ԱՀԿ հայտարարությունից հետո անմիջապես սկսեցին ավելացնել կորոնակիրների թիվը` չբռնվելու համար
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը քիչ առաջ կորոնավիրուսը հայտարարեց ՊԱՆԴԵՄԻԱ. Դա նշանակում է, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ չկա այդ վարակը. ընդ որում, ԱՀԿ նախկին կանոնադրությամբ բոլոր երկրներում առնվազն 28, ներկայով` 9 վարակակիր պետք է լինի, որ իրավիճակը պանդեմիա հայտարարվի: ԱՀԿ գլխավոր քարտուղար Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեզուսի հայտարարությունից անմիջապես հետո հայրենի իշխանությունները հայտարարում են` Հայաստանում կորոնավիրուսով նոր հիվանդներ գտնվեցին. հաշվի առնելով փաստը, որ երկու օր առաջ ԱՀԿ մասնագետները Հայաստան էին եկել` կարելի է հետևություն անել. կա՛մ մերոնք ստել էին, որ ասել էին, թե ընդամենը 1 հիվանդ ունեինք ու ԱՀԿ-եցիները եկել էին` այդ սուտը ճշտելու, կա՛մ ԱՀԿ այսօրվա հայտարարությունից հետո անմիջապես սկսեցին ավելացնել կորոնակիրների թիվը` չբռնվելու համար:
Մանավանդ, եթե հաշվի էինք առնում այն փաստը, որ երկու օր առաջ Արմենպրեսը գրեց, թե ԱՀԿ մասնագետներն Ադրբեջան են գնացել` ակնարկելով, թե, ԱՀԿ-ն չէր գնա Ադրբեջան, եթե այնտեղ իրականում, ինչպես իշխանություններն են ասում, 9 հիվանդ լիներ, այլ ոչ թե շատ ավելի շատ, ապա նույն լոգիկան Հայաստանին էլ կարող է վերաբերվել. 1 հիվանդի համար ԱՀԿ-ն Հայաստան էլ չէր գա, եթե 9-ի համար Ադրբեջան չէր գնա: Ինչևէ. մեր սրտի վարչապետը գրեց, թե անիմաստ էր Իտալիայից չվերթները չեղարկել, որովհետև Իտալիայի հարևան մյուս երկրներից կբերեին վիրուսը. իսկ հնարավոր չէ՞ր, ոնց որ էդ նույն եվրոպական երկրներում, ինքնաթիռից իջածներին 14 օրով կարանտինացնել: Չկա՞ր երկրորդ Գոլդըն փելեսը: Թե՞ գեյ-սամիթն ավարտվել էր:
#տկարԱռողջապահություն
#ինֆանտիլվերաբերմունք
#ովՎարակվիդուքեքմեղավոր
Հ.Գ. Եվրոպական կամ դեմոգրաֆիկ մեծ կազմերով երկրներում, իսկապես, դժվար է վերահսկել թագավարակի (COVID-1) տարածումը. բայց Հայաստանը, նաև` բախտի բերմամբ, ունեցավ այդ հնարավորությունը. և՛ սահմաններն էին քիչ ու վերահսկելի, և՛ ազգաբնակչությունն է փոքր, ավիաշարժերն էլ ավելի հասկանալի էին. մի խոսքով, Բարի գալուստ թանգարան՝ բաց երկնքի տակ, հարգելի կորոնավիրուս:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում