Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Եթե լինեն խաղի հստակ կանոններ, բոլորս կհամախմբվենք պետության շուրջը ու կհաղթահարենք այս մարտահրավերը եւս. քաղաքագետ

Մեր երկիրը ճգնաժամեր հաղթահարելու ու ճգնաժամային վիճակները կառավարելու փորձ ունի, եւ մենք կարող ենք միասնաբար նվազ կորուստներով դուրս գալ նոր կորոնավիրուսի ճիրաններից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արմեն Մինասյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«ԿՈՉ ՈՂՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ

Հարգարժան կառավարություն,

Սիրելի համաքաղաքացիներ,

Գործընկերներ,

Ստեղծված իրավիճակը եւ մեր համեստ փորձը հուշում են, որ ժամն է արդեն գործելու արտակարգ ռեժիմով։ Մեր երկիրը ճգնաժամեր հաղթահարելու ու ճգնաժամային վիճակները կառավարելու փորձ ունի, եւ մենք կարող ենք միասնաբար նվազ կորուստներով դուրս գալ նոր կորոնավիրուսի ճիրաններից։

Չեմ ուզում ամպագոռգոռ բաներ ասել, որովհետեւ բազմաթիվ ոլորտների չեմ տիրապետում, որոշների մասին ունեմ մակերեսային պատկերացումներ, այդ դաշտ չեմ մտնում, բայց կոչ եմ անում՝ արտակարգ միջոցառումների գործընթացում ներգրավել տարբեր ոլորտների կարող ուժերին։ Հիշեք՝ ճգնաժամը միայն առողջապահական չէ։

Մեր ոլորտը ես համարում եմ տեղեկատվությունն ու սոցիալական գործընթացները։ Մենք պրակտիկ աշխատանքի երկու տասնամյակի փորձ ունենք, նաեւ՝ ճգնաժամային իրավիճակում տեղեկատվական հոսքերը կառավարելու փորձ։ Մասնակցել ենք «Շանթ» զորավարժությունների մշակմանն ու անցկացմանը (գիտենք նաեւ, որ ոլորտի ներկայիս պատասխանատուները եւս այդ փորձառությունը ձեռք են բերել) եւ հուսամ ստորեւ շարադրված խորհուրդները հնչեցնելու իրավունք ունենք։

Ստեղծված իրավիճակի դետերմինանտներից նոր կորոնավիրուսին գրեթե հավասար տեղեկատվական տարածքն է։ Դա այլեւս փաստ է, ապացուցման կարիք չունի։ Սոցիալական ցանցերի դարաշրջանում պանդեմիան ու դրա սպառնալիքներն այլ են, քան քարի, կամ նույնիսկ հեռուստատեսության դարաշրջանում։ Հետեւաբար՝ առողջապահության ոլորտին զուգահեռ արտակարգ միջոցառումներ են պետք նաեւ տեղեկատվական տարածքում։ Ուստի՝

1. Անհրաժեշտ է սահմանել արտակարգ դրության ռեժիմ։ Սա հնարավորություն է տալու սահմանափակումներ նախատեսող բոլոր գործողություններն իրականացնել հանրապետության օրենսդրական կարգավորումների ներքո։

2. Անհրաժեշտ է արտակարգ դրության ենթատեքստում նախատեսել խոսքի ազատության, տեղեկատվություն ստանալու եւ փոխանցելու իրավունքի որոշակի սահմանափակումներ։ Այդ սահմանափակումները պետք է միտված լինեն ոչ թե հանրությանն առհասարակ լռեցնելու, այլ՝ այնպիսի տեղեկությունների տարածմանը, կամ տեղեկություններ հավաքելու այնպիսի գործողություններին, որոնք Ա/ կարող են վարակի տարածման սպառնալիքներ պարունակել (օրինակ՝ լրագրողի, բլոգերի կամ հասարակ քաղաքացու անարգել մուտքը բուժհիմնարկ), Բ/ խուճապային տրամադրություններ սերմանել։ Այս սահմանափակումները կարելի է շարադրել, կարելի է նաեւ ժամանակի ընթացքում լրացնել։ ԿԱՐԵՎՈՐԸ՝ դրանք պետք է միտված լինեն վարակի ու խուճապի տարածումը կանխելուն։

3. Անհրաժեշտ է, որպեսզի պետությունը ստեղծի օպերատիվ միասնական տեղեկատվական շտաբ, եւ կենտրոնացված ձեւով տեղեկատվություն մատուցի հանրությանը, նաեւ պատասխանի քաղաքացիներին հուզող հարցերին։ Դա պետք է արվի կենտրոնացված, որպեսզի պետական տարբեր գերատեսչությունները եւս հաղորդվելիք տեղեկությունները ճշտեն միմյանց հետ։ Չստացվի այնպես, որ որեւէ պաշտոնյա մի բան է հայտարարում, հինգ րոպե հետո նրա գործընկերը հերքում դա։

Պաշտոնական տեղեկատվությունը պետք է լինի ինտենսիվ (ընդմիջումներն ինքին անորոշություններ են ծնում, ավելի լավ է հայտնել, որ այս պահի դրությամբ նոր վարակակիրներ չկան, քան 6-ժամյա դադար վերցնել), տեղին, անհրաժեշտ ծավալով եւ ամենակարեւորը՝ ճշգրիտ ու ազնիվ։ Եթե պետությունը վստահություն վայելի, մարդիկ այլընտրանքային աղբյուրներ չեն որոնի։

4. Անհրաժեշտ է օրինական գործիքներով, նաեւ կոչերով հորդորել, որպեսզի թե լրատվամիջոցները, թե քաղաքացիները ապավինեն բացառապես պետության կողմից պաշտոնապես տրամադրված տեղեկատվությանը։ Դադարեն շրջանառել չճշտված տեղեկություններ։ Իսկ եթե կան շշուկներ կամ այլ աղբյուրներից եկած տեղեկություններ, անհրաժեշտ է օպերատիվ տեղեկատվական շտաբից ճշտել, նոր հաղորդել։ Այստեղ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ազնվությունն է։ Մոնթե Մելքոնյան վարժարանի հետ կապված փաստը վկայում է, որ պետությունն այնքան էլ ազնիվ չի եղել ու փորձել է բառախաղի միջոցով կեղծ տեղեկություն մատուցել։ Սա լավ նախադեպ չէ, պետք է խուսափել նման բաներից (ի դեպ, ցանկալի կլինի, որ Կարմենին վիրավորած անձինք մի կողմ թողնեն իրենց բարձրությունն ու վիրավորելու համար ներողություն խնդրեն)։

5. Օպերատիվ շտաբը, ի դեմս տարբեր պաշտոնյաների պետք է գտնի առաջատար ու ազդեցիկ, ինչպես նաեւ կարեւոր լրատվամիջոցների խմբագիրների հետ ճիշտ հաղորդակցվելու գործիքներ։ Այդ մարդիկ ունեն տեղեկատվական հոսքերը կառավարելու, տեղեկությունը ճիշտ ու գրագետ մատուցելու հսկայական փորձ ու հնարավորություն։ Աշխատեք նրանց հետ։

6. Օպերատիվ շտաբի աշխատանքներին կարող են ներգրավվել նաեւ քաղաքացիական հասարակության եւ մասնավոր սեկտորի ներկայացուցիչները։ Ժամանակի ընթացքում մենք ունենալու ենք հարցեր՝ կապված պարենային անվտանգության, կամավորական ջանքերի, սոցիալական աշխատանքների հետ, եւ ցանկալի է, որ դրանց հետ կապված հարցերը պարզաբանվեն կենտրոնացված եղանակով։

7. Իրենց բնակարաններում մեկուսացված քաղաքացիները, հատկապես երիտասարդ տարիքի, հիմնականում անգործության բերումով այս օրերին դարձել են մեծ ծավալի տեղեկատվություն գեներացնողներ եւ սպառողներ։ Պետք է ոչ թե խոչընդոտել դրան, այլ փորձել ավելի կառուցողական հուն տեղափոխել։ Օրինակ.

Ա/ Մասնագետների ներգրավմամբ օգտակար խորհուրդներ տալ քաղաքացիներին՝ կապված հիգիենայի կանոնների, փակ տարածքում մեկուսանալու պայմանների, հիվանդության նախանշանների հայտնաբերման եւ այլնի շուրջ։

Բ/ Արագ գեներացնել կյանքը վիրտուալիզացնելու գործիքներ։ Օրինակ՝ ոչինչ չի խանգարում, որ ամենատարբեր ուսուցիչներն ու դասախոսներն այս օրերին հետաքրքիր թեմաներով վեբինարներ, ուսուցողական կուրսեր անցկացնեն։

Գ/ Շատ ավելի զիլ կլինի, եթե միասնական դրական լիցքեր տարածելու ու անիմաստ խուճապային տրամադրությունները ցրելու գործընթացին միանան արվեստագետները, հոգեւորականները, տարբեր մասնագիտությունների տեր անձինք։ Ոչինչ չի խանգարում, որ տաղանդավոր մարդիկ իրենց մեկուսացման հասցեներից առցանց համերգներ կամ այլ միջոցառումներ մատուցեն, իսկ մեկ այլ հասցեում մեկուսացած լսարանը սպառի այդ պոզիտիվ բովանդակությունը, այլ ոչ թե կառչի Առողջապահական համաշխարհային կազմակերպության կայքից։

Վստահեցնում եմ, եթե լինեն խաղի հստակ կանոններ, ճիշտ մոտեցում, մենք բոլորս կհամախմբվենք պետության շուրջը ու միասնական ջանքերով կհաղթահարենք այս մարտահրավերը եւս»։