Որքանո՞վ է Հայաստանն ինքնաբավ արտակարգ դրության պայմաններում. Սուրեն Պարսյան
Մարտի 16-ից ուժի մեջ մտած արտակարգ դրության պայմաններում ՀՀ կառավարությունը հայտարարել է պարետատուն ստեղծելու մասին: Այս մասին իր հոդվածում նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հայտնի է, որ արտակարգ իրավիճակում առավել սրվում է բնակչության պարենով ապահովման հարցը: Եթե սովորական պայմաններում երկրները կարող են ներմուծման հաշվին ապահովել բնակչությանը առաջին անհրաժեշտության ապրանքներով, ապա պատերազմի, համաճարակների դեպքում ի հայտ են գալիս բեռների և մարդկանց շարժի սահմանափակումներ: Ներկայումս կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ՀՀ կառավարության օրակարգային հարց պետք է դառնա նաև երկրի պարենային ինքնաբավությունը:
Յուրաքանչյուր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի պարենային ինքնաբավությունը, որը ցույց է տալիս երկրի՝ տվյալ ապրանքի նկատմամբ պահանջարկի բավարարման աստիճանը սեփական միջոցների հաշվին:
Թեև ներկայումս ապրանքների արտահանման և ներմուծման սահմանափակումներ չկան, սակայն առաջին անհրաժեշտության ապրանքներ արտադրող երկրները առաջնահերթ պլանավորում են ապահովել իրենց բնակիչներին, և մեծ է հավանականությունը, որ գործեն արտահանման սահմանափակումներ կամ բեռնափոխադրման ժամանակ լուրջ խնդիրներ ի հայտ գան:
Ցավոք, պետք է արձանագրել, որ պարենային անվտանգության հարցը օրակարգային չի եղել թե՛ նախորդ, թե՛ այս իշխանությունների կողմից, այն դեպքում, երբ Հայաստանը ունի երկու փակ սահման և չավարտված պատերազմ: Միացյալ Հայաստանն, ընդգրկելով 42000 քառ.կմ, ունի չօգտագործված տարածքներ, որոնք կարելի էր շահագործել և որոշ չափով լուծել մեր պարենային ինքնաբավության հարցը. սա մեծ հնարավորություն է, որից չենք օգտվում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանը պարենային ինքնաբավության լուրջ խնդիր ունի հետևյալ ապրանքների մասով՝ ցորեն, տարեկան, եգիպտացորեն, բրինձ, ոսպ, բուսական յուղ, խոզի միս և թռչնի միս: ՀՀ կառավարությունը առաջնահերթ պետք է գնահատի այս ապրանքների առկա պաշարները և պետական-մասնավոր համագործակցությամբ ապահովի լրացուցիչ ներկրում: Միաժամանակ այս ապրանքների արտադրությունը խրախուսելու նպատակով նոր գյուղատնտեսական ծրագրեր պետք է մշակվեն և կյանքի կոչվեն:
ՀՀ պարենային ինքնաբավությունը 2016-2018 թվականներին
(տոկոսներով)*
.jpg)
*Աղյուսակը պատրաստվել է ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների հիման վրա:


















































Այս ոլորտներում աշխատողների համար երաշխավորված եկամուտ սահմանի պետությունը. Սուրեն Պարսյան
Կարագի դեֆիցիտ, թե՞ գերիշխող դիրքի չարաշահում. տնտեսագետ
Առաջարկում եմ ՀՀ կառավարությանը, ԿԲ-ին եւ բանկերի միությանը քննարկել եւ հետաձգել 3-6 ամսով վարկերի մարումը. Պարսյան
Մենք ոչ թե նախապատրաստվեցինք կորոնավիրուսի մուտքին, այլ սպասեցինք. Սուրեն Պարսյան
Փոքր բիզնեսը նոր սերնդի ՀԴՄ-ների համար նախատեսվածից 2 անգամ ավելի կվճարի. Սուրեն Պարսյան
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում