Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի հայտարարությունը
Նմանօրինակ բոլոր դեպքերի լուսաբանման պարագայում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի լուսանկարի հետայսու օգտագործումը դիտարկվելու են որպես զրպարտչական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։
Նա, մասնավորապես գրել, է.
«Նկատի ունենալով, որ վերջին օրերին ԱԱԾ կողմից ՊԵԿ նախկին պաշտոնատար անձանց վերագրվող, սակայն ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին որեւէ կերպ չառնչվող առերեւույթ հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության տարածումը մի շարք լրատվամիջոցների կողմից ներկայացվում է Գագիկ Խաչատրյանի լուսանկարով, ուստի անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ նմանօրինակ բոլոր դեպքերի լուսաբանման պարագայում Գագիկ Խաչատրյանի լուսանկարի հետայսու օգտագործումը դիտարկվելու են որպես զրպարտչական:
Հասկանում ենք, որ այս օրերին տեղեկատության նմանօրինակ եղանակով տարածումը միտված է նաեւ որոշակի երեւույթներից մարդկանց ուշադրությունը շեղելուն, սակայն հորդորում ենք զերծ մնալ Գագիկ Խաչատրյանին չառնչվող նյութերը նրան առերեւույթ վերագրելու եղանակով տարածելու գործելաոճից:
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմ»:


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...