Ադրբեջանում արգելվել են հարսանիքները. օպերատիվ շտաբը խիստ սահմանափակումներ է մտցրել
Ադրբեջանի կառավարության օպերատիվ շտաբն այսօրվից հանրային կյանքի ու միջոցառումների խիստ սահմանափակումներ է մտցրել: Կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով զանգվածային բոլոր միջոցառումները մեկ ամսով հետաձգվում են:
Մարտի 14-ից երկրում չեն գործում բոլոր կինոթատրոնները, թանգարանները, թատրոնները, զվարճանքի կենտրոններն ու մարզասրահները: Սրճարաններին ու ռեստորաններին թույլատրվում է աշխատել մինչև երեկոյան ժամը 9-ը: Առևտրի կենտրոններն ու հանրային տրանսպորտը աշխատելու են պետական մարմինների կողմից սահմանված կանոններով: Դեղատների, պարենային խանութների աշխատանքային ռեժիմը չի փոխվում:
Կարանտինը կամ բուժման ռեժիմը խախտող քաղաքացիները կենթարկվեն խիստ պատասխանատվության: Հատուկ միջոցներ կկիրառվեն նաև կեղծ տեղեկություններ տարածող և խուճապ սերմանող լրատվամիջոցների ու անձանց նկատմամբ:
Արգելվում են հարսանիքները՝ բացառությամբ նրանց, որ նախապես պլանավորված էին մարտի 14-ի և 15-ի համար:
«Օպերատիվ շտաբի բոլոր որոշումները ենթակա են պարտադիր կատարման», - ասված է Ադրբեջանի կառավարության հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ երկու օր առաջ Ադրբեջանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը, այս պահի դրությամբ երկրում հաստատված է վարակի ևս 14 դեպք:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)