Չեխիայի վարչապետը անպատվել է ֆինանսների նախարարին
Չեխիայի վարչապետ Բոգուսլաբ Սոբոտկան փոխվարչապետ ու ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշին մեղադրել է հարկերը չվճարելու մեջ։ Այս մասին վարչապետը գրել է իր Facebook էջում, հայտնում է Lenta–ն։
Մասնավորապես նա հայտնել է, որ միլիարդատեր Բաբիշը արժեթղթերի հետ գործարքների օգնությամբ հիմնովին «խաբել է» չեխական պետությանը։ Ընդ որում Սոբոտկան օգտագործել է ոչ գրական արտահայտություն։
Բաբիշը այդ բոլոր մեղադրանքներին ի պատասխան ասել է, որ նման արձագանքը գուցե երկրի վարչապետի շփման ոճն է։
«Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականը պարզաբանել է, որ Սոբոտկան ֆինանսների նախարարին մեղադրում է Agrofert հոլդինգի արժեթղթերի շրջանառությունից հարկերը չվճարելու մեջ։ Բաբիշը դրանից ստացել էր տարեկան 90 մլն չեխական կրոն՝ 3․6 մլն դոլար եկամուտ։ Ընդ որում նրա կարողությունը գնահատվում է 2․5 մլրդ դոլար, նա երկրորդ տեղն է զբաղեցնում Չեխիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը