Պողոսի անձնագիր պատռելն ու շպրտելը շատ վատ բան է, իսկ մարդկանց տան դիմաց դագաղներ դնելը՝ ճիշտ. «նոր» Հայաստանի արժեհամակարգը
Քաղաքագետ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում քննադատում է իշխանությունների մոտեցումները տարբեր հարցերի պարագայում։ Գրառման մեջ ասվում է.
«Հայկական բանակի փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանորեն ծեծի ենթարկած անձը 1,5 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվել, մինչդեռ Արա Մխիթարյանը դեռ հիվանդանոցում է։ Սասնա ծռերի տեռորիստական հարձակման մասնակիցների մեծ մասը ևս ազատության մեջ են։ Սա, կարծես թե, նորմալ է նախկինում ակտիվիստ ներկայացվող մարդկանց համար։ Բայց օրինակ այն, որ ես ևս գրավով ազատության մեջ եմ, կամ իմ պես ևս մի քանի հոգի, այ դա նորմալ չէ, դա դատական համակարգի սխալն է։
Փաստորեն «նոր» Հայաստանում ֆինանսական չարաշահման մեջ մեղադրվելը ավելի մեծ հանցանք է, քան ոստիկանին սպանելը, սպային մահվան դուռը հասցնելը։ Այ հենց սա է նոր արժեհամակարգը։ Պողոսի անձնագիր ճղել շպրտելը շատ վատ բան է, իսկ մարդկանց տան դիմաց դագաղներ դնելը ու սև լենտեր կապելը՝ ճիշտ է։ Արցախով մտահոգված լինելը սխալ է, իսկ ԼԳԲՏ համայնքի խնդիրներով՝ ճիշտ։ Հենց սա է նաև պատճառը, որ ոստիկանին սպանողները ազատության մեջ են, իսկ Արցախի ազատագրական շարժման կարևորագույն դերակատարներից մեկը՝ կալանավորված։
Մեր բազմաչարչար երկրի գլխին նոր փորձություն է եկել, այս անգամ շատ լավ պլանավորված և միայն մենք կարող ենք այն կանգնեցնել։ Մենք, յուրաքանչյուրս իր ընտանիքում, շրջապատում, փողոցում։ Մի կարծեք, որ մարդկանց հետ խոսալն անիմաստ է, ոչ, հավատացեք, հենց դա է ճիշտ ճանապարհը։ Շատ շուտով Հայաստանի իսկապես հպարտ և իսկապես մտահոգ քաղաքացիները կրկին կողողեն մեր փողոցները՝ սխալները ուղղելու նպատակով։ Սխալներ, որոնց կատարելու դրդած բոլոր անձինք խստագույնս կպատժվեն և անդառնալիորեն կմնան պատմության գրկում՝ իհարկե որպես մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկը։
Դե ինչ, պինդ եղեք, հաղթանակը մոտալուտ է։
ՀԱՆՐԱՔՎԵ ԼԻՆԵԼՈՒ Է»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում