Փաթեթում աչքիս զարնեց ժյուրիի կամ, այսպես ասած, ընտրող հանձնաժողովի կազմը, ու հատկապես՝ մեկ անուն. Սարհատ Պետրոսյան
Նախորդ երկու շաբաթների ընթացքում երկու նորություն եղավ. առաջինը ԱՕԿՍ-ի շենքի վերաբերյալ իրավապահ մարմնի հայտարարությունն էր, որ. «… պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս պատմությանը չէի անդրադառնա, եթե նույն շրջանում չլիներ մեկ այլ հայտարարություն, այս անգամ Երեւանի քաղաքապետարանի կողմից՝ Օպերայի հրապարակի շրջակայքի համար մրցույթ հայտարարելու մասին։
Չեմ անդրադառնում այդ մրցույթին, քանի որ դա մեկ անգամ եւս ապացուցեց, որ իրականում որեւէ փոփոխություն չկա նման խոշոր մասշտաբով խնդիրներ լուծելու եւ առհասարակ նորմալ կազմակերպված ճարտարապետական մրցույթների միջոցով գաղափարներ գեներացնելու համար։ Սակայն փաթեթում աչքիս զարնեց ժյուրիի կամ այստպես ասած ընտրող հանձնաժողովի կազմը, ու հատկապես՝ մեկ անուն։
Մրցույթում տխրահռչակ Քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է 2012 թվականին ԱՕԿՍ-ի շենքի քանդումն արդարացրած՝ մշակույթի նախարարության նախկին պաշտոնյան (տե՛ս հղումը մեկնաբանությունում https://www.youtube.com/watch?v=p1-Z4TIm_X4&feature=youtu.be&fbclid=IwAR3SPoYZimTeJsDiwEORJKFU_WQL6TJ-v81NEnZb9pYRwQ2R0ucVlS8AMSY)։ Նույնիսկ նրան չէի անդրադառնա, եթե, համաձայն օդում կախված լուրերի, փորձ չլիներ նրան որպես «ոլորտի լավագույն գիտակ» մշակույթի նախարարություն հրավիրել աշխատանքի, կամ նորից ըստ օդում կախված լուրերի, նույն այդ ժամանակաշրջանում մշակույթի ոլորտը համակարգած փոխնախարարը չհավակներ Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկանի պաշտոնին ու, ավելին, դա լուրջ դեմքերով չքննարկվեր նրա թեկնածությունը տարբեր ձեւաչափերով։
Մենք կարող ենք բազմաթիվ կիսատ-պռատ որոշումների, մասնագիտական առումով բոբիկ մտքերի համար լինել ներողամիտ, բայց երբ կոնկրետ անձինք, որոնք վերջին երկու տարիների փոփոխություններից հետո պետք է ամաչեին փողոցում քայլել, այսօր ջրի երես են դուրս գալիս՝ պետք է ստանան արժանին։ Սրա նպատակը ոչ թե այդ մարդկանց մինչեւ վերջ ոչնչացնելն է, այլ այսօր նման գործարքների մեջ մտնող մարդկանց ցույց տալը, որ եթե հիմա ինչ-որ պատճառով (թայֆաբազության՝ հիմնականում) պլստացին իրավական պատասխանատվությունից, ապա երկարաժամկետ կտրվածքով կրելու են բարոյական պատասխանատվություն այս ամենի համար։
#ՈչինչՄյուսԱնգամ ինստիտուցիոնալ մոտեցումը ոչ միայն կլինի հայտարարությունների տեսքով, այլ ամենօրյա գործով»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում