Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Դատարկագլուխ մարդիկ են ԱԺ-ում, հիմա էլ առաջարկում են արգելել վարկային կազմակերպությունների գովազդը. Շուշանիկ Արևշատյան

Բուքմեյքերական ընկերությունների գովազդներն արգելելու օրենքից հետո, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է արգելել վարկային կազմակերպությունների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ համացանցում: Այս խնդրի մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է «Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը:

«Վերջին 5 ամիսների ընթացքում Հայաստանի գովազդային շուկան սկսեց ցնցվել՝ ինչ-որ պատճառով կամ առանց պատճառի, ավելի շուտ առանց պատճառի: Ցնցումը պայմանավորված է նրանով, որ ԱԺ որոշ երիտասարդ պատգամավորներ, որոնք զբաղեցրել են իրենց բարձր պաշտոնները, փորձում են քայլեր անել ինչ-որ բան փոխելու այս երկրում, լուծել որոշ սոցիալ-տնտեսական հարցեր: Բայց չգիտես ինչու այդ սոցիալ-տնտեսական հարցերի լուծումը տանում է միայն մեկ ուղղությամբ՝ արգելել այս կամ այն գովազդը ռադիոյում կամ հեռուստատեսությամբ»,- ասաց Շուշանիկ Արեւշատյանը:

Նախորդ տարվա նոյեմբերին խորհրդարանում քննարկումներ էին ծավալվել բուքմեյքերական ընկերությունների գործունեության հետ կապված: Ըստ օրենքը հեղինակած պատգամավորների՝ հեռուստատեսությունում եւ ռադիոյում բուքմեյքերական գովազդներ շատ էին, ինչն էլ նպաստում էր խաղացողների թվի աճին:

«Այո, սրա հետ համաձայն եմ, մեծ քանակի գովազդ էր ռադիոյում եւ հեռուստատեսությունում: Մեզ արգելել են այդ գովազդը: Երկար վիճաբանությունից հետո թողեցին ինչ-որ գովազդային ժամանակ ռադիոյում եւ հեռսուստատեսությունում՝ 3 րոպե գովազդ յուրաքանչյուր բուքմեյքերի դեպքում, եւ կարծես աղմուկը դադարեց: Բայց խաղացողների թիվը դրանից ոչ թե նվազեց, այլ ավելացավ: Բուքմեյքերական գովազդները մեծամասամբ տեղափոխվեցին ինտերնետ հարթակ: Այստեղ գործում են օֆշորներում գրանցված ընկերություններ, եւ այդ գովադային բիզնեսի գումարները գնում են Հայաստանից հեռու-հեռու երկրներ»,- նշեց նա:

«Ռադիո Վանի» տնօրենի խոսքով՝ եթե կարելի էր համաձայնել բուքմեյքերական գովազդների սահմանափակման հետ, ապա անտրամաբանական է վարկային կազմակերպությունների գովազդների արգելքը:

«Այս տարվա սկզբին պարոն Արտակ Մանուկյանը, ինչպես պարզվեց ԱԺ պատգամավոր, արթնացավ եւ որոշեց միանգամից լուծել մեկ այլ սոցիալ-տնտեսական խնդիր՝ վարկային կազմակերպությունների եւ բանկերի գովազդների հարցը, որոնք ինչ-որ տոկոսներով վարկ են տրամադրում: Որոշեց լուծել այս հարցը եւ ոչ այլ կերպ, քան գովազդի արգելքով: Այսինքն` չի լինի վարկային կազմակերպությունների, բանկերի գովազդ, չի լինի խնդիր՝ «չկա մարդ, չկա խնդիր»: Բայց խնդիրը մնում է, խնդիրը լիովին այլ հարթությունում է»,- ասաց նա:

Շուշանիկ Արեւշատյանի փոխանցմամբ՝ օրինագծով նախատեսվում է արգելել սպառողական վարկերի տրամադրման ցանկացած տեսակի գովազդ, այդ թվում ռադիոյով, հեռուստատեսությամբ, բջջային կապի միջոցով եւ համացանցում:

«Թե ինչու Արտակ Մանուկյանը հանկարծ վատ երազում տեսավ եւ որոշեց փակել վարկային կազմակերպությունների գովազդը Հայաստանի գովազդային շուկայում, հիմնավորումը պարզ է՝ մարդիկ ընկնում են մեծ վարկերի տակ, վարկային կազմակերպությունները բարեխիղճ չեն կատարում իրենց պարտավորությունները, խաբում են մարդկանց: Պարո՛ն Մանուկյան, արթնացե՛ք, ի՞նչ կապ ունի այստեղ գովազդը, այն կատարում է լիովին այլ գործառույթ: Եթե դրա մասին չգիտեք, եկեք մեզ մոտ մաստեր-կլասի, մենք 2 ժամում ձեզ կպատմենք՝ ինչ է գովազդ, ինչպիսին է դրա ազդեցությունը եւ որն է ընդհանրապես գովազդի գործառույթը»,- նշեց ռադիոընկերության տնօրենը:

Նրա կարծիքով՝ վարկային կազմակերպությունների կողմից բնակչությանը բարձր տոկոսադրույքներով վարկեր տրամադրելու խնդրի հարցում գովազդների արգելքը վերջին օղակն է:

«Եթե դուք ուզում եք օգնել ժողովրդին, ապա դուք ճիշտ տեղից չեք սկսել, խնդիրը գովազդը չէ: Դուք լուծում եմ Հայաստանի բնակչության ահռելի ֆինանսական խնդիրը գովազդի վրա արգելք դնելո՞վ: Դուք այնքան թույլ եք, որ չեք կարող ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի միջոցով ազդել վարկային կազմակերպությունների վրա, որոնք տրամադրում են անբարեխիղճ, ինչպես ձեզ է թվում, գովազդ եւ տոկոսադրույքների հարցում խաբում են ժողովրդին: Եվ որոշում եք ուղղակի փակել գովազդը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, իսկ ամեն քայլափոխի, բոլոր սուպերմարկետներում թողնել այդ վարկային կազմակերպությունները: Սա նորմա՞լ երեւույթ է»,- ասաց Շուշանիկ Արեւշատյանը:

«Ռադիո Վանի» տնօրենը նաեւ հարց է բարձրացնում, թե ինչու մինչեւ օրինագծի ներկայացումը քննարկումներ չեն անցկացվել հեռուստառադիոընկերությունների հետ:

«Ես ուզում եմ հասկանալ՝ դուք ի՞նչ նպատակ եք հետապնդում, ձեր խնդիրը ո՞րն է: Ուզում եք փակե՞լ զլմ-ները, ուզում եք դատարկե՞լ մեր գրպանները, փակե՞նք աշխատատեղերը, դադարե՞նք հարկեր վճարել: Դուք արդեն մեզ հոգնեցրել եք, հանգիստ թողեք մեզ, թողեք հանգիստ ապրենք եւ աշխատենք: Մենք աջակցել ենք հեղափոխությանը, բայց չէինք ուզում, որ լիներ այսպիսի արդյունք: Եթե դատարկագլուխ մարդիկ նստած են խորհրդարանում եւ չեն հասկանում այն օրենքները, որն իրենք էլ մտածում են, ինքներդ ձեզ մեղադրեք»,- նշեց Շուշանիկ Արեւշատյանը: