Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Արսեն Թորոսյանն ու «ֆեյրփլեյի» խախտումը

Փորձագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արսեն Թորոսյանն ու «ֆեյրփլեյի» խախտումը

Նախօրեին՝ մինչև կառավարության ու Ազգային ժողովի նիստերը, ես հանդես եկա կոչով, որի իմաստն էր առժամանակ (քաղաքական, տնտեսական, արժեքային և այլն) տարբեր մոտեցումներն ու մրցակցությունը մի կողմ դնել, և մեզ պատուհասած մարտահրավերը հաղթահարելու համար բոլոր կողմերից մորատորիում հայտարարել։
Ուրախությամբ պետք է ֆիքսեմ, որ կառավարությունը, հատկապես իմ մատնանշած տեղեկատվական բլոկի մասով որդեգրեց այն մոտեցումները, որոնց մասին խոսել էի։ Չեմ պնդում, որ այդ ամենը մեր առաջարկների արդյունքն էր, բայց ուրախ եմ, որ կետ առ կետ հաշվի են առնվել այն բոլոր մոտեցումներն ու գործողությունները, որ առաջարկել էինք։
Թվում էր՝ կառավարությունը գնում է համերաշխություն հաստատելու ճանապարհով և արտակարգ դրության այս մեկ ամսվա ընթացքում «դեղին քարտեր» ցույց տալու կարիք, առնվազն առիթ չի լինի։ Ես սխալվեցի։ Ես անհույս լավատես էի։
Արսեն Թորոսյանը, ով իրականությունը մի փոքր (իրականում՝ բավականին մեծ լյուֆթով) սխալ է ընկալում, տեղի ունեցածը (արտակարգ դրություն, դիմացինի զսպվածություն ևն) համարել է իրեն տրված քարտ-բլանշ ու փորձել է սեփական քաղաքական շահերն առաջ մղել։ Ըստ որում՝ ֆեյսբուքում մեկ-երկու տասնյակ «շնորհակալությունները» համարելով համաժողովրդական քվեարկության արդյունք՝ նա որոշել է «էս նեղ մաջալին» կարմիր գծեր հատել միանգամից մի քանի ուղղությամբ․

ԲԱՐՈՅԱԿԱՆ հարթության մեջ Թորոսյանը սայթաքել է․ արտակարգ դրության պայմաններում նախարարը, ով պիտի հատ-հատ բոլոր հիվանդների ջերմության մասին պարբերաբար ինֆորմացիա ստանա, վերլուծի ու հաղորդի, նոր վարակակիրների հայտնաբերման, հոսպիտալացման, շփման շրջանակի պարզման ու պոտենցիալ վարակակիրների մեկուսացման գործընթացին հետևի, արտակարգ դրության ռեժիմով իր վրա դրված օպերատիվ պարտականությունները կատարի («չուծ լի» փոստից ամեն մի նամակի բացթողնման համար իր ստորագրությունն է պետք), ժամանակ է գտնում, որպեսզի լայվ մտնի ու հայտարարի, թե «թքած ունեմ ձեր դատարանի վրա»։ Կարծես՝ դրա տեղն ու ժամանակը էլ չէր գալու։

ԻՐԱՎԱԿԱՆ առումով Թորոսյանը մեծագույն սայթաքումը կատարեց։ Եթե ՀՀ դատական համակարգի բոլոր երեք ինստանցիաներն արձանագրել են, որ «տղա ջան, բարի եղիր թքածդ լիզիր», իսկ նրա պատասխանն է, թե ես դատական համակարգին չեմ վստահում, այստեղ գործ ունենք օրենքի գերակայության սկզբունքի հարգման հետ, որը խախտում է կառավարության ներկայացուցիչը։ Շատ չխորանամ, ընդամենը Թորոսյանի տրամաբանության շրջանակներում օրինակներ բերեմ․ ստացվում է՝ ցանկացած կալանավոր հենց հիմա կարող է հայտարարել, որ ինքը չի վստահում դատական համակարգին և թողնի գնա իրենց տուն (Արսեն Թորոսյանի կառավարությունը դա չպետք է համարի փախուստ), ցանկացած զինվոր կարող է անվստահություն հայտնել իր հրամանատարին ու չկատարի հրամանները (Արսեն Թորոսյանենք դա չպետք է դիտարկեն դասալքություն), և կորոնավիրուսով վարակված ցանկացած հիվանդ կարող է թքած ունենալ Արսեն Թորոսյանի արտակարգ միջոցառումների վրա, որովհետև նրան կարող է չվստահել (ինչի իրավունքն ու հիմնավորումներն ունենք բոլորս), և պարոն Թորոսյանը իրավունք չունի դժգոհել, որովհետև սերմերն ինքն է ցանում։

ՔԱՂԱՔԱԿԱՆ առումով Թորոսյանի սայթաքումն այն էր, որ ինքը մեկ ամիս ֆորա էր ստացել հանգիստ շունչ քաշելու, ուժերը լարելու ու նոր ուժերով քաղաքական գրոհ ծավալելու համար։ Բայց նա չդիմացավ գայթակղությանն ու փորձեց անցանկալի թեման «սղացնել» կորոնավիրուսի ալիքի տակ ու ջրից չոր դուրս գալ, դեռ մի բան էլ հաթաթա տալ, թե լուծելու է դատական համակարգի ու դատավորների հարցերը։ Սա սայթաքում էր, որի համար քաղաքական գինը Թորոսյանը կվճարի։

Անձամբ ես մտադիր էի որոշ ժամանակ լռել այն փաստերի շուրջ, որոնք վերաբերում էին Թորոսյանի գործունեությանն ու չարաշահումներին։ Որոշել էի լռել, որովհետև աշխարհում պանդեմիա է, և ինչպես ժողովուրդն է ասում՝ «գետանցման ժամանակ էշին չեն փոխում»։ Բայց քանի որ Արսեն Թորոսյանի համար մեկ է, ու ինքը պանդեմիայի ժամանակ մարդկանց առողջության մասին մտածելու փոխարեն, քաղաքականություն է խաղում, ապա ես չեմ լռի ու առաջիկա օրերին հարցեր (իրենց պատասխաններով) կհնչեցնեմ նախարարի՝ պետական միջոցները տեղաբաշխելու որոշումների, իր ու իր կնոջ գլխավորած բուժհաստատության և պետության միջև կնքված պայմանագրերի մանրամասների, մի շարք ծառայությունների դեպքում ինքնարժեքի, արժեքի ու «ատկատի» ծավալների, նախարարի ծառայողական նոր մեքենայի, տեսչությունում տույժ ու տուգանքների ներման ու բազմաթիվ այլ իրողությունների վերաբերյալ, որոնք հասարակության վրա շատ թանկ են նստելու։

ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾ
Նոր ռաբիս երգ կորոնավիրուսի մասին