Կորոնավիրուսի հետ կապված մեր իշխանությունների վարքագիծն ամենավառն է արտահայտում քաղաքացու հանդեպ իրենց պատասխանատվության չափը
Յուրաքանչյուրի պատասխանատվության սահմանը իր արժեքային համակարգն է, հոգատարությունը դիմացինի համար ու սեփական կարգավիճակի գիտակցումը։ Դե, իհարկե, նաեւ ադեկվատությունը, պրոֆեսիոնալիզմը եւ որ ամենակարեւորն է՝ ինքնասիրահարվածության բացակայությունը։
Կարծում եմ՝ առանց ինձ էլ գիտեք թվարկածներիցս որը ունեն ու որը իսպառ չունեն մեր իշխանությունները։ Կորոնավիրուսի հետ կապված իրենց վարքագիծն ամենավառն է արտահայտում քաղաքացու հանդեպ իրենց պատասխանատվության չափը։
Խնդրում եմ, եթե ձեր քարոզարշավը այդքան կարեւոր է, վարչապետի երեկվա կամ որեւէ ելույթ քաղաքներում ու գյուղերում մեծ էկրանի վրա ձայնով կամ առանց ձայնի պտտեք, բոլոր հեռուստաընկերություններով էլ ցույց տվեք։ Միեւնույն է՝ ռեպերտուարը նույնն է՝ «նախկին», «ռոբասերժական» ու էլի նման բաներ։ Կարեւորը մարդիկ կիմանան՝ ինչ է ասում, բայց կլինեն անվտանգ։ Ի վերջո, հաղթելու է ոչ թե «ՈՉ»-ը, այլ պարտվելու է «Այո»-ն։ Եթե, իհարկե, քաղաքացին որոշի, որ իր սեփական առողջությունը ավելի կարեւոր է, քան էպոսը՝ վասն նախնյաց։ Եթե դուք պատասխանատու չեք ուզում լինել ու մարդկանց ասել ճիշտը՝ դրանով ավելացնելով խուճապը, ապա մարդիկ ստիպված կլինեն պատասխանատու լինել իրենց ու իրենց ընտանիքի համար։
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում