Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Ապրիլի 5-ին հանրաքվեի է դրվում մի դրույթ, որը գոյություն չունի․ ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյան (տեսանյութ)

Ապրիլի 5-ին հանրաքվեի է դրվում մի դրույթ, որը գոյություն չունի, որովհետև անցումային դրույթը կոնկրետ ժամանակի է վերաբերում, այն գործում է մինչ այն օրը, երբ մտնում է ուժի մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 1996-2014 թթ. Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

«Ինձ հետաքրքրող հարցը հետևյալն է. Սահմանադրությունն այսօր գործո՞ւմ է, թե՞ չի գործում: Ինչու եմ այդ հարցը տալիս, որովհետև եթե սահմանադրությունը գործում է, ապա որևէ պաշտոնյա իրավունք չունի դատական իշխանության վերաբերյալ լավ կամ վատ արտահայտվելու, դա դիտվում է ճնշում դատարանի վրա, որն արգելված է Սահմանադրությամբ»,-ասաց ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանը:

Նրա խոսքով, այսօր մոռանում են մեկ հասարակ բան. երբ 90-ին եղավ հեղափոխություն ու ձևավորվեց Գերագույն խորհուրդը, այդ Գերագույն խորհրդի առաջին փաստաթղթերից մեկը անկախության մասին հռչակագիրն էր. «Խորհուրդը հռչակեց անկախության մասին հռչակագիրը, այդ հռչակագիրն այսօր գործո՞ւմ է, թե չի գործում: Երկրորդ, կարևոր որոշումը, որ կայացրեց Գերագույն խորհուրդը, դա հետևյալն էր, որ Սահմանադրությունը գործում է այնքանով, որքանով չի հակասում այդ հռչակագրին: Այսինքն, այն, ինչ հիմա արվում է, ժամանակին արվել է, թող սովորեն և ըստ այդմ ձևավորեն իրենց քայլերը: Ես ողջունել և ողջունում եմ հեղափոխությունը, բայց հիմա ստացվում է, որ ես հակառակ եմ ինչ-որ բաների. ես հակառակ չեմ, ես ուզում եմ, որ այսօրվա իշխանությունը լինի իշխանություն՝ բառի բուն իմաստով, Սահմանադրության նկատմամբ նման վերաբերմունքն ինձ համար անհասկանալի է»:

Հարցին, թե գործող իշխանությունը նշում է, որ Սահմանադրական դատարանն անկախ չի և երբևէ անկախ չի եղել և վարչապետն էլ Սյունիքում իր ելույթում ասաց, որ ՍԴ-ն անկախ չի եղել, ՍԴ անդամները և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք եղել են կամակատարներ, ինչպիսին էր ՍԴ-ն, երբ այդ երեք նախագահների օրոք Պողոսյանը եղել է ՍԴ անդամ, նա ասաց, որ Փաշինյանն ինչ որ ասում է, իր գործն է, բայց ՍԴ-ն իր բազմաթիվ թերություններով հանդերձ կատարել է լուրջ աշխատանք ՀՀ-ի համար:

Պողոսյանը նշեց՝ Սահմանադրությունն առաջին հերթին փաստաթուղթ է. որով սահմանափակվում է իշխանությունը: «Սահմանադրության խնդիրը դա է, հակառակ դեպքում՝ անիմաստ է այդպիսի բան ստեղծելը: Բոլոր այն փաստարկները, որոնք բերվում են այսօր Սահմանադրական դատարանի վերաբերյալ, ճգնաժամ և այլն, սրանք, ըստ էության, վերաբերում են գործող Սահմանադրությանը, ոչ թե ՍԴ-ին, դա կապ չունի Սահմանադրական դատարանի հետ»:

Հարցին՝ թե Պողոսյանը կողմնակիցն է այն պնդումների, որ իշխանությունը չի ուզում ունենալ անկախ Սահմանադրական դատարան,նա ասաց, որ ինքը ինքը չի ուզում նման եզրակացություն անել. «Հետևանքների մասին մտածե՞լ ենք. ընտրվելու են յոթ նոր դատավոր, որոնք 12 տարի հետո պետք է փոխարինվեն նորերով, այսինքն այն ժամանակ նույնպես գործող իշխանությունը կստեղծի իր դատարանը, այդպես չի կարելի»,-ասաց Վալերիյ Պողոսյանը:

Անդրադառնալով դատարանների անկախությանը՝ նա հարց բարձրացրեց՝ ի՞նչ է նշանակում դատարանի անկախություն և նշեց, որ դա առաջին հերթին անկախությունն է գործող մյուս իշխանություններից:

Խոսելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ու գործադիր իշխանության մասին՝ Վալերի Պողոսյանն ասաց. «Հիմա գործադիր իշխանությունը, որը ես չեմ տարբերում օրենսդիրից, ըստ էության, պարտադրում է իր կարծիքը ՍԴ-ին, հիմա իրենց ընտրածներից մեկը, ինձ համար ակնհայտ է, որ չգիտի, թե ինչ է Սահմանադրությունը, թեկուզ և այն պատճառով, որ նա բարձրացրեց ՍԴ դատավորների և ՍԴ անդամների հարցն առ այն, որ դրանք տարբեր բաներ են:

Եվ այդ մարդը իրեն կարծում է ՍԴ դատավո՞ր. նա այդ իրավունքը չունի: Այդ մարդը պնդում է, որ ինքը բարոյական իրավունք ունի չմասնակցելու նիստերին, դա նշանակում է՝ թքել Սահմանադրության վրա: Սահմանադրությամբ գրված է՝ ընտրվել ես, գնա, աշխատիր, ինչ է նշանակում , որ այն այն աշխատանքը, որ պետք է աներ ինքը, իր փոխարեն մյուսներն են անում, դա իրեն բավարարո՞ւմ է»,-ասաց Պողոսյանը:

Վալերի Պողոսյանի խոսքով՝ ապրիլի 5-ին հանրաքվեի է դրվում մի դրույթ, որը գոյություն չունի, որովհետև անցումային դրույթը կոնկրետ ժամանակի է վերաբերում. «Այն գործում է մինչ այն օրը, երբ մտնում է ուժի մեջ: Բացի այդ, անցումային դրույթներում բազմաթիվ պետական մարմինների համար կան նմանատիպ դրույթներ, այդ բոլորը դարձան այսօր հավատարիմ իշխանություններ, բացի Սահմանադրական դատարանի՞ց, ո՞րն է տրամաբանությունը, այս հարցին ո՞վ պետք է պատասխանի: Եթե ուզում էին հանրաքվեով փոխել, պետք է փոխեին ոչ թե անցումային դրույթը, այլ այն դրույթը, որը մտել էր ուժի մեջ անցումային դրույթից հետո: Օրինակ, որ դատավորներն ընտրվում են 12 տարով, նախագահը՝ վեց, այս հոդվածները թող փոխեին, ոչ թե չեղած դրույթը, դրա համար այն կոչվում է անցումային դրույթ, որը միայն ժամկետ է սահմանում»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: