Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Մեզ շրջապատող աշխարհում գույները շատ են, լուծումները՝ բարդ. Ստեփան Դանիելյան

2018-ից հետո սև ու սպիտակի բաժանումը դարձավ գլխավոր քաղաքական տեխնոլոգիան, որով հանրությունը (ոչ միայն քաղաքական դերակատարները) բաժանվեց երկու մասի՝ սևերի ու սպիտակների: Նման բաժանումը քաղաքագիտական առումով բավականին հաջող հնարք է: Ցանկացած քաղաքագիտական հնարք հենվում է ժողովրդական կարծրատիպերի, եղած մտածողության սխեմաների վրա` դրանք պետք է բացահայտել ու հնարավորինս արդյունավետ օգտագործել:

Բաժանարար գծերը մարդկության պատմության մեջ բավականին շատ են կիրառվել և ունեն մշակութաբանական խորքային հիմքեր: Բարու և Չարի պայքարի վրա են կառուցվել բազմաթիվ կրոնական համակարգերը, որոնց վրա էլ քաղաքակրթություններ են կառուցվել: «Սև-սպիտակ», «այո-ոչ», «չար-բարի», «լավ-վատ» դուալիզմերը աշխարհի մասին պարզեցված պատկերացում են տալիս, ինչը հեշտ ընկալելի է բազմության համար։ Նման դեպքերում ամեն ինչ հստակ է և մտածելու կարիք չկա։ Սև-սպիտակ մտածողության կարևոր տրամաբանական հետևանքն է Փրկչի գաղափարը:

«Արդարությանը ասում եմ Այո,

Ոչ մի հրոսակ որ չխուսափի,

Հանցանքին արժան պատասխան տալու

Եւ հատուցելու ահեղ սարսափից»:

Սա Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու «ԱՅՈ»-ի քարոզարշավի երգից հատված է։ Պարզ երևում է, որ այստեղ սահմանադրական փոփոխության մասին որևէ խոսք չկա, ընդամենը «չարի և բարու» բաժանման քարոզչություն է՝ առանց դիմելու բանական որևէ փաստարկի: Հանրաքվեի ժամանակ այո-ոչի միջոցով մեզ առաջարկվում է պայքարել Չարի դեմ։

Մեզ շրջապատող աշխարհում գույները շատ են, լուծումները՝ բարդ։ Սակայն «սև-սպիտակի» դեպքում մտածել պետք չէ։ «Սև-սպիտակի» և մյուս դուալիստական բաժանումների ժամանակ մենք ունենում ենք բոլոր հարցերի պատասխանները, նման մատրիցայում հեշտ է ապրել, այն անգամ հոգեբանության առումով պաշտպանական մեխանիզմ է հանդիսանում՝ պարզ խնդիր-պարզ լուծում, սակայն դրա հիմքում տրամաբանական սխալ կա, ու նման մոտեցումը միշտ հանգեցնում է «ERROR»-ի՝ սխալ տեղ է տանում։

Քաղաքական պայքարում, ինչպես նաև բարոյագիտական հարցերում սև-սպիտակ մտածողության հետևանքով մարդկանց այն մասը, որը մյուս ճամբարում է հայտնվում, դեմոնացվում է։ Դա ռացիոնալ մտածողություն ունեցող մարդկանց բնորոշ չէ, ինչի հետևանքով նրանց դիտարկում են որպես հակառակորդ ճամբարի անդամաների, և ինչն է ամենահետաքրքիրը, որ երկու ճամբարների (սևերի ու սպիտակների) համար էլ ռացիոնալ միտքը խորթ է, և բանական մոտեցում ունեցողները, նայած թե սև-սպիտակի որ ճամբարի դիտանկյունից են դիտարկում, միշտ օտարների բանակում են հայտնվում:

Նման բաժանումները միշտ մեծ արյունահեղությունների են հանգեցրել՝ ճշմարիտ քրիստոնյաներ-հերձվածողներ, կոմունիստներ-կապիտալիստներ և այլն, օրինակները շատ են։

Քանի որ սև-սպիտակի բաժանումը Հայաստանում բավականին արդյունավետ է աշխատում, կարևոր է փորձել բացահայտել մեր մտածողության մեջ նման սխեմաների արմատները:

Սև-սպիտակը հայկական մշակույթում՝ «Սասնա Ծռեր»

Սև-սպիտակի բաժանումը հատկապես բնորոշ է հայկական մտածողությանը և ունի խորքային մշակութաբանական հիմքեր։ Դրա լավագույն ապացույցը «Սասնա Ծռեր» էպոսն է։

Էպոսներն ու առասպելները լավագույն կերպով են արտացոլում էթնոսի մենթալիտետը, ինչպես նաև դա ձևավորում ապագա սերունդների համար։ Դրանք մտածողության սխեմաներ են, որոնք մենք ընդունում ենք առանց քննադատության:

Էպոսի վրա մեծ ազդեցություն է ունեցել պավլիկյան շարժումը, որը դուալիստական աշխարհայացք ուներ՝ հիմնված Չարի ու Բարու պայքարի վրա: Զրադաշտականության, Մանիքեյականության, Մարկիոն Պոնտացու աշխարհայացքների ազդեցությունը նկատելի է: Ծովինարի հղիությունը, Փոքր Մհերի քարանձավ մտնելը և բազմաթիվ այլ սյուժեները կարելի է գտնել վերը նշված կրոնական աշխարհընկալումներում: Խնդիրն այն է, որ չարի ու բարու դուալիզմը, փրկչի գաղափարը, «Նոր Հայաստանի»՝ «նոր աշխարհի» մտածողության սխեմաները օգտագործվում են «հեղափոխական Հայաստանի» կողմից։

Պավլիկյաններն իրենց իսկական քրիստոնյաներ էին համարում՝ ի տարբերություն մյուս քրիստոնյաների։ Նրանք ազդվել էին զրադաշտության հիման վրա ստեղծված Մանիքեյականությանությունից, որոնք պահպանելով զրադաշտական դուալիզմը՝ որպես փրկիչ էին ընդունում Հիսուսին, իսկ 3-րդ դարի աստվածաբան Մարկիոնը համարում էր, որ Հայր Աստվածն ու Եհովան տարբեր անձեր են։ Հիսուսի իրական հայրը Եհովան չէր, որը Չարիքի մարմնացումն էր, իսկ Հիսուսը Հայր Աստծո կողմից ուղարկվել էր Չարու՝ նյութական աշխարհի տիրակալ Եհովայի դեմ պայքարելու համար, իսկ Պողոսը Հիսուսի իրական առաքյալն էր։ «Սասնա Ծռեր» Էպոսը հենց պավլիկյանների միջավայրում է ստեղծվել, ու պատահական չէ, որ այսօրվա Հայաստանում սկսված Չարի ու Բարու պայքարին զուգահեռ քաղաքական շրջանառության մեջ մտան նաև «Սասնա Ծռերի» «հետևորդները»։ Բնականաբար, այդ ամենը ենթագիտակցական դրսևորում է։

Եթե առաջ աշխարհայացքները կրոնական հիմք պետք է ունենային, ապա հիմա դա անհրաժեշտ չէ։

Ստեփան Դանիելյան

շարունակելի