել է հենց Զինված ուժերի Գլխավոր Շտաբի կողմից: Ի պատասխան Խաչատուրովի փաստաբանի հարցմանը, պաշտոնապես հայտարարվել է, որ ապրիլյան պատերազմի առաջին օրը՝ հենց գիշերը, Յուրի Խաչատուրովը 10-15 րոպե հետո գնացել է համապատասխան վայր և 20 օր, ըստ տվյալների, բունկերից դուրս չի եկել:

Ստացվում է՝ գոնե այս մեկի մասով Ստեփան Գրիգորյանի պնդումը՝ որպես զրպարտություն, ապացուցված է մինչև դատական ակտը:

Հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է պատրաստվում պարոն Գրիգորյանը հիմնավորել և ապացուցել իր մյուս պնդումները՝ առ այն, որ Խաչատուրովի կողմից, մինչ ապրիլյան պատերազմը, թշնամուն արդեն իսկ ծախվել էր տարածքները, կամ ինչպե՞ս պիտի ցույց տա պատասխանող կողմը և հիմնավորի այդ ենթադրյալ գործարքի հետևանքով Յուրի Խաչատուրովի ու նրա հարազատների հաշիվներում կուտակված միլիոնավոր դոլարները:

Հիշեցնենք, շուրջ երու տարի անընդհատ հետաձգվող դատական գործընթացի հերթական նիստը 2020 ապրիլի 29 –ին է նշանակված: Նշենք, որ մինչ օրս Ստեփան Գրիգորյանը դատարան չի ներկայացել որևէ անգամ, նույնիսկ կարծիք կա, որ նա խուսափում է ոչ միայն իրեն առնչվող այս դատական գործընթացից, այլև՝ հենց դրա պատճառով նա ավելի քան մեկ տարի չափազանց պասիվացել է գաղաքագիտական-վերլուծական շրջանակներում:

Հիշեցնենք, վերջին՝ մարտի 16-ի նիստին Խաչատուրովի շահերի պաշտպան Անահիտ Սարգսյանը հայտարարել էր, որ ամեն անգամ անհիմն պատճառաբանություններով պատասխանող կողմից միջնորդվում է հետաձգել դատական նիստը, մինչդեռ իր դատավարական իրավունքներից բարեխղճորեն չի կարողանում օգտվել իր պաշտպանյալ գեներալ Խաչատուրովը, և չարաշահվում է նրա իրավունքների իրացումը:

Մեզ հաջողվեց կապ հաստատել պարոն Գրիգորյանի հետ՝ որոշ պարզաբանումների համար: Քաղաքագետը թեև համաձայն չէ այն պնդման հետ, որ ինքը խուսափում է, քանի որ պատուհաս դարձած իր ասուլիսային ելույթի արտահայտությունների հիմքերի բացակայությունը ճնշում է իրեն, հակառակը, չի հրաժարվում իր հայտարարություններից և խոստանոմ է՝ նիստերից մեկին անձամբ կներկայանա ու իր հիմնավորումները կներկայացնի երեք վիճահարույց հայտարարությունների մասով: Հաշտության գնալու և իր ունեցած ապացուցողական բազային վերաբերող հացերին պարոն Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել՝ հիմնավորելով, որ եթե ավելին ասի, ապա իր պաշտպանի հետ ձեռքբերած պայմանավորվածությունը կխախտի:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար գեներալ Յուրի Խաչատուրովն արդեն երկու տարի է, ինչ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի միջոցով փորձում է պատասխանատվության ենթարկել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին՝ բանակի և իր՝ գեներալ-գնդապետի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար: Գեներալը 2 միլիոն դրամ բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում, դատական ծախսերի փոխհատուցում և հրապարակային հերքում «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանից»: